Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պետական պարտքի բեռը ՀՀ քաղաքացիների ուսերին է. Նաիրի Սարգսյան ԱՄՆ-Իրան հարաբերությունները հասել են եռման կետի Երևանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Մոսկվան կոշտ զգուշացում է անում երկաթուղու հարցով Կառուցելու ենք առաջադեմ, տեխնոլոգիական և մարտունակ բանակ․ Ավետիք ՔերոբյանԻրականում ավագ դպրոցում սովորելը պիտի բարդ լիներ, որ հետո շրջանավարտները հանգիստ ընդունվեին բուհեր. Մենուա ՍողոմոնյանԿրթությունն ու մշակույթը` Սամվել Կարապետյանի ուշադրության կենտրոնում Մշակույթը մեր ազգային ինքնության հենասյուներից է․ Աննա ԿոստանյանԳերմանիումը կդարձնի պերովսկիտային մարտկոցները տիեզերքին համապատասխան Ինչպես պետք է գործի TRIPP-ը, եթե երբևիցե գործարկվի. Ավետիք ՉալաբյանԿիբեռհանցագործության դեմ պայքարը չափազանց կարևոր և արդիական հանձնառություն է. Հրայր ԿամենդատյանԲարձր ենք գնահատում Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը, որը կոչված է համախմբելու աշխարհասփյուռ հայության կարողությունները. Աշոտ ԳրիգորյանՄենք ամեն գնով պետք է պաշտպանենք մեր ինքնությունը․ Արթուր Վանեցյան Եպիսկոպոսների ժողովը Ավստրիայում և ներքաղաքական ճնշումների ստվերը Արդյունաբերական վերածնունդի օրակարգ․ «Միասնության թևեր»-ը ներկայացրեց իր տնտեսական տեսլականը Մենք այնքան ենք իրար ատում ու այնքան ենք իրար հանդեպ թշնամացած, որ մեզ օտար թշնամիներ էլ պետք չեն. Մհեր ԱվետիսյանԲաց նամակ ՀՃՇ առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին` Ազգային Հպարտության Տրիբունալի վերաբերյալԱշխարհաքաղաքական նոր «մեսիջներ». անվտանգության ավանդական երաշխիքներն այլևս հուսալի չեն. «Փաստ» Ընտրությունների մասնակցության յուրաքանչյուր ձայնի ուժը և լռության գինը. «Փաստ» Սարսափ ոչ միայն իշխանությունը կորցնելուց, այլև միասնականությունից. «Փաստ»
Քաղաքականություն

ԱՄՆ-Իրան հարաբերությունները հասել են եռման կետի

ԱՄՆ–Իրան հարաբերությունները գնալով ավելի ու ավելի են սրվում, ամերիկյան կողմից էլ արդեն բացահայտ հնչում են Իրանին ռազմական հարվածներ հասցնելու սպառնալիքներ։ Ազգային անվտանգության համար պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաները նախագահ Դոնալդ Թրամփին տեղեկացրել են, որ երկրի զինված ուժերը պատրաստ են հարվածներ հասցնել Իրանին արդեն փետրվարի 21-ին։ Վաշինգտոնը կշռադատում է էսկալացիայի ռիսկերը, ինչպես նաև զսպվածության քաղաքական և ռազմական հետևանքները։

Ըստ փորձագետների՝ չափազանց մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին Նահանգները կհարվածեն Իրանին, քանի որ Ժնևում կայացած բանակցությունները կարծես արդյունք չեն տալիս։ Լրագրող Բարաք Ռավիդը նշում է, թե Ժնևում ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները եղել են «ոչնչով լցված համբուրգեր»։ Սա այն պատճառներից մեկն է, թե ինչու է Թրամփը մոտ Իրանի դեմ պատերազմ սկսելու որոշման ընդունմանը։ Ի դեպ, նույնիսկ բուքմեյքերական ընկերություններն են խաղադրույքներ վերցնում, արդյոք մինչև մարտի 15-ը ԱՄՆ-ը կհարվածի՞ Իրանին։ Եթե մեկ շաբաթ առաջ այդ հավանականությունը 24 տոկոս էր գնահատվում, ապա այժմ այն անցել է 50 տոկոսի սահմանը։ Բնական է, որ Իրանի հարվածի դեպքում ուղիղ վտանգի տակ է հայտնվելու նաև Հայաստանի Հանրապետությունը։

Ռազմական այդ էսկալացիային խառնվելու է նաև Իսրայելը, որը Ադրբեջանի մերձավոր գործընկերն է, իսկ օգոստոսի 8-ից հետո, ըստ ամերիկյան փորձագիտական կենտրոնների, Ադրբեջանը կտրուկ բարձրացել է Թրամփի աչքում, մինչդեռ Հայաստանի դերը երկրորդական է, և չի բացառվում, որ Ադրբեջանը առիթն օգտագործի Հայաստանի դեմ ռազմական էսկալացիա սկսելու համար։ Թե ինչով են զբաղված Հայաստանի իշխանությունները, ոչ ոք չգիտի, բայց և ակնհայտ է, որ հրաշալի հասկանում են դրա հետևանքները և կրկին հույսը դրել են Աստծո վրա, մյուս կողմից էլ անընդհատ փչացնելով Ռուսաստանի հետ հարաբերությունները և Իրանի հարցում առանձնապես չեզոքություն չպահպանելով՝ Հայաստանը հայտնվելու է միանգամից մի քանի կրակի տակ։

Սոնա Գալստյան