Մարթա Կոսը մարտի 19-20-ը կայցելի Հայաստան
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանում Եվրամիության դեսպանությունը հայտնել է, որ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Հայաստան կայցելի մարտի 19-20-ը։
«Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և վերահաստատելով երկկողմ համագործակցությունը հիմնական ռազմավարական առաջնահերթությունների շուրջ առաջ մղելու ամուր և փոխադարձ հանձնառությունը։ ԵՄ հանձնակատար Մարթա Կոսի՝ մարտի 19-20-ը նախատեսված այցին և ԵՄ–ՀՀ առաջին գագաթնաժողովին ընդառաջ երեկ Երևանում տեղի ունեցավ Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքային այցը, որը ծառայեց ԵՄ-ՀՀ գործընկերության նոր ռազմավարական օրակարգի իրականացման առաջընթացի գնահատման նպատակին: Նշված ռազմավարական օրակարգը հիմնված է երկարաժամկետ համագործակցության հիմք հանդիսացող ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) վրա:
Քննարկումների առանցքում էին տրանսպորտի, էներգետիկայի և թվային կապերի ոլորտներում տարածաշրջանային կապակցվածության հարցերը։ Առաջնահերթ ուշադրություն հատկացվեց Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանն աջակցությանը և դրա՝ «Միջտարածաշրջանային կապակցվածության օրակարգի» հետ համադրելիությամբ արդյունավետ իրականացմանը: Սահմանվեցին ԵՄ օժանդակության հնարավոր տարբերակները՝ համատեղ նախանշված առաջնահերթ ծրագրերի իրականացման համար՝ որպես համատեղ հետաքրքրություն կարևորելով տնտեսական կայունության ամրապնդումը և առևտրի ու շարժունակության համար նոր հնարավորությունների ստեղծումը:
Կառավարության հետ հաստատվեց Հայաստանի համար ԵՄ «Դիմակայունության և աճի ծրագրի» շրջանակներում նախատեսված բարեփոխումների և ներդրումների փաթեթի վերջնական նախագիծը, ներառյալ 202.5 մլն եվրո արժողությամբ երկրորդ տրանշը, որն ավելի վաղ՝ 2025 թվականի սեպտեմբերին Հայաստան կատարած այցի ընթացքում հայտարարվել էր Հանձնակատար Մարթա Կոսի կողմից։ Միաժամանակ վերահաստատվեց Եվրոպական միության հաստատակամ հանձնառությունն աջակցելու ժողովրդավարական դիմակայունությանը՝ կարևորելով առաջիկա ընտրական գործընթացների անխաթարության պաշտպանությունը»,- ասված է ԵՄ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:




















Փոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող ա...
Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Ar...
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
IDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասին
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամա...