Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մարթա Կոսը մարտի 19-20-ը կայցելի Հայաստան Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի Ինձ են դիմել «Համահայկական ճակատ» շարժման կազմում գործող համանուն կուսակցության և «Ժողովրդական աշխարհազոր»-ի մի խումբ մեր հայրենակիցներ. Արշակ ԿարապետյանՎերադարձնենք լավատեսությունը հայ գյուղացուն. այգիներում չմթերված բերք չի՛ մնալու. տեսանյութՈւկրաինայի հարցով եռակողմ բանակցություններն այս պահին գտնվում են այն փուլում, որը հանրային քննարկում չի նախատեսում. Պեսկով Եթե Ռուսաստանի կողքին լինի ՆԱՏՕ-ի անդամ երկիր, սպшռնալիքը կլինի մշտական. Մեդվեդև ԱՄՆ զինnւժը դիրքավnրվում է Իրանին հնարավոր հшրվածներ հասցնելու համար. The New York Times ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ տեղի ունեցավ ԿարդաLove 5-րդ հոբելյանական փառատոնը Հրդեհ է եղել երևանյան սննդի կետերից մեկի նկուղային հարկում Որոշ ժամանակ գազ չի լինի Պետական պարտքի բեռը ՀՀ քաղաքացիների ուսերին է. Նաիրի Սարգսյան ԱՄՆ-Իրան հարաբերությունները հասել են եռման կետի Երևանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Մոսկվան կոշտ զգուշացում է անում երկաթուղու հարցով Կառուցելու ենք առաջադեմ, տեխնոլոգիական և մարտունակ բանակ․ Ավետիք ՔերոբյանԻրականում ավագ դպրոցում սովորելը պիտի բարդ լիներ, որ հետո շրջանավարտները հանգիստ ընդունվեին բուհեր. Մենուա ՍողոմոնյանԿրթությունն ու մշակույթը` Սամվել Կարապետյանի ուշադրության կենտրոնում Մշակույթը մեր ազգային ինքնության հենասյուներից է․ Աննա ԿոստանյանԳերմանիումը կդարձնի պերովսկիտային մարտկոցները տիեզերքին համապատասխան Ինչպես պետք է գործի TRIPP-ը, եթե երբևիցե գործարկվի. Ավետիք Չալաբյան
Հասարակություն

ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ տեղի ունեցավ ԿարդաLove 5-րդ հոբելյանական փառատոնը

Երևանում կայացել է ԿարդաLove գրքի և կրթության 5-րդ հոբելյանական փառատոնը, որը միավորել է գրքասերներին, կրթությամբ ու ինքնազարգացմամբ հետաքրքրվողներին։ 

Գրքերի շնորհանդեսներ, հեղինակների հետ հանդիպումներ, ինչպես նաև կրթական և մասնագիտական կողմնորոշման միջոցառումներ. երկրորդ տարին անընդմեջ ԿարդաLove-ի գլխավոր հովանավոր ԱրարատԲանկի շնորհիվ փառատոնն այս տարի նոր ձևաչափով է ներկայացել։ 

«Մասնավոր ընկերությունների  աջակցությունը նմանատիպ միջոցառումներին, մշակութային իրադարձություններին շատ կարևոր է, որովհետև նման գաղափարները ստեղծում են հարթակ, որը հնարավորություն է տալիս գրողներին և երիտասարդներին՝ մասնակցելու անվճար կրթական միջոցառումներին և ձեռք բերելու գրքեր մեծ զեղչով։ Արդեն երկրորդ տարին ԱրարատԲանկի գլխավոր հովանավորության շնորհիվ մենք կարողանում ենք էլ ավելի ընդլայնել փառատոնը՝ նվիրելով տոն գրքասեր հասարակությանը»,- նշել է ԿարդաLove գրքի և կրթության փառատոնի համակազմակերպիչ Լևոն Ստեփանյանը։ 

«Նմանատիպ ծրագրերը շատ կարևոր են ԱրարատԲանկի համար, քանի որ  բանկի սոցիալական ծրագրերի պորտֆելում կրթությունը կարևորագույն ռազմավարական ուղղություններից մեկն է։ Փառատոնը դիտարկում ենք կրթության որակը բարձրացնելու և դեպի գիրք, դեպի ընթերցանություն մարդկանց հետաքրքրությունը խթանելու տեսանկյունից։ Փառատոնն այս տարի տարբերվում էր նրանով, որ ուներ երկու բաղադրիչ՝ կրթության և ֆինանսական գրագիտության, որոնք նախորդ տարի փառատոնում չեն եղել»,- ասել է ԱրարատԲանկի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։ 

Փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Փողի լեզունԻնչը չես սովորի դպրոցում» խորագրով ֆինանսական գրագիտության ինտերակտիվ դաս, որը վարեց ԱրարատԲանկի խորհրդի անդամ, Հայաստանի ամերիկյան համալսարանի ֆինանսների դասախոս Արա Չալաբյանը։ Երիտասարդները ծանոթացան «փողի լեզվին» և սեփական ֆինանսները կառավարելու հմտություններին։ Արա Չալաբյանը համոզված է, որ ֆինանսական գրագիտությունը պատասխանատու երիտասարդներ կրթելու, հետևաբար ապագայում ավելի գրագետ սերունդ ունենալու խնդիր է լուծում։ Երեխաներին պետք է սովորեցնել վաստակել, ընդ որում՝ ազնիվ ճանապարհով վաստակել։  

ԿարդաLove փառատոնում ներկայացված էր նաև «4090 Բարեգործական» հիմնադրամի շահառու՝ 44-օրյա պատերազմն անցած Թեմուր Խուդոյանի գիրքը՝ այն տղայի, ով 4090 բարեգործական հիմնադրամի և Արարատ Բանկի աջակցության շնորհիվ պատերազմից հետո գտավ կրթության իր նոր ուղին ու այսօր արդեն գրքի հեղինակ է։ Ի դեպ, փառատոնի ընթացքում գործող ցուցահանդես-վաճառքի շրջանակում բոլոր գրքերը հասանելի էին մինչև 50% զեղչով, իսկ ԱրարատԲանկի ցանկացած քարտով վճարելիս գրքասերների համար, բացի հիմնական զեղչից, հավելյալ 5% զեղչ էր գործում։ 

ԿարդաLove-ը հերթական անգամ փաստեց, որ այն ավելին է, քան փառատոնը։ Համախմբելով ընթերցասերներին, հեղինակներին և սոցիալական պատասխանատվություն կրող բիզնեսի ներկայացուցիչներին՝ այն ձևավորել է ազդեցիկ հարթակ՝ նպաստելով երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանն ու գիտելիքի արժևորմանը։ 

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից