«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառու Էդուարդ Դայանը արժանացել է Գրան Պրիի
Օրերս Ռուսաստանի Դաշնության Օմսկ քաղաքում անցկացվել է Վիլհելմ Շպետի անվան լարային-աղեղնային գործիքների կատարողների 3-րդ միջտարածաշրջանային բաց մրցույթը: Այն անցկացվել է «Ջութակ», «Ալտ», «Թավջութակ» անվանակարգերում: Ավելի քան 200 երիտասարդ երաժիշտ տարբեր քաղաքներից մասնակցել են հեղինակավոր մրցույթին, որը ևս մեկ քայլ է ապահովելու մասնագիտական շարունակական զարգացումը և ստեղծագործական աճը։
Մրցույթի «Ջութակ» անվանակարգում հանդես է եկել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառու, ջութակահար Էդուարդ Դայանը։ Նա նվաճել է մրցույթի առաջին մրցանակը և Գրան Պրին, ինչպես նաև արժանացել է 1 միլիոն ռուբլի դրամական պարգևի։
Գալա համերգի ընթացքում Էդուարդ Դայանը կատարել է Նիկոլո Պագանինիի Ջութակի թիվ 1 կոնցերտը՝ Օմսկի ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ և դիրիժոր Միխայիլ Գոլիկովի ղեկավարությամբ։
Էդուարդ Դայանը ներկայում ուսումը շարունակում է «Զախար Բրոնի» ակադեմիայում (Շվեյցարիա)։
«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները շարունակում են իրենց հաղթարշավը տարբեր մրցույթների ժամանակ։ Նրանք իրենց հաջողություններով ապացուցում են, որ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի՝ պատանի երաժիշտների մեջ տարիներ ի վեր ներդրած ջանքերը ժամանակի ընթացքում տալիս են իրենց պտուղները, այն է՝ կրթաթոշակառուների ստեղծագործական ու մասնագիտական աճ ու զարգացում և միջազգային տարբեր հարթակներում Հայաստանի Հանրապետության հանրահռչակում։




















Փոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան
Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Ar...
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող ա...
IDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասին
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի
Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամա...
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք