Պատրաստ եմ լսել դառը խոսքեր, սրտացավ առաջարկներ՝ իրական, դժվար, ամենօրյա կյանքի մասին, որ միասին գտնենք լուծումները. Գագիկ Ծառուկյան
«Մեծ պատասխանատվությամբ արձանագրում եմ, որ «Առաջարկ Հայաստանին» նախագիծը լայն արձագանք է գտել Հայաստանում և սփյուռքում։ Ստանում ենք հազարավոր առաջարկներ բոլոր սոցիալական խավերից, Հայաստանի բոլոր բնակավայրերից և աշխարհի բոլոր անկյունների հայկական սփյուռքից՝ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Իրանից և հայաշատ այլ երկրներից։ «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը դառնում է համահայկական նախագիծ՝ ներառելով տեղական և համահայկական խնդիրներ, դառնալով հայկական աշխարհը Հայաստանի շուրջ միավորող ծրագրային առանցք։ Այն մեկ օրվա համար չէ, մեկ ընտրության համար չէ, այն մեր՝ առաջ գնալու, մեջքներս ուղղելու, հզորանալու և խեղճությունը հաղթահարելու միասնական ճանապարհի մասին է։
Երաշխավորում եմ. նախաձեռնության համակարգող խորհուրդը ոչ մի առաջարկ չի անտեսելու, բոլորը հետաքրքիր գաղափարներն ունենալու են իրենց շարունակությունը՝ դրանով նպաստելով Հայաստանի և հայկական աշխարհի վերածնմանը։
Ես ինքս պատրաստվում եմ շրջել մեր գյուղերով ու քաղաքներով: Ցանկացած բնակավայր, որտեղ մարդկանց մոտ կա ինձ հետ հանդիպելու, իրար աչքերի մեջ նայելով բարդ հարցերի մասին պարզ-շիտակ խոսելու ցանկություն՝ ես կգամ։
Ինձ պետք չի ո´չ ճոխ ընդունելություն, ո´չ դահլիճներ, ոչ՝ քաղցր խոսքեր։ Կգամ մենակ, կգամ թիմով։ Պատրաստ եմ հանդիպել-խոսել թե´ գյուղամիջում, թե´ հանդում, թե´ բակում, թե´ մի սովորական-ազնիվ հայի տանը, թե´ դահլիճում, որտեղ ասեք։ Պատրաստ եմ լսել դառը խոսքեր, սրտացավ առաջարկներ՝ իրական, դժվար, ամենօրյա կյանքի մասին, որ միասին գտնենք լուծումները։ Իսկ լուծումներ, հավատացնում եմ բոլոր հարցերն ունեն։ Եվ հենց այդ լուծումները գտնելու համար է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը»,- գրում է Գագիկ Ծառուկյանը:




















Փոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող ա...
Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Ar...
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
IDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասին
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց