Ucom-ը և Hero House Yerevan-ը կշարունակեն համագործակցել
Ucom-ը և Hero House Yerevan-ը կշարունակեն համագործակցությունը՝ ուղղված Hero House-ի թվային ենթակառուցվածքների ամրապնդմանը՝ նպաստելով հիմնադիրների, ինժեներների և հետազոտողների համայնքի զարգացմանը։
Ucom-ը՝ որպես Hero House-ի թվային գործընկեր, կայուն ինտերնետ կապ և համապատասխան ծառայություններ է տրամարդում նորարարական հաբին՝ ապահովելով դրա արդյունավետ աշխատանքը և տեխնոլոգիական թիմերի զարգացումը։
Hero House-ը SmartGateVC-ի հայաստանյան գործունեության հիմնական կենտրոնն է, Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի (ASA) ծրագրերի և այլ նախաձեռնությունների անցկացման վայրը։ Հարյուրավոր ստարտափների՝ ընկերություններ ստեղծելու, գաղափարներ փորձարկելու և մենթորների ու ներդրողների հետ կապեր հաստատելու առաջին քայլերն արվել են Hero House-ում։
«Ucom-ի համար տեխնոլոգիական ենթակառուցվածքների զարգացումն ու թվային միջավայրի հզորացումը առաջնային նշանակություն ունեն։ Մենք շարունակաբար ներդրումներ ենք իրականացնում հուսալի և բարձրորակ կապի ապահովման ուղղությամբ՝ նպաստելով նորարարության, հետազոտության և ինժեներական մտքի զարգացմանը Հայաստանում։ Համոզված ենք, որ ժամանակակից թվային լուծումները կարևոր հիմք են մրցունակ և առաջադեմ տեխնոլոգիական համայնքի ձևավորման համար», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Hero House-ը հարթակ է, որն ամրապնդում է Հայաստանի և Կալիֆորնիայի տեխնոլոգիական համայնքների միջև կապը՝ ծառայելով որպես գաղափարների և նախաձեռնությունների ձևավորման հարթակ: Վստահ ենք, որ Ucom-ի հետ շարունակական համագործակցությունը իր կարևոր նպաստն է բերելու այս նորարարական միջավայրի անխոչընդոտ զարգացմանը», - ասել է SmartGateVC-ի համահիմնադիր և գործընկեր Աշոտ Արզումանյանը։
Սունդուկյան 60 հասցեում գործող Hero House-ը միավորում է համագործակցային աշխատանքային միջավայր փնտրող ստեղծագործ անհատների, ֆրիլանսերների, ծրագրավորողների, ձեռներեցների, դիզայներների, տեխնոլոգիական լրագրողների և դինամիկ ստարտափ թիմերի։ Այն նաև համայնքային միջոցառումների և էկոհամակարգի նախաձեռնությունների կենտրոն է։




















Փոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան
Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Ar...
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող ա...
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
IDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասին
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի
Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամա...
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք