Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում Versace-ն ներկայացնում է Pivot պայուսակը. 3,300 դոլար արժողությամբ դասական պայուսակի նոր մեկնաբանությունըՓաշինյանը գրեթե ամեն օր ֆեյսբուքով սրտիկ է ցույց տալիս, ձեզ վերագրո՞ւմ եքՈչ ոք չի կարող չեղարկել Արցախյան նոր շարժման հնարավորությունը. Աննա ԿոստանյանՆորարար տեխնոլոգիաներով ուժեղացող Հայաստան. Ուժեղ ՀայաստանԱՄՆ-ը 3 օրում 68 ռшզմական բեռնատար ինքնաթիռ է տեղափոխել Մերձավոր Արևելք Մեզ ինչպիսի՞ ղեկավար է պետք․ հարցում Տավուշի մարզումԻրենց մեծ պարգևավճարներ, իսկ թոշակառուն ծախսելու տեղ չունի՞ և ծախսելու ձևը չգիտի՞«40 տարեկանում մայրանում եմ, անհամբեր սպասում եմ, թե երբ եմ նրան տեսնելու». Լիլի ՄորտոՃապոնիան մտադիր է խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ. Ճապոնիայի վարչապետՄենք մտածում էինք` լավ է կանգնած մեռնել, քան ծնկած ապրել Ադրբեջանի կազմում․ «Համահայկական ճակատ» ՇարժումԹրամփը դիտարկում է Իրանի միջուկային օբյեկտներին խոշոր hարված hասցնելու հնարավորությունը. ABC NEWSՖուտբոլիստները պայքարում էին մեկը մյուսի համար. «Նոա»-ի գլխավոր մարզիչ Մեր ուժերը պետք է համադրենք գաղափարակից այլ կառույցների հետ և լինենք միասնական․ Ավետիք ՉալաբյանԱմեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար. Արցախի ԱԺ Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը երիտասարդների հետ հանդիպում կունենա. «Ուժեղ Հայաստան» Զինվորական ծառայությունը դարձնելու ենք գրավիչ և պատվաբեր․ Ավետիք ՔերոբյանՊատվիրե՛ք IDBank-ի Arca Classic քարտ և օգտվե՛ք մինչև 2% հետվճարի հնարավորությունից IDBank-ն ամփոփեց IDsalary-ի շրջանակում անցկացվող խաղարկությունը․ 55 հաջողակները ստացան իրենց նվերները Թրամփը ծաղրել է Փաշինյանին ու Ալիևին
Աշխարհ

ԱՄՆ-ը 3 օրում 68 ռшզմական բեռնատար ինքնաթիռ է տեղափոխել Մերձավոր Արևելք

Միացյալ Նահանգները երեք օրվա ընթացքում Մերձավոր Արևելքի պոտենցիալ ռազմական գործողությունների թատերաբեմին ավելի մոտ են տեղակայել 39 լիցքավորող ինքնաթիռ և 29 ծանր ռազմատրանսպորտային ինքնաթիռ, այդ թվում՝ Boeing C-17 Globemaster III, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ տվյալների՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերը Մերձավոր Արևելք են ուղարկել նաև հեռահար թռիչքային հայտնաբերման և կառավարման (AWACS) ինքնաթիռ։

Վաշինգտոնի Նոր ամերիկյան անվտանգության կենտրոնի (CNAS) ռազմավարական փորձագետ Բեքի Վասերի գնահատմամբ՝ ԱՄՆ-ը տարածաշրջանում տեղակայել է այնպիսի խմբավորում, որն անհրաժեշտ է տևական ռազմական արշավ իրականացնելու համար։ Նրա խոսքով՝ ուժերի կուտակման նման տեմպը դատարկ սպառնալիք չէ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, ԱՄՆ-ը դիտարկում է Իրանի ռազմական և կառավարական օբյեկտներին սահմանափակ հարված հասցնելու հնարավորությունը՝ Թեհրանին Վաշինգտոնի համար շահավետ միջուկային գործարքի պայմաններին դրդելու նպատակով՝ միաժամանակ խուսափելով լիամասշտաբ հարձակումից։ Ըստ նրանց տեղեկությունների՝ նման հարվածը կարող է հասցվել մի քանի օրվա ընթացքում։ CBS հեռուստաընկերության պնդմամբ՝ գործողությունը կարող է սկսվել արդեն փետրվարի 21-ին։

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Ժնևում Օմանի միջնորդությամբ տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային դոսյեի շուրջ բանակցությունների երկրորդ փուլը։ Իրանի ԱԳՆ-ում հայտարարել են մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման մասին, որոնք կարող են ներառվել ապագա համաձայնագրի նախագծում։ Վաշինգտոնը նշել է, որ խորհրդակցություններն անցել են լավ, սակայն Թեհրանը դեռ պատրաստ չէ ընդունել Սպիտակ տան կողմից մատնանշված մի շարք դիրքորոշումներ։ Ավելի վաղ ԱՄՆ-ը և Իսրայելը պնդում էին, որ Իրանը հրաժարվի ոչ միայն միջուկային ծրագրի զարգացումից, այլև բալիստիկ հրթիռների արտադրությունից և Մերձավոր Արևելքում պրոիրանական ուժերին աջակցելուց։