Թրամփը ծաղրել է Փաշինյանին ու Ալիևին
Վաշինգտոնում երեկ կայացել է «Խաղաղության խորհրդի» առաջին նիստը՝ Դոնալդ Թրամփի նախագահությամբ։ Միացյալ Նահանգներ են մեկնել նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, որոնց ԱՄՆ նախագահը հատուկ է անդրադարձել՝ հընթացս էլ ծաղրել՝ հարկադրելով ոտքի կանգնել ու ձեռք սեղմել։
«Այս երկուսը հեչ էլ բարի պտուղ չէին։ Կարծում եք՝ հե՞շտ էր։ Չէ, հեշտ չէր։ Նրանք երկուսն էլ դժվար մարդիկ էին, լավ մարդիկ են, բայց դժվար։ Երբ Օվալաձև գրասենյակում էին, ամեն մեկը սենյակի հակառակ ծայրում էր։ Ես ասացի՝ տղաներ, մի քիչ մոտ եկեք, այնքան էլ լավ չէին զգում իրենց, դե գիտեք՝ իրար սպանել են մի 30 տարի։ Մեկ ժամ հետո արդեն կողք կողքի էին կանգնած, գրկեցին իրար, փաստաթուղթ ստորագրեցին։ Եվ հիմա խաղաղություն ունենք այս երկու կարևոր երկրների միջև։ Ես երբեք չեմ մոռանա դա։ Կարող եք հպարտանալ ինքներդ ձեզանով։ Դա հրաշալի տեսարան էր։ 32 տարի»,- ասել է Թրամփը։
Օգոստոսի 8-ից հետո Միացյալ Նահանգներն իրեն տերութիրական է զգում Հարավային Կովկասում, Հայաստանի հաշվին առաջ մղում ԱՄՆ շահերը, իսկ երկրների ղեկավարներին պարզապես նվաստացնում։ Նույնիսկ «Հայաստան» և «Ադրբեջան» բառերը Թրամփի կողմից պարբերաբար շփոթելն ինքնին ազդակ է, որ ԱՄՆ-ին ու նրա նախագահին ոչ թե այդ երկրներն ու նրանց ղեկավարներն են հետաքրքրում, այլ բացառապես սեփական շահերը։
Բնական է, որ ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը չեն կարող հարգանք պահանջել ԱՄՆ նախագահից, քանի որ իրենք են ինքնակամ մտել այդ խաղի մեջ, Վաշինգտոնին տվել բոլոր լծակները։ Վերջինս էլ օգտվում է դրանցից՝ ըստ իր հայեցողության։ Միայն TRIPP նախագծի 74 տոկոսը պահանջելն ու ստանալն ամեն ինչ արժի։
Արթուր Կիրակոսյան




















Փոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան
Team Holding-ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը՝ Freedom Broker Ar...
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող ա...
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Մեր կապը էս լեռան հետ անբացատրելի ա, ուրիշ ու ուժեղ. Լևոն Քոչարյան
IDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասին
Ֆասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գnղության երկու դեպք
Կարգավորող մարմինը նույնիսկ տեղյակ չէր, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամա...
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց