Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրամիությունը հսկա գումարներ է հատկացնելու Փաշինյանի իշխանությանը Փաշինյանը համակերպվե՞լ է եկեղեցու դեմ պայքարում իր պարտության հետ Պետք է փոխել ընտրարշավի թե´ տրամադրությունները, թե´ բովանդակությունը, հակառակ դեպքում ոչ թե Գյումրի-2, նույնիսկ Երևան-1 էլ չենք ունենալու․ Վահե Հովհաննիսյան Իրանը մեծացնում է իր էներգետիկ հզորությունները Սևանում 19-ամյա երիտասարդի uպшնnւթյան գործով կան կալանավորվածներ Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համար․ Տիգրան Աբրահամյան Գյումրիում 2,000 անտուն մարդ կա, մենք գալու ենք ու Գյումրիում չի լինելու մի ընտանիք, որ տուն չունենա. Ալիկ Ալեքսանյան (տեսանյութ)Խորապես համոզված եմ, որ միայն համատեղ ջանքերով կկարողանանք հաղթահարել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության առջև ծառացած բոլոր դժվարությունները. Արշակ ԿարապետյանՄասիսում բացվել է «ՀայաՔվեի» գրասենյակը Այն մասին, թե ինչ հիմնական առաքելությամբ ենք մենք մուտք գործում քաղաքականություն. Ավետիք Չալաբյան20% էժան դեղորայքի մեր ծրագրի մասին հարցեր ունե՞ք. Նարեկ ԿարապետյանԹոշակների բարձրացումը ոչ թե տնտեսական անհնարինություն է, այլ քաղաքական կամքի բացակայություն. Հրայր ԿամենդատյանԿգործակցենք մաքուր հետագիծ ունեցող նոր քաղաքական ուժերի հետ. Ավետիք Չալաբյան Երբ ասվում է, թե թոշակ բարձրացնելու փող չկա, դա հակասում է իրողությանը. Հրայր ԿամենդատյանԴեղերի գնի հարցը քաղաքական օրակարգում․ Սամվել Կարապետյանի ծրագրի առանցքային խոստումները Ավստրիայից հնչած ուղերձը․ Եպիսկոպոսների ժողովը և խորացող առճակատումը Իսկ հյուր չհարգողին ոնց էին անվանում Գյումրիում, հիշո՞ւմ եք․ Ռուբեն ՄխիթարյանՀայաստանում կգործեն մթերման կայաններ, որոնք գյուղացուց մթերքը կընդունեն կայուն գնով, կփաթեթավորեն և կարտահանեն․ Նարեկ ԿարապետյանԺողովուրդը խաղից դուրս է, ընտրությունը իմիտացիա․ ինչպես է վերարտադրվում իշխանությունը․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ֊ն տարածաշրջանում ահռելի քանակությամբ զենք է կուտակում. Արշակ Կարապետյան
Քաղաքականություն

Փաշինյանը համակերպվե՞լ է եկեղեցու դեմ պայքարում իր պարտության հետ

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագին երեկ չի զեղչվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը։ Փաշինյանն ու իր թիմակիցները կիրակնօրյա պատարագի են մասնակցել Սևան քաղաքի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում։ Գեղարքունյաց թեմի նորանշանակ առաջնորդ Իսահակ վարդապետ Պողոսյանի խոսքով՝ կանոնական պատարագ է մատուցվել։ «Ամեն ինչ արվել է ըստ պատշաճի։ Մեզ ոչ ոք նախապես չէր ասել, որ նա գալու է»,– ասել է նա։ Պատարագի ընթացքում նաև մի քաղաքացի է հնչեցրել Վեհափառի անունը։

Դեկտեմբերի 4-ին՝ կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում, Նիկոլ Փաշինյանին հարցրել էին՝ արդյո՞ք ԱԱԾ-ն գնում է հոգևորականների մոտ և առաջարկում նոր տեքստեր։ «Ես գնում եմ այն պատարագներին, որտեղ Կտրիճ Ներսիսյանի անունը չի հնչում։ Երբ ես մտադիր եմ մասնակցել, մենք խնդրում ենք, որ այդ փաստը, որ մենք համարում ենք, որ Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ, հաշվի առնեն։ Մի դեպքում կարող է ծանոթ լինել, դա կարող է ԱԱԾ աշխատող լինել, մյուս դեպքում՝ կարող է որևէ տեղ աշխատող չլինել, մեկ ուրիշ դեպքում կարող է բարեկամ լինել կամ անծանոթ, իմ օգնականը լինել, սա կախված է նրանից՝ ով ում ճանաչում է և ով ինչ անձնական կապեր ունի։ Այստեղ ԱԱԾ-ն ու մյուս ինստիտուտները կապ ունեն այնքանով, որքանով որևէ մեկը որևէ մեկին ճանաչում է»,- պատասխանել էր նա։

Եվ այժմ Սևանում մասնակցելով մի պատարագի, որտեղ Հայոց Հայրապետի անունը չեն զեղչում, ավելին, անգամ չփորձելով լռեցնել Վեհափառի անունը հնչեցրած քաղաքացու ձայնը, Փաշինյանը, ըստ էության, համակերպվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ իր պայքարում կրած պարտության հետ, կամ էլ մանևր է անում՝ նոր թափով հարձակվելու համար։ Հատկապես խորհրդարանական ընտրություններից առաջ Փաշինյանի նման վարքը վկայում է, որ իշխանությունները հասկանում են՝ եկեղեցու թեման լուրջ խնդիր է դառնալու իրենց պարագայում, ուստի և փորձելու են կամ ծածկադմփոց անել, կամ էլ բոլոր ռեսուրսները նետել եկեղեցու դեմ։

Աննա Մարգարյան