Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրամիությունը հսկա գումարներ է հատկացնելու Փաշինյանի իշխանությանը Փաշինյանը համակերպվե՞լ է եկեղեցու դեմ պայքարում իր պարտության հետ Պետք է փոխել ընտրարշավի թե´ տրամադրությունները, թե´ բովանդակությունը, հակառակ դեպքում ոչ թե Գյումրի-2, նույնիսկ Երևան-1 էլ չենք ունենալու․ Վահե Հովհաննիսյան Իրանը մեծացնում է իր էներգետիկ հզորությունները Սևանում 19-ամյա երիտասարդի uպшնnւթյան գործով կան կալանավորվածներ Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համար․ Տիգրան Աբրահամյան Գյումրիում 2,000 անտուն մարդ կա, մենք գալու ենք ու Գյումրիում չի լինելու մի ընտանիք, որ տուն չունենա. Ալիկ Ալեքսանյան (տեսանյութ)Խորապես համոզված եմ, որ միայն համատեղ ջանքերով կկարողանանք հաղթահարել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության առջև ծառացած բոլոր դժվարությունները. Արշակ ԿարապետյանՄասիսում բացվել է «ՀայաՔվեի» գրասենյակը Այն մասին, թե ինչ հիմնական առաքելությամբ ենք մենք մուտք գործում քաղաքականություն. Ավետիք Չալաբյան20% էժան դեղորայքի մեր ծրագրի մասին հարցեր ունե՞ք. Նարեկ ԿարապետյանԹոշակների բարձրացումը ոչ թե տնտեսական անհնարինություն է, այլ քաղաքական կամքի բացակայություն. Հրայր ԿամենդատյանԿգործակցենք մաքուր հետագիծ ունեցող նոր քաղաքական ուժերի հետ. Ավետիք Չալաբյան Երբ ասվում է, թե թոշակ բարձրացնելու փող չկա, դա հակասում է իրողությանը. Հրայր ԿամենդատյանԴեղերի գնի հարցը քաղաքական օրակարգում․ Սամվել Կարապետյանի ծրագրի առանցքային խոստումները Ավստրիայից հնչած ուղերձը․ Եպիսկոպոսների ժողովը և խորացող առճակատումը Իսկ հյուր չհարգողին ոնց էին անվանում Գյումրիում, հիշո՞ւմ եք․ Ռուբեն ՄխիթարյանՀայաստանում կգործեն մթերման կայաններ, որոնք գյուղացուց մթերքը կընդունեն կայուն գնով, կփաթեթավորեն և կարտահանեն․ Նարեկ ԿարապետյանԺողովուրդը խաղից դուրս է, ընտրությունը իմիտացիա․ ինչպես է վերարտադրվում իշխանությունը․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ֊ն տարածաշրջանում ահռելի քանակությամբ զենք է կուտակում. Արշակ Կարապետյան
Քաղաքականություն

Եվրամիությունը հսկա գումարներ է հատկացնելու Փաշինյանի իշխանությանը

ԵՄ-ն վերահաստատել է խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանին 202,5 միլիոն եվրոյի օժանդակության փաթեթ տրամադրելու հանձնառությունը։ The Brussels Times-ը անդրադարձել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի՝ օրեր առաջ Երևան կատարած այցին, նշել է, որ Եվրամիության ներկայացուցիչները աշխատանքային այցով եղել են Հայաստանում՝ գնահատելու Հայաստան-ԵՄ նոր ռազմավարական օրակարգի մշակման առաջընթացը՝ հանձնակատար Մարթա Կոսի մարտի 19–20-ին նախատեսված այցի և Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովի նախաշեմին։

Ըստ հայտարարության՝ բանակցությունները կենտրոնացած են եղել տրանսպորտի, էներգետիկայի և թվային ոլորտներում տարածաշրջանային փոխկապակցվածության բարելավման վրա։ Քննարկումների ընթացքում աջակցություն է հայտնվել հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ միջտարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման ԵՄ ծրագրին զուգահեռ։ 202,5 միլիոն եվրոյի վճարման մասին Կոսը ավելի վաղ հայտարարել էր 2025 թվականի սեպտեմբերին կատարած այցի ժամանակ։

ԵՄ ներկայացուցիչները նաև վերահաստատել են աջակցությունը Հայաստանի «ժողովրդավարական դիմակայունությանը», ներառյալ առաջիկա ընտրական գործընթացի ամբողջականության պաշտպանությանը։ Ըստ էության, ճոռոմ բառերի այս կույտի տակ մեկ բան է թաքնված։ Եվրամիությունը Հայաստանում փորձելու է կրկնել «մոլդովական սցենարը»՝ հայկական առանձնահատկություններով, իսկ դրա համար ահռելի գումարներ է հարկավոր ներդնել։ Մարթա Կոսը դեկտեմբերին հայտարարել էր, թե Հայաստանին հիբրիդային հարձակումներին դիմագրավելու համար 15 մլն եվրո են հատկացնելու։

Այդ գումարը շատ քիչ է քարոզչություն իրականացնելու համար, հատկապես հաշվի առնելով թե՛ ՀՀ իշխանությունների, թե՛ արևմտյան գումարներով սնվող ՀԿ-ների ախորժակը։ Ուստի գումարներն անհամեմատ շատ են լինելու։ Թեպետ դրանց շրջանառությունը վերահսկելու համար առանձին խումբ է ժամանելու Հայաստան։

Սերինե Բադալյան