Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
2% հետվճար ԱրարատԲանկի Arca քարտերով վճարումների դիմացԹղթի պես բարակ. Չինացի ինժեներները ստեղծում են բազմաշերտ արևային մարտկոց Ինչպե՞ս պետք է կենսաթոշակառուն գոյատևի այդ չնչին թոշակով․ Դավիթ ՀակոբյանԸնտանեկան բյուջեի մոտ 25%-ը ծախսվում է դեղորայքի վրա. «Ուժեղ Հայաստան»-ի անդամները հանդիպել են դեղագործներին Ժողովուրդը խաղից դուրս է. Քաղաքացին պետք է լինի սահմանադրական համակարգի և իշխանության ձևավորման համակարգի կենտրոնում. Էդմոն ՄարուքյանԳուցե համաշխարհային կամ եվրոպական չափորոշիչներով` Հայաստանը դեռևս չունի հանցավորության ամենաբարձր մակարդակը, սակայն արտաքին դիտարկումներով էլ ակնհայտ է, որ հանցավորությունն անհամեմատ աճել է. Աննա ԿոստանյանՍխալվելու ռիսկը միշտ կա, բայց անգործությունը հաստատ կործանարար է. Մենուա Սողոմոնյան Ամեն անգամ, երբ թուրքերը գովում են հայերին, դրան հաջորդում է ցեղասպանություն․ Արմեն ՄանվելյանԱյն մասին, թե ինչպես է ազգային պետության համար անզիջում պայքարը մեզ բերել այսօրվա կարևոր հանգրվանին. Ավետիք ՉալաբյանՓետրվարի 26-ին պարզ կլինի, թե ինչպիսի մարտահրավերի առջև է կանգնած Մերձավոր Արևելքը՝ այդ թվում նաև մեր երկիրը. Արտակ ԶաքարյանՆախընտրական խաղադրույք․ խաղաղության խոստո՞ւմ, թե՞ նոր պարտավորություններ Բարձիթողի ու քաոտիկ վիճակ. տուժողը միշտ սպառողն է. «Փաստ» Տաքսի ծառայությունների ակնհայտ ու թաքնված խնդիրները. «Փաստ» «Հայաստանն իր պաշտպանական և արտաքին քաղաքականությունը պետք է կառուցի ոչ թե հայտարարությունների, այլ սթափ գնահատականի վրա». «Փաստ» Իսկ մինչ այս որտե՞ղ էին բդխականները. «Փաստ» Ի՞նչ կարծիք ունի նախագահը Նիկոլ Փաշինյանի իրավասությունների վերաբերյալ. «Փաստ» Մի «գյուղ», հազար ստատուս, զրո պատասխան իրական հարցերին. «Փաստ» Լռության գինը․ դատավճիռներ Բաքվում, ինքնամոռացություն՝ Երևանում Բեռնատարները կանգնած են սահմանին, իսկ իշխանությունը Ֆեյսբուքում գլուխ է գովում. «Փաստ» Ջուրը պետք է դիտարկվի ոչ թե որպես անսպառ ռեսուրս, այլ՝ պահպանման ենթակա ազգային արժեք. ՀՀ նախագահ
Քաղաքականություն

Բեռնատարները կանգնած են սահմանին, իսկ իշխանությունը Ֆեյսբուքում գլուխ է գովում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փայտով, հեղուկ գազով և ածուխով բեռնված տասնյակ բեռնատարներ արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ կանգնած են Վրաստան–Հայաստան սահմանային անցակետերում։ Վարորդների փոխանցմամբ, վրացական կողմը փաստացի արգելափակել է Հայաստանի ուղղությամբ բեռների մուտքը։ Ըստ վարորդների, իրենցից ներքին կարգով յուրաքանչյուր մեքենայից պահանջում են 600-700 ԱՄՆ դոլար։ «Առանց պատճառաբանելու ուղղակի գումար են ուզում։ Հայաստանից էլ ոչ ոք ոչինչ չի ասում, չգիտենք՝ ինչ կլինի»,- նշում են վարորդները։

Մեքենաները սահմանին են կանգնած փետրվարի 12-ից։ Խոսքը ռազմավարական նշանակության բեռների մասին է՝ վառելանյութ, էներգակիրներ, փայտանյութ, որոնք ուղղակիորեն ազդում են ներքին շուկայի գների և մատակարարումների կայունության վրա։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, խնդիրը բարձրացվել է միջպետական շփումների մակարդակով, սակայն առանց հստակ արդյունքի։ Վերջերս Հայաստան այցելած Վրաստանի էկոնոմիկայի նախարարը, ըստ տեղեկությունների, հարցի շուրջ տվել է ոչ կոնկրետ, ձևական պատասխաններ՝ փաստացի խուսափելով հստակ դիրքորոշումից։ Որևէ հրապարակային պարզաբանում կամ պաշտոնական հաղորդագրություն չկա նաև հայկական կողմից։

Հայկական ընկերություններն ամեն օր կրում են ֆինանսական վնասներ՝ կանգառի, սպասարկման, ժամանակի և պայմանագրային պարտավորությունների խախտման հետևանքով առաջացող տույժերի տեսքով։ Ընկերությունները փաստացի հայտնվել են անորոշության մեջ, իսկ շուկան՝ հնարավոր ցնցումների վտանգի տակ։

Մեր տեղեկություններով, խնդրի շուրջ ներսում ևս ընտրովի միջամտություններ են եղել։ Մեր աղբյուրները պնդում են, որ իշխող ուժի պատգամավորներից մեկին պատկանող բեռի հարցով վրացական ղեկավարությանը անձամբ միջնորդել է Հայաստանի ամենաբարձր պաշտոնյաներից մեկը։ Ստացվում է, որ խնդիրը լուծվում է ոչ թե համակարգային, այլ անհատական սկզբունքով՝ «յուրայինների» համար, մինչդեռ մյուս վարորդները շարունակում են մնալ սահմանին։

Մինչ այս ամենը, Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը որևէ տեսանելի գործողություն չի ներկայացրել։ Փոխարենը նախարարի հրապարակային ակտիվությունը սահմանափակվում է սոցիալական ցանցերում վիճակագրական տվյալների հրապարակմամբ։ Սակայն այստեղ հարցը թվերի մասին չէ։ Խոսքը մարդկանց, բիզնեսների և մատակարարման շղթաների մասին է։ Եթե սահմանին ձևավորվում է արհեստական արգելք, ապա դա ոչ միայն առանձին ընկերությունների, այլև երկրի տնտեսական անվտանգության խնդիր է։

Այս իրավիճակում անհրաժեշտ է հստակ պատասխան՝ ովքե՞ր և ինչո՞ւ են պահանջում վերոնշյալ 700 դոլարը, կա՞, արդյոք, պաշտոնական որոշում վրացական կողմից, և ի՞նչ կոնկրետ քայլեր է ձեռնարկում հայկական կառավարությունը։

Մինչ այդ, սահմանին կանգնած վարորդները շարունակում են սպասել՝ իրենց հաշվին վճարելով ոչ միայն գումար, այլև պետության անգործության պատճառով հայտնվելով կոլապսի առաջ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում