Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ըստ ՔՊ-ականների՝ ՀՀ անկախությունը բացարձակ արժեք չէ․ Արեգ ՍավգուլյանԵՄ-ն փորձում է միավորել արևմտամետներին ՔՊ-ում դժգոհ են ուժային բլոկի երկու ղեկավարներից Իշխանությունն անցել է անձնական նամակագրություն ստուգելուն 103 օր, և Հայաստանը կդառնա Ուժեղ, ինչպես որ պետք է լինի․ Տաթևիկ Կարապետյան Բեռնատարների հայ վարորդները կրկին խնդիրների են բախվել Վրաստանում Եղանակը կփոխվի Հայկական E-auto ընկերությունը պաշտոնապես կներկայացնի HONGQI ավտոմեքենաները նաև Վրաստանում Թուրքիան այնպիսի քաղաքականություն է իրականացնում, որ փափուկ ուժի միջոցով Հայաստանն ուղղակի ոչնչացնի․ Նաիրի Սարգսյան Չենք թողնելու, որ գյուղական դպրոցների լույսերը մարեն․ Մենուա Սողոմոնյան2% հետվճար ԱրարատԲանկի Arca քարտերով վճարումների դիմացԹղթի պես բարակ. Չինացի ինժեներները ստեղծում են բազմաշերտ արևային մարտկոց Ինչպե՞ս պետք է կենսաթոշակառուն գոյատևի այդ չնչին թոշակով․ Դավիթ ՀակոբյանԸնտանեկան բյուջեի մոտ 25%-ը ծախսվում է դեղորայքի վրա. «Ուժեղ Հայաստան»-ի անդամները հանդիպել են դեղագործներին Ժողովուրդը խաղից դուրս է. Քաղաքացին պետք է լինի սահմանադրական համակարգի և իշխանության ձևավորման համակարգի կենտրոնում. Էդմոն ՄարուքյանԳուցե համաշխարհային կամ եվրոպական չափորոշիչներով` Հայաստանը դեռևս չունի հանցավորության ամենաբարձր մակարդակը, սակայն արտաքին դիտարկումներով էլ ակնհայտ է, որ հանցավորությունն անհամեմատ աճել է. Աննա ԿոստանյանՍխալվելու ռիսկը միշտ կա, բայց անգործությունը հաստատ կործանարար է. Մենուա Սողոմոնյան Ամեն անգամ, երբ թուրքերը գովում են հայերին, դրան հաջորդում է ցեղասպանություն․ Արմեն ՄանվելյանԱյն մասին, թե ինչպես է ազգային պետության համար անզիջում պայքարը մեզ բերել այսօրվա կարևոր հանգրվանին. Ավետիք ՉալաբյանՓետրվարի 26-ին պարզ կլինի, թե ինչպիսի մարտահրավերի առջև է կանգնած Մերձավոր Արևելքը՝ այդ թվում նաև մեր երկիրը. Արտակ Զաքարյան
Հասարակություն

Հայկական E-auto ընկերությունը պաշտոնապես կներկայացնի HONGQI ավտոմեքենաները նաև Վրաստանում

Հայկական E-auto ընկերությունը հայտարարում է իր գործունեության նոր ռազմավարական փուլի մեկնարկի մասին․ ընկերությունը պաշտոնապես կներկայացնի Չինաստանի ազգային ավտոարտադրության խորհրդանիշ HONGQI բրենդը նաև Վրաստանում։

Պաշտոնական ներկայացուցչության պայմանագիրը, լիցենզավորման փաստաթղթերը և համապատասխան սերտիֆիկատները ստորագրվել են Չինաստանի Չանչուն քաղաքում, որտեղ տեղակայված է HONGQI բրենդի՝ China FAW Group Co., Ltd. մայր ընկերությունը։ Փաստաթղթերը ստորագրել են E-auto ընկերության համահիմնադիր և բիզնեսի զարգացման տնօրեն Գեորգ Գասպարյանը և Կենտրոնական Ասիայում HONGQI-ի գլխավոր տնօրեն Ջան Վեյը։

«E-auto-ն Հայաստանում ցուցաբերել է վաճառքի՝ իսկապես տպավորիչ արդյունքներ՝ միաժամանակ ձևավորելով պատասխանատու, հմուտ և վստահելի գործընկերային հարաբերություններ մեր և հաճախորդների նկատմամբ։ Սա է մեր այն որոշման հիմքը, որ HONGQI բրենդը Վրաստանի շուկայում պաշտոնապես ներկայանալու է E-auto ընկերության հետ համագործակցությամբ»,-նշում է Ջան Վեյը։

«2025-ին Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչների կողմից ներմուծված էլեկտրամոբիլների շուրջ 35%-ը բաժին է ընկնում E-auto ընկերությանը։ Այս ցուցանիշը խոսում է ինքնին՝ հաստատելով մեր ընկերության կայուն դիրքը, շուկայի խորքային ընկալումը և հաճախորդների վստահությունը։ Մենք առաջարկում ենք ոչ միայն մրցունակ և հասանելի գներ, այլև ներդրել ենք լիարժեք երաշխիքային սպասարկման մոդել, որը հավասարապես վստահություն է ներշնչում ինչպես մասնավոր, այնպես էլ կորպորատիվ հաճախորդներին։ Այս պատասխանատու և հաճախորդակենտրոն բիզնես մոդելը, որը հաջողությամբ կիրառվում է Հայաստանում, նույն սկզբունքներով կներդրվի նաև Վրաստանում, որտեղ շուտով կներկայանանք նորաբաց ընդարձակ ցուցասրահով»,-հավելում է E-auto ընկերության համահիմնադիր Գեորգ Գասպարյանը։

HONGQI բրենդը հիմնադրվել է 1958 թվականին և համարվում է Չինաստանի ավտոարդյունաբերության խորհրդանիշը։ Տասնամյակներ շարունակ այն եղել է երկրի ղեկավարության և պետական նշանակության միջոցառումների պաշտոնական ավտոմոբիլային ընտրությունը՝ մարմնավորելով որակ, ինժեներական մտածողություն և բարձր տեխնոլոգիական զարգացում։

HONGQI էլեկտրամոբիլներն աչքի են ընկնում չինական մշակույթից ոգեշնչված յուրահատուկ դիզայնով, իսկ որակյալ հարդարանքը և ժամանակակից ինտերիերը խոստանում են երթևեկությունը դարձնել էլ ավելի հաճելի: Մեքենաներն առանձնանում են տարողունակ մարտկոցներով, ինչը էլեկտրամոբիլի համար մեծ առավելություն է։

Մեքենաներում կիրառվող տեխնոլոգիաների ու ինժեներական լուծումների շնորհիվ էլեկտրամոբիլները լիովին համապատասխանում են Եվրոպական միության ստանդարտներին և տեխնիկական COC (European Certificate of Conformity) պահանջներին։

HONGQI ֆլագմանային մոդելները կարող են մեկ լիցքավորումով անցնել մինչև 800 կմ, իսկ թվային հավելվածները վարորդներին հասանելի են դարձնում տեխնոլոգիական նորարար լուծումները՝ ձայնային կառավարում, մուլտիմեդիա և բազմաթիվ այլ հնարավորություններ։

Հայաստանում E-auto-ի վաճառքի և սպասարկման ավտոսրահի հասցեն է՝ Երևան, Դավիթ Բեկ 138/4: Ընկերությունը HONGQI Էլեկտրամոբիլների համար տրամադրում է մինչև 8 տարի կամ մինչև 150․000 կիլոմետր պաշտոնական երաշխիք։

Համագործակցելով Հայաստանում գործող գրեթե բոլոր առաջատար բանկերի հետ՝ E-auto-ն իր հաճախորդներին տրամադրում է նաև ավտովարկ ձևակերպելու հատուկ հնարավորություն՝ սկսած ընդամենը 5% կանխավճարից։

Հավելենք, որ E-auto-ն էլեկտրամոբիլների տեխնիկական սպասարկման ծառայություններ է մատուցում ոչ միայն իր հաճախորդներին, այլև HONGQI-ի բոլոր վարորդներին՝ նրանց տրամադրելով իրականացված աշխատանքների երաշխիք:

Հավելյալ տեղեկատվությունը հասանելի է www.hongqi.am կայքում, Facebook-յան էջում և +37410330330, +37491330330 հեռախոսահամարներով։

E-auto ընկերության մամուլի ծառայություն՝ [email protected]