ԱՄՆ-ի հшրձակման դեպքում Իրանը թշնшմիներին այնպիսի դաս կտա, որը նրանք երբեք չեն մոռանա. Իրանի պաշտպանության նախարար
Իրանը չի ձգտում պատերազմի, սակայն ԱՄՆ-ի հարձակման դեպքում իսլամական հանրապետությունը թշնամիներին այնպիսի դաս կտա, որը նրանք երբեք չեն մոռանա․ այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունների նախաշեմին, կոչ էր արել Թեհրանին գործարք կնքել՝ հակառակ դեպքում հանրապետությանը սպառնալով վատ օրով։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը պատերազմ չի փնտրում, բայց եթե պատերազմը պարտադրվի երկրին, այն կպաշտպանի իրեն ամբողջ ուժով և թշնամիներին այնպիսի դաս կտա, որը նրանք երբեք չեն մոռանա»,- ասել է Նասիրզադեն:
Իր հերթին, Իսլամական հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին երեքշաբթի հայտարարել է, որ Թեհրանը նախապատվությունը տալիս է դիվանագիտությանը, այլ ոչ թե պատերազմին։
Հիշեցնենք, որ Իրանը և ԱՄՆ-ը իրանական միջուկային դոսյեի շուրջ բանակցությունների երկու փուլ են անցկացրել։ Իրանական պատվիրակությունը գլխավորում է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, ամերիկյանը՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։ Կողմերն այս պահին աշխատում են հնարավոր համաձայնության վերաբերյալ առաջարկների շուրջ։
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլը պետք է կայանա Ժնևում՝ փետրվարի 26-ին։




















Լեհ չմշկասահորդուհին լուրջ վնասվածք է ստացել 2026 թվականի Օլիմպիական խաղերում
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող ա...
Փոշիացնում են պետական միջոցները․ Նաիրի Սարգսյան
Տեխնիկապես նրանք տարբեր են, սակայն հոգեբանական առումով շատ նման են. Դիբալան՝ Մեսսիի և Ռոնալդուի մասի...
Պատվիրե՛ք IDBank-ի Arca Classic քարտ և օգտվե՛ք մինչև 2% հետվճարի հնարավորությունից
IDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասին
«Opel»-ը Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բшխվել հողաթմբերին և հայտնվել ...
Երևանում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen ID.4»-ը
Հորոսկոպ. Ի՞նչ է պակասում յուրաքանչյուր կենդանակերպի նշանին
Բովանդակային քննարկում՝ բաժանարար խոսույթի փոխարեն․ Շաքե Իսայան