Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փետրվարի վերջին երկնքում կշարվեն վեց մոլորակներ. ի՞նչ և ինչպե՞ս կարելի է տեսնել ՀՀ-ում լավ կյանքը հասանելի է բոլոր նրանց, որոնք կարող են և ուզում են ընթանալ կրթության ճանապարհով. ՓաշինյանԳլոբբինգը՝ Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխումն իրականացրել է Կոնվերս Բանկը ԱՄՆ-ի հшրձակման դեպքում Իրանը թշնшմիներին այնպիսի դաս կտա, որը նրանք երբեք չեն մոռանա. Իրանի պաշտպանության նախարարԵրևանի N 143 մանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է կաշառքի ու հափշտակության մեղադրանքովHermès-ը ներկայացրել է Cape Cod պաշտամունքային ժամացույցի մինի տարբերակը․ փոքրիկ շքեղություն՝ դաստակինԹեև Մխիթարյանն այլևս երիտասարդ չէ, նրա խաղային դինամիկան և ինտենսիվությունը շարունակում են մնալ տպավորիչ բարձր մակարդակի վրա. հստակ գիտակցում ենք նրա ուժեղ կողմերը. «Բուդյո-Գլիմտի» գլխավոր մարզիչԿառուցենք Հայաստան, որը տեր է իր տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու հայ ժողովրդի իրավունքներին. Իշխան ՍաղաթելյանԱյսօր կայացավ «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական պլատֆորմի նախաձեռնող խմբի առաջին նիստը. Իվետա Տոնոյան«Շրթունքների արքային» մահացած են գտնել. պլաստիկ վիրաբուժության աստղի խորհրդավոր մահը «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի 2026 թվականի նախագծերըՍամվել Կարապետյանը պատրաստ է հրաժարվել ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացիությունից վարչապետ ընտրվելու դեպքում․ Նարեկ ԿարապետյանՄեքսիկան 2,000 զինվnր է ուղարկել Խալիսկո՝ կարտելի առաջնորդի մшհվանից հետո Այս իշխանությունը ժողովրդին միայն հույս է վաճառել․ Նարեկ ԿարապետյանՀայաստանում կոռուպցիան աճում է. թալանչիները ժողովրդին խաբում են օրը ցերեկով. Էդմոն Մարուքյան4 տարի է, ինչ Պուտինը «3 օրում գրшվում է Կիևը». ԶելենսկիՍամվել Կարապետյանը որոշում ունիՍամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ՝ երկրում աղքատության հաղթահարում, անվտանգության ապահովում․ բերելու է այս փոփոխություններն իր դեմքով․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը գիտի՝ Սամվել Կարապետյանը կարող է լինել երկրի վարչապետ, այդ պատճառով է կալանքի տակ պահում․ Նարեկ Կարապետյան«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան

Գլոբբինգը՝ Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխումն իրականացրել է Կոնվերս Բանկը

Գլոբբինգ օնլայն գնումների միջազգային հարթակը դարձավ ոլորտի առաջին ընկերությունը, որի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում։

Ընկերությունը թողարկել է 1,5 մլրդ ՀՀ դրամ և 2 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսեր, որոնք հաջողությամբ տեղաբաշխվել են Կոնվերս Բանկի միջոցով:

Պարտատոմսերի շուրջ 90%-ը տեղաբաշխվել է ֆիզիկական անձ ներդրողների շրջանում՝ գերազանցապես Converse Mobile հավելվածի միջոցով։ Ընդհանուր առմամբ, ներդրողների թիվը գերազանցել է 500-ը:

Ցուցակման խորհրդանշական զանգը հնչեց փետրվարի 24-ին, իսկ փետրվարի 27-ից ներդրողները հնարավորություն կունենան մասնակցելու Գլոբբինգի պարտատոմսերի բորսայական առևտրին։

Կոնվերս Բանկը՝ ՀՀ կապիտալի շուկայի ակտիվ մասնակից

Կապիտալի շուկայի զարգացումը Կոնվերս Բանկի ռազմավարական առաջնահերթություններից է։ Բանկը տարբեր ոլորտների ընկերություններին աջակցում է պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման ողջ գործընթացում՝ սկսած բիզնես ընթացակարգերի համապատասխանեցումից մինչև թողարկման կազմակերպում, տեղաբաշխում և շուկայի ստեղծում։

Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը նշում է. «Բանկը հետևողական քայլեր է ձեռնարկում կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ և արդեն ունի հաջողված համագործակցության փորձառություն տնտեսության տարբեր ոլորտների ընկերությունների հետ։ Հայաստանում առողջապահության և օնլայն առևտրի ոլորտի առաջին ընկերությունների պարտատոմսերի տեղաբաշխումներն իրականացվել են հենց Կոնվերս Բանկի միջոցով։ Մենք շարունակելու ենք աջակցել նման նախաձեռնություններին՝ բիզնեսին տրամադրելով ֆինանսների ներգրավման նոր, այլընտրանքային հնարավորություններ, իսկ ներդրողներին՝ ներդրումային նոր գործիքներ»։

Գլոբբինգի զարգացման նոր փուլը

Պարտատոմսերի տեղաբաշխմամբ Գլոբբինգի համար մեկնարկեց զարգացման նոր փուլ։

«Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ խորհրդի նախագահ և Գլոբբինգ ընկերության հիմնադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը նշում է. «Պարտատոմսերի տեղաբաշխման ժամկետից շուտ ավարտը մեզ համար դարձավ ներդրողների բարձր վստահության վկայություն։ Հատկապես ոգևորիչ է, որ պարտատոմսերի շուրջ 90 տոկոսը ձեռք են բերել ֆիզիկական անձինք, ինչը բացառիկ բարձր ցուցանիշ է ներդրումային ոլորտում։ Եվ մեկ կարևոր հանգամանք՝ ակտիվ ներդրում են կատարել նաևԳլոբբինգի հաճախորդներ: Ներգրավված միջոցները կուղղվեն Հայաստանում և Ղազախստանում լոքերների ցանցի ու ինովացիոն սպասարկման սրահների ընդլայնմանը, նոր ծառայությունների ներդրմանը, վերաֆինանսավորմանը և թվային լուծումների կիրառմանը»։

Օրինակելի նախադեպ շուկայի համար

Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանն ասում է. «Օնլայն առևտրի ոլորտի առաջատար ընկերության մուտքը կապիտալի շուկա կարևոր ազդակ է մասնավոր հատվածի զարգացման և Հայաստանի ներդրումային միջավայրի խորացման համար։ Նման ընկերությունների ակտիվացումը ձևավորում է նոր վստահություն և կարող է դառնալ օրինակելի նախադեպ արագ աճող այլ բիզնեսների համար՝ պարտատոմսային ֆինանսավորումը դիտարկելու որպես կայուն և մրցունակ այլընտրանք»։

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: