Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոնսոլիդացիան և ուղերձների հասցեագրումը կարող են վճռորոշ լինել․ Նաիրի ՍարգսյանԻ՞նչ է փնտրում Պապիկյանը Իրանում Պոլսո պատրիարքի աջակցությունը Փաշինյանին Ալիևը հրաժարվել է գալ Երևան Նվազագույն պարենային և սպառողական զամբյուղները գերազանցում են նվազագույն կենսաթոշակը․ Դավիթ ՀակոբյանՓաշինյանն արևմտամետներին օգտագործում է ընդդիմության դեմ Թոշակների բարձրացումը ընտրակաշառքի տրամաբանության մեջ է, բայց թոշակառուն հիմա էլ չի ընտրելու ՔՊ-ին Թոշակների բարձրացման քայլը ոչ միայն ուշացած է, այլև բացարձակ կիսատ-պռատ. Ավետիք Չալաբյան Գործընկերության քողի տակ․ ի՞նչ ռիսկեր են ձևավորվում Հայաստան–ԱՄՆ օրակարգում Դեղորայքի գների իջեցում՝ սոցիալական բեռի թեթևացո՞ւմ, թե՞ մեխանիզմների փորձություն Կենսաթոշակների բարձրացման ոդիսականը և պահի լրջությունը․ Միքայել Մելքումյան Կենսաթոշակների բարձրացման թեմայով «ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` լուսանկարներով«ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` կենսաթոշակների բարձրացման թեմայովԱվելի փոքր, ավելի հզոր և ավելի տեխնոլոգիապես առաջադեմ. Tesla-ի նորագույն արևային վահանակն է ներկայացվել Տիկտոկում Փաշինյանի մասին ենթադրյալ վիրավորական արտահայտության համար քաղաքացին ձերբակալվել է Ուսուցիչները պետք է ազատվեն ավելորդ թղթաբանությունից․ Մենուա Սողոմոնյան7 միլիոնից էլ բարձր թոշակ կա՞. Էդմոն ՄարուքյանԹոշակների բարձրացումը մարդկանց լավություն մի՛ ներկայացրեք․ «Մեր ձևով» շարժման անդամ Էդ փողն ի՞նչ եք արել. բա փրփուրը բերաններիդ ասում էիք՝ թոշակ բարձրացնելը անհնար է. Ավետիք Չալաբյան«Սա ընտրություններից առաջ պետական մակարդակով թոշակառուներին կաշառելու ծրագիր է, ոչ միայն ընտրակաշառք է, այլև պաշտոնեական դիրքի չարաշահում». «Փաստ»
Քաղաքականություն

Պոլսո պատրիարքի աջակցությունը Փաշինյանին

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի ուղերձը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում գումարված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց հավաքի մասնակիցներին ոչ այլ ինչ է, քան անթաքույց աջակցություն Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին։ Մաշալյանը նշել է, որ Գերագույն հոգևոր խորհուրդը, դժբախտաբար, հեղինակազրկված է և առաջարկում է սինոդական կառույց ստեղծել՝ «իր կազմում ներգրավելով նաև որոշ ընդդիմադիր եղբայրների»։

Սահակ արքեպիսկոպոսը հույս է հայտնում, որ սինոդական դրույթը կարող է հող նախապատրաստել Կառավարության հետ լուծումներ գտնելու ուղղությամբ և այն, միաժամանակ, անցումային լուծում է համարում։ Մաշալյանը քննադատել է նաև Արման Սարոյանին կարգալույծ անելու որոշումը՝ նրան անվանելով Գևորգ Սրբազան։ Նա առաջարկում է Եպիսկոպոսաց ժողովի հստակ օր սահմանել, մինչ այդ էլ ընտրել 12 եպիսկոպոս, որ այս շրջանում Մայր Աթոռի կառավարման գործին նեցուկ կանգնեն Վեհափառին։ Սա նույն Մաշալյանն է, ով խստորեն քննադատում էր Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավը, իսկ նրա թեմում գործող եկեղեցիների քահանաները նույնիսկ հարկ չէին համարել դիմավորել Փաշինյանին Ստամբուլի հայկական եկեղեցի կատարած այցի ժամանակ։

Դեռ մինչ Փաշինյանի՝ Կաթողիկոսի և եկեղեցու դեմ արշավ սկսելը, լուրեր էին շրջանառվում, թե Փաշինյանի սրտի «կաթողիկոսի թեկնածուն» հենց Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն է, և վերջինս հերքում էր նման քայլերը։ Որոշ վերլուծաբաններ չեն բացառում, որ Մաշալյանի այս պահվածքը կարող է թելադրված լինել Թուրքիայի իշխանությունների կողմից, ովքեր Հայ առաքելական եկեղեցու թուլացման թիվ մեկ շահառուն են։ Իսկ Պոլսո պատրիարքարանն էլ, իրավիճակը հաշվի առնելով, միշտ եղել է Անկարայի ուղիղ վերահսկողության ներքո։ Ամեն դեպքում, անվանի հոգևորականի այս փոխակերպումը միայն ցավ ու հիասթափություն է առաջացնում։

Նունե Եգանյան