Թոշակների բարձրացումը ընտրակաշառքի տրամաբանության մեջ է, բայց թոշակառուն հիմա էլ չի ընտրելու ՔՊ-ին
Թոշակների բարձրացումը ընտրակաշառքի տրամաբանության մեջ է, բայց թոշակառուն հիմա էլ չի ընտրելու ՔՊ-ին։ Այս մասին կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։
Հիշեցնենք՝ ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կբարձրանան մինչև 10 000 դրամով։ Հիմնական կենսաթոշակը 24 000-ից կդառնա 34 000 դրամ, նվազագույնը՝ 36 000-ից 46 000 դրամ։ Կբարձրանա նաև ծերության նպաստը։ 10 000 դրամով կավելանան հաշմանդամության նպաստները․ 36 000, 37 500 և 39 000 դրամի փոխարեն դրանք կկազմեն 46 000, 47 500 և 49 000 դրամ։
«Մեր կողմից այս հարցի վերաբերյալ բարձրաձայնումը գործող կառավարության ներկայացուցիչները անվանել են պոպուլիզմ, իրենց դեմ հիբրիդային պատերազմ, ինչը ծաղրելի է, հայտարարել են, որ կենսաթոշակները բարձրացնելու իմաստ չկա։ Եվ փառք Աստծո, որ այդ անհեթեթ կուրսը, որը որդեգրել էին, վերջապես եկավ իր տրամաբանական ավարտին՝ ընդունելով այն ամենը, ինչը բոլորիս համար ակնհայտ էր»,- ասաց նա։
Չալաբյանը նշեց սակայն, որ այս քայլը ոչ միայն ուշացած է, այլ նաև բացարձակ կիսատ-պռատ։ «Հիշեցնեմ՝ մենք պահանջում էինք, որպեսզի կենսաթոշակները բարձրանային առնվազ 50 տոկոսով, որը նույնիսկ բավարար չէր լինի»,- ընդգծեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։




















Լեհ չմշկասահորդուհին լուրջ վնասվածք է ստացել 2026 թվականի Օլիմպիական խաղերում
Պատվիրե՛ք IDBank-ի Arca Classic քարտ և օգտվե՛ք մինչև 2% հետվճարի հնարավորությունից
«Շրթունքների արքային» մահացած են գտնել. պլաստիկ վիրաբուժության աստղի խորհրդավոր մահը
Տեխնիկապես նրանք տարբեր են, սակայն հոգեբանական առումով շատ նման են. Դիբալան՝ Մեսսիի և Ռոնալդուի մասի...
«Opel»-ը Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բшխվել հողաթմբերին և հայտնվել ...
Հորոսկոպ. Ի՞նչ է պակասում յուրաքանչյուր կենդանակերպի նշանին
Մոսկվայում մшհապարտ-ահшբեկիչը ռnւմբ է նետել ոստիկանների մեքենայի ուղղությամբ
Երևանում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen ID.4»-ը
Կիմ Չեն Ընը վերընտրվել է Հյուսիսային Կորեայի իշխող կուսակցության առաջնորդ
Բովանդակային քննարկում՝ բաժանարար խոսույթի փոխարեն․ Շաքե Իսայան