Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Որևէ գերտերության աջակցությունը ստանալով՝ նոր ռումբեր ես դնում Հայաստանի տակ, որովհետև աջակցելն անվճար չի լինում․ Նաիրի ՍարգսյանUcom-ի գարնանային առաջարկը՝ HONOR X7d 5G սմարթֆոն և արժեքավոր նվերներ Իշխանությունները թոշակների բարձրացումը սարքել են ընտրակաշառք և վարկանիշ բարձրացնելու գործիք. Արմեն Մանվելյան Բարձրագույն դատական խորհրդին կոչ ենք անում հետևողական լինել և հատկապես դատական նիստերին դրսևորել զուսպ ու դատավորներին վայել վարքագիծՉզարմանաք, որ առաջիկայում Աննային տեսնենք ընդդիմության ցույցեցին. Նաիրա ԶոհրաբյանԻնչպես են առաջնորդները կառուցում վստահություն. Ակբա բիզնես ակումբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները իրազեկման արշավ են իրականացրել Աբովյան քաղաքում։ Ներկայացրել են Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը Գիտելիքով հարուստ` ստեղծագործող մտքին է միայն հատուկ փոփոխություններ բերել և ավելի լավ ապագա կառուցել. կառուցել Ուժեղ Հայաստան. Տաթևիկ ԿարապետյանԵթե կա պատրանք, թե Հայաստանում մոլդովական սցենարի դեպքում Մոսկվայից կլինի ինչ-որ աջակցություն կամ ռեակցիա, ապա արժի հիշել նույն Մոլդովայի օրինակը․ Հովհաննիսյան ԶՊՄԿ-Կառավարություն-Համայնք համատեղ աշխատանքի արդյունքում Քաջարանը դարձել է ամենաբարեկեցիկ և ամենացածր գործազրկություն ունեցող համայնքներից մեկը«ՀայաՔվեն» բարձրացնելու է միջին կենսաթոշակը 50%֊ով. Մենուա Սողոմոնյան Մենք ոգեկոչում ենք սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը՝ հայ ժողովրդի հանդեպ նման ոճրագործությունները կանխելու հանձնառությամբ. Արշակ ԿարապետյանԻսկ հայերը կարող են Ստեփանակերտ, Շուշի այցելել. Էդմոն Մարուքյան Այն մասին, թե ինչպես մենք պետք է իրական և հարատև խաղաղություն ապահովենք. Ավետիք ՉալաբյանԱրժեհամակարգի ճգնաժամ և իշխանության պատասխանատվությունըՏասը հազար դրամի խոստումը և արժանապատիվ կյանքի հարցըՀայաստան-Թուրքիա սահմանի «Ախուրիկ» անցակետը 2026թ-ից հսկում են միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահները«ԿԻԱ»-ի օրինազանց վարորդը հայտնաբերվել է․ մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածքԱդրբեջանն այլևս այն չէ, ինչ 1992-ին էր. այսօր այն ուժեղ պետություն է, որն ունակ է պաշտպանել իրեն. ԱլիևՌուսաստանին և Բելառուսին հաջողվել է մեծ հաջողությունների հասնել Միութենական պետության զարգացման գործում. Պուտին
Հասարակություն

Ինչպես են առաջնորդները կառուցում վստահություն. Ակբա բիզնես ակումբ

2026թ.-ի առաջին Ակբա բիզնես ակումբի ընթացքում գործարարները քննարկել են բիզնես միջավայրում վստահության կառուցման արվեստն ու հույզերի կառավարման հմտությունները։

Այս անգամ Ակբա բիզնես ակումբի հյուրը EVINAUX ընկերության համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Աշոտ Սարգսյանն է, ով մասնակիցներին ներկայացրել է ղեկավարների կողմից կազմակերպություններում հուզական մթնոլորտի կառավարման կարևորությունը, հուզականության դերն ու ազդեցությունը բիզնեսում։

 «Մենք ուսումնասիրում ենք, թե ինչպես են մեր դրական կամ բացասական հույզերն ազդում մեր գործողությունների, մեր բիզնեսի վրա։ Ակբա բիզնես ակումբը համախմբող է և ստեղծում է միջավայր, որտեղ մարդիկ կարողանում են բարձրաձայնել իրենց հարցերը ու ստանալ դրանց պատասխանները, լուծումները, ինչպես նաև այդ լուծումները փոխանցել այլ մարդկանց։ Սա երևի լավագույն մեխանիզմներից մեկն է»,- նշել է EVINAUX ընկերության համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Աշոտ Սարգսյանը։

Հայաստանի բանկային համակարգում Ակբան միակն է, որը հիմնադրել է բիզնես ակումբ՝ գործարարներին միավորելու և գործընկերային հարաբերությունները զարգացնելու նպատակով։ Գործարարներն Ակբա բիզնես ակումբին կարող են միանալ sme.acba.am կայքի միջոցով, որտեղ կծանոթանան նաև առաջիկա միջոցառումներին և գործընկերների հատուկ առաջարկներին։

«Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի ներքո ՓՄՁ ղեկավարներին հնարավորություն է ընձեռվում ձեռք բերել նոր գիտելիքներ և կառավարման համար անհրաժեշտ գործիքներ, հաստատել նոր գործարար կապեր, ինչպես նաև դառնալ բիզնես համայնքի անդամ։

«Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի շրջանակում ՓՄՁ ղեկավարները կարող են՝

  • մասնակցել անվճար բիզնես դասընթացների,
  • դառնալ Ակբա բիզնես ակումբի անդամ,
  • օգտվել sme.acba.am օնլայն բիզնես հարթակի հնարավորություններից,
  • առավել ճանաչելի դարձնել սեփական արտադրանքը՝ մասնակցելով «Արտադրված է մեր գործընկերների կողմից» նախագծին։

Ակբա բիզնես ակումբը հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում ՓՄՁ ղեկավարներին հաստատել նոր գործարար կապեր, մասնակցել թեմատիկ միջոցառումների, լինել բիզնես իրադարձությունների կիզակետում, ինչպես նաև օգտվել գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրվող հատուկ առաջարկներից։ Ակբա բիզնես ակումբը նոր հեռանկարների և հնարավորությունների սկիզբ է բիզնեսների համար։

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։