Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Գիտությունն այլևս գրավիչ չէ երիտասարդների համար. Ատոմ Մխիթարյան Համախմբում՝ հանուն երաշխավորված խաղաղության Որևէ գերտերության աջակցությունը ստանալով՝ նոր ռումբեր ես դնում Հայաստանի տակ, որովհետև աջակցելն անվճար չի լինում․ Նաիրի ՍարգսյանUcom-ի գարնանային առաջարկը՝ HONOR X7d 5G սմարթֆոն և արժեքավոր նվերներ Իշխանությունները թոշակների բարձրացումը սարքել են ընտրակաշառք և վարկանիշ բարձրացնելու գործիք. Արմեն Մանվելյան Բարձրագույն դատական խորհրդին կոչ ենք անում հետևողական լինել և հատկապես դատական նիստերին դրսևորել զուսպ ու դատավորներին վայել վարքագիծՉզարմանաք, որ առաջիկայում Աննային տեսնենք ընդդիմության ցույցեցին. Նաիրա ԶոհրաբյանԻնչպես են առաջնորդները կառուցում վստահություն. Ակբա բիզնես ակումբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները իրազեկման արշավ են իրականացրել Աբովյան քաղաքում։ Ներկայացրել են Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը Գիտելիքով հարուստ` ստեղծագործող մտքին է միայն հատուկ փոփոխություններ բերել և ավելի լավ ապագա կառուցել. կառուցել Ուժեղ Հայաստան. Տաթևիկ ԿարապետյանԵթե կա պատրանք, թե Հայաստանում մոլդովական սցենարի դեպքում Մոսկվայից կլինի ինչ-որ աջակցություն կամ ռեակցիա, ապա արժի հիշել նույն Մոլդովայի օրինակը․ Հովհաննիսյան ԶՊՄԿ-Կառավարություն-Համայնք համատեղ աշխատանքի արդյունքում Քաջարանը դարձել է ամենաբարեկեցիկ և ամենացածր գործազրկություն ունեցող համայնքներից մեկը«ՀայաՔվեն» բարձրացնելու է միջին կենսաթոշակը 50%֊ով. Մենուա Սողոմոնյան Մենք ոգեկոչում ենք սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը՝ հայ ժողովրդի հանդեպ նման ոճրագործությունները կանխելու հանձնառությամբ. Արշակ ԿարապետյանԻսկ հայերը կարող են Ստեփանակերտ, Շուշի այցելել. Էդմոն Մարուքյան Այն մասին, թե ինչպես մենք պետք է իրական և հարատև խաղաղություն ապահովենք. Ավետիք ՉալաբյանԱրժեհամակարգի ճգնաժամ և իշխանության պատասխանատվությունըՏասը հազար դրամի խոստումը և արժանապատիվ կյանքի հարցըՀայաստան-Թուրքիա սահմանի «Ախուրիկ» անցակետը 2026թ-ից հսկում են միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահները«ԿԻԱ»-ի օրինազանց վարորդը հայտնաբերվել է․ մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք
Քաղաքականություն

Չզարմանաք, որ առաջիկայում Աննային տեսնենք ընդդիմության ցույցեցին. Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Առավոտյան իմ եւ ինձ նման տասնյակ հազարավոր ադեկվատ մարդկանց ինտելեկտը հերթական անգամ բռնաբարվեց։ Բայց, ի տարբերություն բազմաթիվ ադեկվատների, ես որոշեցի չվիավորվել մեզ էշի տեղ դնելու իշխանական զույգի նողկալի շոուից, քանզի «Աննան բաժանվում է Նիկոլից» շոուի քարոզչական հասցեատերը մենք չենք եւ մեզ չէ, որ դնում են էշի տեղ։ Ես, իհարկե, հասկանում եմ ձեր էմոցիաները, թե՝ ինչպե՞ս ու ինչքա՞ն կարելի է մարդկանց անասունի տեղ դնել, բայց մի վիրավորվեք, որովհետեւ այս շոուն, որը ես կանխատեսել էի դեռ կես տարի առաջ ու Անժելա Թովմասյանն ինձ այսօր դա հիշեցրեց, արված է ոչ թե մեզ անասունի տեղ դնելու ու հերթական անգամ վիրավորելու համար, այլ արված է «ախուրյանցի անո» հավաքական սեգմենտի համար եւ լուծում է բացառապես ընտրական քվեի խնդիր։
 
«Ախուրյանցի անո» հավաքական սեգմենտի մեջ լիքն են կանայք ու տղամարդիկ, ովքեր Նիկոլի միակ «այիբը» համարում են Աննային, ում հակառեյտինգը աննկարագրելի բարձր է եւ ուստի, այս շատ վատ բեմականացված ներկայացմամբ հեռավոր գյուղում թառած մի անոյի լրջագույն պրոբլեմը լուծվեց՝ իր սրտի Նիկոլը այլեւս ազատ է եւ ինքը շանս ունի հերթական մի դիսկոտեկում Նիկոլի հետ՝ «ուր էլ գնաս՝ հետդ կգամ» մուզիկայի տակ պարելու։ Երկրորդ թիրախային խնդիրը, որ այս վատ բեմականացված շոուն, իբր, միտված է լուծելու, դա Նիկոլի հանդեպ խղճահարություն առաջացնելն է, որովհետեւ Նիկոլը մի անգամ մի շատ ճիշտ բան ասաց՝ ինքը շատ լավ գիտի մեր ժողովրդին ու ինքը շատ լավ գիտի, որ «ախուրյանցի անո» սեգմենտի մեջ լիքն են առանձնյակներ, ում մոտ այս զզվելի էժան շոուն Նիկոլի հանդեպ խղճահարություն է առաջացնելու, իսկ խղճահարությունից քվե մեկ քայլ է։
 
Հա, ժանրի կանոններին համաձայն, շուտով Աննայի դեմ քրեական գործ կհարուցվի, ինչը հենց ինքը «անձնազոհաբար» չբացառեց ու սա էլ կբավարարի «արդար ցարի» սպասող սեգմենտի լիբիդոն ու էլի կտրանսֆորմացվի մի քանի քվեի։
 
Չզարմանաք, որ առաջիկայում Աննային տեսնենք ընդդիմության ցույցեցին՝ Նիկոլի հրաժարականը պահանջող ու ոստիկանները նրան բերման ենթարկեն, ասենք, Մաշտոցի քաղմաս։ Վստահ եմ, ռաբիս էս բեմականացմամբ դա էլ է նախատեսված։
Անկեղծ, որոշել էի բառ անգամ չգրել էսքան էժան ու նողկալի էս շոուի մասին, բայց երբ տեսա, որ բացմաթիվ իմ ընկերներ սա ընդունել են որպես անձնական վիրավորանք, թե՝ ո՞նց կարելի է մի ողջ ժողովրդի դնել անասունի տեղ, գրեցի, որ հասարակության ադեկվատ հատվածի համար պարզ լինի, որ էս զզվելի շոուն մեզ վիրավորելու միտում չունի, Նիկոլն ու իր կինը թքած ունեն մեզ վրա, իրենց թիրախը «ախուրյանցի անո» սեգմենտն է, որոնցից մեկը արդեն լալահառաչ գրել էր՝ «վախխխ, էս ինչ եղավ, ես էլ ձեր հարսանիքին էի սպասում», իսկ սեգմենտի մեկ այլ «անո» էլ փառք էր տվել Աստծուն, որ իր Նիկոլը «փրգվավ» Աննայից։ Էսքան բան։
 
Հ.Գ. Հայհոյանք ու վիրավորանք չգրել։ Պարզապես, խղճացեք էն մարդկանց, ում համար էս զզվելի շոուն նախատեսված է։ Դա մենք չենք։
Եւ, եւս մեկ հետեւություն՝ էնքան վատ է էս իշխանության վիճակը, որ որոշել են մինչեւ հատակը իջնել։