Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր ու Թաթոյանի միավորումը նպատակ ունի իշխանազրկել Փաշինյանին այս հունիսին Երկու վախը մի... իշխանափոխություն է. «Փաստ» «Իշխանությունն իր կաշվի վրա ֆիզիկապես զգում է իշխանազրկման վտանգը, իրենք ամենալավը գիտեն օբյեկտիվ իրավիճակը». «Փաստ» Իրարամերժ և փաստական հիմնավորում չունեցող տեղեկություններ՝ դատարանին.ԿԲ-ի մի կարգադրության հետևանքը. «Փաստ» Թոշակի բարձրացում ընտրությունների շեմին․ սոցիալական քայլ, թե քաղաքական հաշվարկ Միավորում, որը փոխում է նախընտրական դաշտը Նոր հիդրոգելային ծածկույթը սառեցնում է արևային վահանակները և մեծացնում դրանց հզորությունը«Պարտությունը կառավարման համակարգի հետևանք էր». «Փաստ» Ուստա, ԵՄ-ն փողը չի տվել. «Փաստ» Օդուջրի պես գաղտնալսող նոր ծրագիր է հարկավոր. «Փաստ» Կարապետյանի աճող վարկանիշը կարող է ստիպել համակարգին` վերանայել խաղի կանոնները. «Փաստ» ԱՆԻՖ-ի «առեղծվածը». ինչ են բացահայտում պաշտոնական թվերը. «Փաստ» Իշ­խա­նա­փո­խու­թյուն, իրա­կան ընտ­րու­թյան հնա­րա­վո­րու­թյուն, քա­ղա­քա­կան դաշ­տի առող­ջա­ցում. ընդդիմադիր նոր բևեռ է ձևավորվում. «Փաստ» Մենք պատրաստ ենք հակազդել թշնամու ցանկացած գործողության․ Իրանի բանակի ցամաքային ուժերի պետի տեղակալԶովունի-Եղվարդ ավտոճանապարհին «Mercedes»-ը բшխվել է բետոն էլեկտրասյանը, տապшլել այն. բետոնե էլեկտրասյունն ընկել է ավտոմեքենայի վրա. կա վիրшվորԱդրբեջանում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Նարեկ Կարապետյանը` տեղական արտադրողներին պետական աջակցություն տալու մասինՄերցը մարտի 3-ին բանակցություններ կվարի Թրամփի հետ Լեգենդար «Հրաշալի յոթնյակը» վերադառնում է էկրաններ 60 տարի անց՝ Մեթ Դիլոնի գլխավոր դերում Արթիկի բնակիչը առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտների վաճառքով էր զբաղվում. նախաձեռնվել է քրեական վարույթ
Քաղաքականություն

Իշ­խա­նա­փո­խու­թյուն, իրա­կան ընտ­րու­թյան հնա­րա­վո­րու­թյուն, քա­ղա­քա­կան դաշ­տի առող­ջա­ցում. ընդդիմադիր նոր բևեռ է ձևավորվում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ոչ մեկ անգամ նշել ենք, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ընդդիմությունը պետք է հանդես գա խոշոր բևեռներով, քանի որ ցանկացած առանձին մասնակցություն կարող է նշանակել ձայների փոշիացում հօգուտ իշխող ուժի:

Եվ ահա, ինչպես երևում է, ձևավորվում է հերթական ընդդիմադիր դաշինքը, որը կարող է բավական լուրջ դերակատար դառնալ առաջիկա ընտրություններում: Խոսքն այն մասին է, որ երեկ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը համագործակցության հուշագիր ստորագրեցին՝ հանձնառություն ստանձնելով միասնաբար հանդես գալ առաջիկա համապետական ընտրություններում:

Մեր ունեցած տեղեկություններով, բանակցությունները շատ երկար են տևել՝ մոտ չորս ամիս, և, ի վերջո, կողմերը եկել են համաձայնության։ Հավելենք, որ սա այն դեպքերից է, երբ որևէ մի ուժ մյուսին չի միացել, այլ համատեղ կազմել են միասնական դաշինք:

«Մեր քաղաքական հայտի ներկայացումից հետո սա երկրորդ կարևոր հանգրվանն էր՝ ձևավորելու նոր, ազգային և ժողովրդական կարող քաղաքական ուժ, որն իրական այլընտրանք կարող է դառնալ գործող քաղաքական համակարգին, և հույս և հեռանկար տրամադրել մեր քաղաքացիներին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը:

«Փաստի» հետ զրույցում պարոն Չալաբյանը նշեց, որ այս միավորման նպատակը նախ՝ քաղաքական դաշտը առողջացնելն է, երկրորդ՝ ընտրողներին իրական ընտրություն տալը, և երրորդ՝ դրա միջոցով իշխանափոխություն իրականացնելը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում