Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Երկու վախը մի... իշխանափոխություն է. «Փաստ» «Իշխանությունն իր կաշվի վրա ֆիզիկապես զգում է իշխանազրկման վտանգը, իրենք ամենալավը գիտեն օբյեկտիվ իրավիճակը». «Փաստ» Իրարամերժ և փաստական հիմնավորում չունեցող տեղեկություններ՝ դատարանին.ԿԲ-ի մի կարգադրության հետևանքը. «Փաստ» Թոշակի բարձրացում ընտրությունների շեմին․ սոցիալական քայլ, թե քաղաքական հաշվարկ Միավորում, որը փոխում է նախընտրական դաշտը Նոր հիդրոգելային ծածկույթը սառեցնում է արևային վահանակները և մեծացնում դրանց հզորությունը«Պարտությունը կառավարման համակարգի հետևանք էր». «Փաստ» Ուստա, ԵՄ-ն փողը չի տվել. «Փաստ» Օդուջրի պես գաղտնալսող նոր ծրագիր է հարկավոր. «Փաստ» Կարապետյանի աճող վարկանիշը կարող է ստիպել համակարգին` վերանայել խաղի կանոնները. «Փաստ» ԱՆԻՖ-ի «առեղծվածը». ինչ են բացահայտում պաշտոնական թվերը. «Փաստ» Իշ­խա­նա­փո­խու­թյուն, իրա­կան ընտ­րու­թյան հնա­րա­վո­րու­թյուն, քա­ղա­քա­կան դաշ­տի առող­ջա­ցում. ընդդիմադիր նոր բևեռ է ձևավորվում. «Փաստ» Մենք պատրաստ ենք հակազդել թշնամու ցանկացած գործողության․ Իրանի բանակի ցամաքային ուժերի պետի տեղակալԶովունի-Եղվարդ ավտոճանապարհին «Mercedes»-ը բшխվել է բետոն էլեկտրասյանը, տապшլել այն. բետոնե էլեկտրասյունն ընկել է ավտոմեքենայի վրա. կա վիրшվորԱդրբեջանում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Նարեկ Կարապետյանը` տեղական արտադրողներին պետական աջակցություն տալու մասինՄերցը մարտի 3-ին բանակցություններ կվարի Թրամփի հետ Լեգենդար «Հրաշալի յոթնյակը» վերադառնում է էկրաններ 60 տարի անց՝ Մեթ Դիլոնի գլխավոր դերում Արթիկի բնակիչը առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտների վաճառքով էր զբաղվում. նախաձեռնվել է քրեական վարույթ«Ինձ պետք եկավ 30 տարի հասկանալու համար, որ կյանքը միայն նպատակներին հասնելու մեջ չէ». Էվելինա Խանոյան
Քաղաքականություն

Օդուջրի պես գաղտնալսող նոր ծրագիր է հարկավոր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀ գործող իշխանությունները ցանկանում են նոր ծրագիր գնել՝ ընդդիմախոսներին, լրագրողներին և անգամ յուրայիններին գաղտնալսելու համար։ Որ փաշինյանական իշխանությունը մեծ գումարներ է ծախսել՝ գաղտնալսող լրտեսական ծրագիր գնելու համար, հայտնի էր դեռ շատ վաղուց։ Թեպետ տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել, բայց ոլորտի փորձագետները նշում էին, որ Հայաստանում օգտագործվել է իսրայելական «NSO Group»-ի «Pegasus» ծրագիրը։ Միևնույն ժամանակ, շշուկներ կային, որ Հայաստանում նաև «Intellexa» ընկերության «Predator» լրտեսող ծրագիր է օգտագործվել։ Ընդ որում, իշխանությունն ավելի շատ յուրայիններին էր գաղտնալսել՝ նրանց դեմ կոմպրոմատներ հավաքելու համար։

Հայտնի է, որ հայաստանյան առնվազն 12 հանրային գործիչ թիրախավորվել էր իսրայելական «Pegasus» լրտեսող ծրագրի միջոցով: Այդ մասին, մասնավորապես, հայտ նի էր դար ձ ե լ « A m n e s t y International»-ի զեկույցի արդյունքում։ Օրերս հայտնի դարձավ, որ իսրայելական ընկերությունը դադարեցրել է ծրագրի վաճառքը։ «Pegasus»-ը դեռ 2021 թվականին հայտնվել էր ԱՄՆ կառավարության «դաշնային սև ցուցակում»՝ լրտեսական գործունեության համար, թեև դրանից հետո դեռ երկար ժամանակ օգտագործվել է տարբեր երկրների իշխանությունների կողմից։

Այժմ, «Փաստի» աղբյուրների փոխանցմամբ, փաշինյանական իշխանությունը տենդագին փնտրտուքների մեջ է, նոր ծրագիր է ցանկանում գնել, քանի որ տեխնիկապես չի կարողանում գաղտնալսել կապի որոշակի միջոցներով։ Ըստ աղբյուրի, բանակցություններ են վարում կիպրական և ավստրիական երկու ընկերությունների հետ՝ նրանց ծրագրային ապահովումը գնելու և գաղտնալսումները շարունակելու համար։ Հատկապես այսօր, երբ իշխանության դիրքերը գնալով թուլանում են, իսկ ընդդիմադիր դաշտում ուշագրավ վերադասավորումներ են կատարվում, Նիկոլ Փաշինյանին օդուջրի պես գաղտնալսող նոր ծրագիր է հարկավոր։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում