Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձևավորելու ենք տուրիստական կլաստերներ Հայաստանի ամբողջ տարածքում․ Աննա ԿոստանյանԿենսաթոշակը 50%-ով ավելացնելու մեր առաջարկը ռեալ է և հիմնված է հստակ հաշվարկների վրա․ Ցոլակ Ակոպյան Komatsu PC 2000 էքսկավատորն աշխատանքի մեջ. տեսանյութ Փաշինյանը փորձում է քծնել ռուսներին, բայց ապարդյուն Փաշինյանը գնացել է քարոզարշավի Աճում է ռազմական գործողությունների տարածաշրջանային բռնկման, ծավալման և տարբեր կողմերին ներքաշման ռազմաքաղաքական ռիսկը. Արտակ Զաքարյան Ամռանը, երբ մենք իշխանության մաս կկազմենք, թոշակները ոչ թե 50, 100 եւ ավելի տոկոսով կբարձրացնենք Կարևոր է ստեղծել պատշաճ պայմաններ մարզիկների համար և նրանց առջև դնել նոր, ավելի բարձր պահանջներ. Գագիկ ԾառուկյանՀայ մարզիկների արժանապատիվ ելույթը՝ Միքս ֆայթի առաջնությանը. պարգևատրել է Հովհաննես Ծառուկյանը Մեր ու Թաթոյանի միավորումը նպատակ ունի իշխանազրկել Փաշինյանին այս հունիսին Երկու վախը մի... իշխանափոխություն է. «Փաստ» «Իշխանությունն իր կաշվի վրա ֆիզիկապես զգում է իշխանազրկման վտանգը, իրենք ամենալավը գիտեն օբյեկտիվ իրավիճակը». «Փաստ» Իրարամերժ և փաստական հիմնավորում չունեցող տեղեկություններ՝ դատարանին.ԿԲ-ի մի կարգադրության հետևանքը. «Փաստ» Թոշակի բարձրացում ընտրությունների շեմին․ սոցիալական քայլ, թե քաղաքական հաշվարկ Միավորում, որը փոխում է նախընտրական դաշտը Նոր հիդրոգելային ծածկույթը սառեցնում է արևային վահանակները և մեծացնում դրանց հզորությունը«Պարտությունը կառավարման համակարգի հետևանք էր». «Փաստ» Ուստա, ԵՄ-ն փողը չի տվել. «Փաստ» Օդուջրի պես գաղտնալսող նոր ծրագիր է հարկավոր. «Փաստ» Կարապետյանի աճող վարկանիշը կարող է ստիպել համակարգին` վերանայել խաղի կանոնները. «Փաստ»
Քաղաքականություն

Փաշինյանը գնացել է քարոզարշավի

Մինչ տարածաշրջանը դղրդում է, Իսրայելի՝ Իրանի վրա հարձակման արդյունքում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները զբաղված են ներկուսակցական քարոզարշավով։ Վաղ առավոտյան Փաշինյանը հայտարարել է, թե ներկուսակցական քարոզարշավը «Քաղպայմանագրում» մեկնարկել է, գնում են Արմավիրի և Արարատի մարզեր, քաղաքացիների հետ կշփվեն, կզրուցեն, տպավորություններ կկիսեն նրանց հետ, և այսպես, շարունակել է Փաշինյանը։ Հատուկ այդ նպատակով մեծ ավտոբուս են վարձակալել, ՔՊ ընտրական ցուցակի ամենաբարձր հորիզոնականները զբաղեցնող 50 անձանց լցրել այդ ավտոբուսը և շրջագայում են մարզերով։

Հիշեցնենք՝ նախնական ընտրություններում ՔՊ-ն որոշել էր 274 թեկնածուների դասավորությունը ընտրական ցուցակում։ 2-րդ փուլում արդեն ամենաբարձր ձայները ստացած 50 անձանց միջև ևս պետք է նոր քվեարկություն կայացվի նրանց տեղը՝ հիսնյակում ճշտելու, ինչպես նաև՝ վարչապետի թեկնածուին որոշելու համար։ Եթե առաջին փուլում թեկնածուներին թույլ չէին տալիս քարոզարշավ իրականացնել մարզերում տեղական պատվիրակների հետ, ապա այժմ մեկ միասնական մեթոդ են մշակել, բոլորով իրար հետ են հանդիպում, ներկայացնում իրենց մոտեցումները տարբեր հարցերում։

Փաշինյանի համար բավականին հարմարավետ իրավիճակ է ստեղծվել կուսակցությունում, 1-2 բացառությունները չհաշված, առաջին 50 համարներն այն մարդիկ են, որոնք երբևէ ոչ կհակաճառեն, ոչ էլ կփորձեն փախչել իշխող թիմի կազմից, որքան էլ փորձում են խոսել ժողովրդավարության ներկուսակցական թափանցիկության մասին փաստն իրականում այն է, որ Փաշինյանը հենց իր կուսակցությունում էլ ավտորիտար պայմաններ է ստեղծել և ինքն է որոշում, ով ինչ պիտի ասի և անի։

Աննա Մարգարյան