Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Համլետ Մանուկյանը ճանաչվել է Եվրոպայի 2025 թվականի տարվա լավագույն տղամարդ մարմնամարզիկ Հայ և իրանցի ժողովուրդները դարերով ապրել են փոխադարձ հարգանքի և բարիդրացիության մթնոլորտում, կիսել են պատմական փորձություններն ու ձեռքբերումները. «Համահայկական ճակատ» ՇարժումԻրանում զոհերի թիվը զգալիորեն ավելացել է Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար Դպրոցների դերը համայնքների կյանքում չի կարելի թերագնահատել․ Ատոմ ՄխիթարյանԻրանը հայտարարել է Բահրեյնում ԱՄՆ-ի կառավարման կետերին հարվածներ հասցնելու մասին Ֆասթ Բանկը տեղաբաշխում է միաժամանակ երկու տեսակի դոլարային պարտատոմսեր Ցավակցություն երկու օր անց Love Is… քարտեր Յունիբանկից․ խորհրդանշական դիզայն և Փարիզ ուղևորություն շահելու հնարավորություն Ինչու՞ չհրապարակվեց ԱՄՆ պատվերով հարցումը Հայաստանում. Փաշինյանի վիճակը աղետալի է Վարչապետը հեգնել և վիրավորել է թոշակառուներին․ Ցոլակ ԱկոպյանԻնչո՞ւ է շտապում իշխանությունը նոր Սահմանադրության հարցում Երկրորդ պալատը որպես ժողովրդավարության երաշխիք․ ի՞նչ կառուցվածք պետք է այն ունենաՈւթոտնուկի գաղտնի մոլեկուլով արևային վահանակներն ավելի երկար են ծառայում ԶՊՄԿ-ում շարունակվում է տեխնիկական սպասարկման և վերանորոգումների (ՏՍՎ) գործառույթի թվայնացման գործընթացըՊայքար կիբերհանցագործության դեմ. սոցիալական ծրագիր. Հրայր ԿամենդատյանՍոցիալական ցանցերի մուտքի արգելք երեխաների համար. սոցիալական ծրագիր. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու իշխանափոխությունից հետո պետք է պահպանվի «Ապօրինի գույքի բռնագանձման» մասին օրենքը, և ինչպես այն պետք է կիրառվի գործող վարչախմբի երևելիների նկատմամբ. ՉալաբյանՉարությունը, ագրեսիան, իրար ոչնչացնելու մոլուցքը կբերեն նոր աղետի․ Գագիկ ԾառուկյանՖասթ Բանկն ու Mastercard միջազգային վճարային համակարգն ամփոփել են գործակցության երեք տարին
Քաղաքականություն

Չարությունը, ագրեսիան, իրար ոչնչացնելու մոլուցքը կբերեն նոր աղետի․ Գագիկ Ծառուկյան

Ներքին համերաշխություն

«Առաջարկ Հայաստանին» ծրագրի կարևորագույն գաղափարներից մեկը ներքին համերաշխությունն է։ Ասում եմ պարզ, առանց ձևականությունների. մեր հանրության այսօրվա վիճակը, մեր երկրում տիրող անթույլատրելի մթնոլորտը մեզ բերելու են նոր խնդիրներ, նոր կորուստներ և թույլ չեն տալու հասնել որևէ դրական արդյունքի։

Ես շրջելու եմ ամբողջ Հայաստանով ու բաց, անկեղծորեն խոսեմ մարդկանց հետ առաջին հերթին հենց սրա շուրջ, փորձելու եմ այս գաղափարի կարևորությունը հասցնել բոլորին։

Հայաստանի վերականգնումը, ազգային վերածնունդը սկսվելու են այն պահից, երբ մենք անենք առաջին կարևորագույն քայլը՝ գնանք ներքին համերաշխության։

Կյանքի բոլոր ոլորտներում՝ կենցաղից մինչև քաղաքականություն, մեզ պետք են համակեցության նոր կանոններ։ Ամեն ինչ սկսվում է պարզ քայլերից։

Մենք պետք է սկսենք իրար լսել, իրար հարգել, պատրաստ լինել թե´ ներելու, թե´ ներողություն խնդրելու։

Զիջելն ամոթ չէ, զիջելը վստահության և ինքնահարգանքի նշան է։

Ինձ խոր մտահոգություն է պատճառում այն ագրեսիան, որ կա մեր մեջ։

Մենք սկսել ենք իրար թշնամու պես վերաբերվել։ Տարօրինակ բան է. թշնամու հետ սկսել ենք հաշտեցման գործընթաց, իսկ երկրի ներսում, ժողովրդի մեջ խրախուսում ենք իրար հանդեպ թշնամանքը։ Սա մեր շահերից չի բխում։ Սա անտրամաբանական է։

Կենցաղային հողի վրա սահմռկեցուցիչ դեպքերը, պատմությունները, որ ամեն օր տեղի են ունենում մեր քաղաքներում ու գյուղերում, նորմալ մարդուն չեն կարող անտարբեր թողնել։ Սա ձևավորված մթնոլորտի ու շատ կարևոր բացթողման ուղիղ հետևանքն է։

Մեր ազգային վերածննդի նոր բրենդը ներքին համերաշխությունն է։ Կոչ եմ անում բոլոր գիտակից մարդկանց՝ անկախ քաղաքական և բոլոր մյուս տարաձայնություններից, գնալ հենց այս ուղղությամբ։

Երբ աշխարհն ու տարածաշրջանը մեզ նոր մարտահրավերների առաջ են կանգնեցնում՝ ներքին համերաշխությունը ստանում է այլ, կենսական կարևորություն։

Չարությունը, ագրեսիան, իրար ոչնչացնելու մոլուցքը կբերեն նոր աղետի. դա թշնամու ցանկությունն է։

Ներքին համերաշխության դրոշը պետք է լինի ամենաբարձրը. այն պիտի դառնա մեր հասարակության ճնշող մեծամասնությանը միավորող դրոշ՝ հանուն մեր երկրի, հանուն մեր ժողովրդի, հանուն մեր սերունդների։

Ներքին համերաշխությունը պետք է դառնա պատերազմից ու պարտությունից վերականգնող առաջատար գաղափար ոչ միայն Հայաստանում, այլև՝ ամբողջ հայկական աշխարհում։

Այսքան աղետներից ու կորուստներից հետո մենք պետք է առաջ գնանք ներհայկական նոր օրենքներով։ Աշխարհի ո´ր ծայրում էլ լինի՝ հայը հային պետք է օգնի, աջակցի, նպաստի նրա հաջողությանը։ Մեկ հայի հաջողությունը բոլորիս հաջողությունն է։ Այս գիտակցումը մեզ կօգնի հաղթահարել վնասաբեր թշնամանքը։

Ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստնությանն ու ներքին ուժին։