Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Համլետ Մանուկյանը ճանաչվել է Եվրոպայի 2025 թվականի տարվա լավագույն տղամարդ մարմնամարզիկ Հայ և իրանցի ժողովուրդները դարերով ապրել են փոխադարձ հարգանքի և բարիդրացիության մթնոլորտում, կիսել են պատմական փորձություններն ու ձեռքբերումները. «Համահայկական ճակատ» ՇարժումԻրանում զոհերի թիվը զգալիորեն ավելացել է Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար Դպրոցների դերը համայնքների կյանքում չի կարելի թերագնահատել․ Ատոմ ՄխիթարյանԻրանը հայտարարել է Բահրեյնում ԱՄՆ-ի կառավարման կետերին հարվածներ հասցնելու մասին Ֆասթ Բանկը տեղաբաշխում է միաժամանակ երկու տեսակի դոլարային պարտատոմսեր Ցավակցություն երկու օր անց Love Is… քարտեր Յունիբանկից․ խորհրդանշական դիզայն և Փարիզ ուղևորություն շահելու հնարավորություն Ինչու՞ չհրապարակվեց ԱՄՆ պատվերով հարցումը Հայաստանում. Փաշինյանի վիճակը աղետալի է Վարչապետը հեգնել և վիրավորել է թոշակառուներին․ Ցոլակ ԱկոպյանԻնչո՞ւ է շտապում իշխանությունը նոր Սահմանադրության հարցում Երկրորդ պալատը որպես ժողովրդավարության երաշխիք․ ի՞նչ կառուցվածք պետք է այն ունենաՈւթոտնուկի գաղտնի մոլեկուլով արևային վահանակներն ավելի երկար են ծառայում ԶՊՄԿ-ում շարունակվում է տեխնիկական սպասարկման և վերանորոգումների (ՏՍՎ) գործառույթի թվայնացման գործընթացըՊայքար կիբերհանցագործության դեմ. սոցիալական ծրագիր. Հրայր ԿամենդատյանՍոցիալական ցանցերի մուտքի արգելք երեխաների համար. սոցիալական ծրագիր. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու իշխանափոխությունից հետո պետք է պահպանվի «Ապօրինի գույքի բռնագանձման» մասին օրենքը, և ինչպես այն պետք է կիրառվի գործող վարչախմբի երևելիների նկատմամբ. ՉալաբյանՉարությունը, ագրեսիան, իրար ոչնչացնելու մոլուցքը կբերեն նոր աղետի․ Գագիկ ԾառուկյանՖասթ Բանկն ու Mastercard միջազգային վճարային համակարգն ամփոփել են գործակցության երեք տարին
Քաղաքականություն

Ինչո՞ւ է շտապում իշխանությունը նոր Սահմանադրության հարցում

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ Սահմանադրության տեքստի նախագիծը մարտին կհրապարակվի։ «Տեքստը գրեթե պատրաստ է։ Տեքստը հրապարակվելու է այն ցանկությամբ, որ կարծիքներ լինեն փոփոխության համար։ Այսինքն, բաց ենք լինելու յուրաքանչյուր առաջարկի առաջ»,-ասել է նախարարը։ Նրա խոսքով՝ դեռ չի քննարկվել և պատրաստ չէ նախաբանը, առաջին գլուխը. «2-րդ և 3-րդ գլուխները միավորել ենք՝ դարձնելով մեկ գլուխ, որը նշանակում է, որ պետության պոզիտիվ պարտականությունը պաշտպանելն է քաղաքացիների իրավունքները. Պետությունը ավելի մեծ բեռ է պատրաստ վերցնել»,-ասել է Սրբուհի Գալյանը։

Նախարարը հավելել է, որ սահմանադրությունից հռչակագիրը հանելու հետ կապված դեռ որոշում չկա։ Գալյանի այս հայտարարությունն ավելի քան տարօրինակ է, քանի որ ընդամենը օրեր առաջ նրա տեղակալ Տիգրան Դադունցը հայտարարում էր՝ մարտին տեքստի հրապարակման հարցով դեռ վերջնական որոշում չունեն: Այս ամենում մտահոգիչ է նոր Սահմանադրության տեքստի շուրջ նման շտապողականությունը։

Թեև Փաշինյանն ինքն էլ հայտարարել է, թե հանրաքվեն կարող է տեղի ունենալ 2027 թվականին, բայց իշխանության այս հապճեպությունը լուրջ կասկածների տեղիք է տալիս։ Արդյո՞ք մտադիր են արագ ավարտել նոր Սահմանադրության մշակումն ու հանրաքվեն նշանակել հենց հունիսի 7-ին՝ ԱԺ ընտրությունների օրը։ Հարցեր են, որոնք միանշանակ պատասխան դեռ չունեն։

Աննա Մարգարյան