Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու Աբու Դաբիի կառավարությունը կհոգա Մերձավոր Արևելքում լարվածության պատճառով արգելափակված զբոսաշրջիկների հյուրանոցային ծախսերըԵս էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախսը մեծ է. Նիկոլ ՓաշինյանԿկարողանանք լավ կյանքի հույսը հետ բերել Հայաստան, կստանանք հասարակության աջակցությունը․ Կարապետյան Պլանավորում ենք 5 տարում 300,000 աշխատատեղ ստեղծել՝ արդյունաբերության, շինարարության, ՏՏ ոլորտներում, ինչը կակտիվացնի տնտեսությունը․ Նարեկ ԿարապետյանԵրկու և ավել երաշխավորի դեպքում, մենք կկարողանանք ունենալ երկարաժամկետ խաղաղություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկիրը այսքան տարիների ընթացքում չի լուծել տեղում աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ ԿարապետյանԵս ամենևին վստահ չեմ, որ կառաջադրվեմ. Զելենսկին՝ Ուկրաինայում հնարավոր ընտրությունների մասինԻրանի դեպքերը մեզ տվեցին դաս, որ խաղաղության հասնելու համար պետք են երաշխավորներ․ Նարեկ Կարապետյան Իրանը Սիրիա կամ Իրաք չէ. ինչպե՞ս է պահպանվում կառավարման համակարգը Խամենեիի մահից հետոԴառնալով ՀՀ վարչապետ՝ Սամվել Կարապետյանը կստեղծի զարգացող տնտեսությամբ, երաշխավորված խաղաղությամբ Ուժեղ Հայաստան․ Գոհար ՄելոյանԱՄՆ-ը չի սահմանափակվի Վենեսուելայով, Կուբայով և Իրանով. Լավրով «Ընտրության Ժամը». Նարեկ Կարապետյանի հարցազրույցը «Ժամը» լրատվականի եթերումՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափի` շուրջ 3.1 կգ քաշով թաքցված ոսկու ներմուծման դեպք Սագրադա Ֆամիլիան այժմ աշխարհի ամենաբարձր կառույցն է Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի Ձեզ համար նույնիսկ պատարագ ու քահանա են ընտրում․ դուք խոսելու իրավունք ունե՞ք․ Արման ԱբովյանԵվրոպայում գազի գինը գերազանցել է 650 դոլարը՝ հազար խորանարդ մետրի դիմաց «Կարմիր գորգին կոշիկս պոկվեց և սոսինձներով փորձում էինք ամրացնել, որ կարողանամ անցնել». Սոնա ՌուբենյանԱնվճար ինտերնետ ռոումինգում Team-ի՝ Մերձավոր Արևելքում գտնվող բաժանորդներին
Աշխարհ

Ես ամենևին վստահ չեմ, որ կառաջադրվեմ. Զելենսկին՝ Ուկրաինայում հնարավոր ընտրությունների մասին

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ վստահ չէ՝ արդյոք կառաջադրի իր թեկնածությունը Ուկրաինայում հնարավոր ապագա ընտրություններում, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն:

Իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում Զելենսկին պնդել է, որ Ուկրաինան պատրաստ կլինի ընտրություններ անցկացնել միայն հակամարտության ավարտից հետո: Axios պորտալին տված փետրվարյան հարցազրույցում Զելենսկին նշել էր, որ Ուկրաինայում հնարավոր է նախագահական ընտրությունների անցկացումը հակամարտության ավարտի մասին համաձայնագրի շուրջ հանրաքվեի հետ միաժամանակ: Միևնույն ժամանակ, նա թույլ էր տվել, որ կարող է դառնալ թեկնածու, եթե քվեարկությունն անցկացվի հնարավոր հրադադարի պայմաններում:

«Եվ ես ամենևին վստահ չեմ, որ կառաջադրվեմ»,- հայտարարել է Զելենսկին՝ պատասխանելով պարբերականի հարցին:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում ընտրությունների անհրաժեշտության մասին 2025 թվականի դեկտեմբերին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով նախկինում Զելենսկուն անվանել էր դիկտատոր՝ առանց ընտրությունների և նշել, որ նրա վարկանիշն իջել է մինչև 4%: Զելենսկին, որի լիազորությունների ժամկետը լրացել է 2024 թվականի մայիսի 20-ին, հայտնել է, որ պատրաստ է ընտրություններ անցկացնել, սակայն ԱՄՆ-ից և եվրոպական դաշնակիցներից պահանջել է ապահովել դրանց անցկացման անվտանգությունը: