Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վախեցած իշխանության ջղաձգումները. Սուրեն ՍուրենյանցՍահմանամերձ գյուղերի դպրոցները չպետք է փակվեն․ Մենուա ՍողոմոնյանՈրպեսզի ունենանք դինամիկ զարգացող երկիր, պետք է ունենանք համաչափ զարգացում. Նարեկ ԿարապետյանԸստ Բաքվի բարբարոսական վարչախմբի աղբյուրների՝ արհեստածին Ադրբեջանը հավանաբար լրացուցիչ զnրակազմ է տեղակայել Իրանի հետ սահմանին․ Վարդան Ոսկանյան Իրանում զnհվել է 1,097, վիրավnրվել՝ 5,402 խաղաղ բնակիչ. Human Rights Activists in Iran Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի դիրքերի ուղղությամբ hարվածների նոր ալիքի ընթացքում արձակել է ավելի քան 40 hրթիռ 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա մարտի 5-ինՆոր մարտավարությունը և նախընտրական դաշինքը. Վահե Հովհաննիսյան Իրանի դեպքերը մեզ տվեցին մեկ դաս. Նարեկ Կարապետյան«ՀայաՔվեն» և «Միասնության թևերը» միավորվել են՝ Հայաստանի պետական շահով առաջնորդվելով․ Աննա Կոստանյան LA Times-ի անդրադարձը ԶՊՄԿ-ինՍամվել Կարապետյանի ուշադրության կենտրոնում մշակույթը մշտապես է եղել. տեսանյութԱրդյունաբերությունը Հայաստանում այսօր մեռնում է. Նաիրի Սարգսյան Այն մասին, թե ինչու գործող վարչախումբը որոշեց հապճեպ կերպով ավելացնել թոշակները. Ավետիք Չալաբյան20 հազար մատչելի բնակարան․ ինչպես կարող է Սամվել Կարապետյանի ծրագիրը փոխել բնակարանային շուկան Երբ այլակարծությունը դառնում է հանցանք. ինչպե՞ս է սրվում ճնշումների մթնոլորտը Հայաստանում Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու Աբու Դաբիի կառավարությունը կհոգա Մերձավոր Արևելքում լարվածության պատճառով արգելափակված զբոսաշրջիկների հյուրանոցային ծախսերըԵս էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախսը մեծ է. Նիկոլ ՓաշինյանԿկարողանանք լավ կյանքի հույսը հետ բերել Հայաստան, կստանանք հասարակության աջակցությունը․ Կարապետյան
Քաղաքականություն

Վախեցած իշխանության ջղաձգումները. Սուրեն Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ազգային ժողովի ամբիոնից ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հայտարարությունը՝ ուղղված Գագիկ Ծառուկյանին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, հերթական օրինակն է այն քաղաքական հռետորաբանության, որը վերջին տարիներին դարձել է իշխանության գործելակերպի բնորոշ հատկանիշ։

Երբ փաստարկները սպառվում են, քաղաքական դիսկուրսում հայտնվում են պիտակները, փոխաբերությունները և հրապարակային մեղադրանքները։

Կոնջորյանը «Նոյյան տապան» նախաձեռնությունը փորձեց ներկայացնել որպես «տրոյական ձի»՝ ակնարկելով, թե այն իբր ստեղծվել է քաղաքական հատուկ նպատակներով և նույնիսկ կարող է հայտնվել ապօրինի գույքի բռնագանձման գործընթացների շրջանակում։

Նման ձևակերպումները ավելի շատ հիշեցնում են քարոզչական էժան հնարք։

Պետք է արձանագրել պարզ մի բան․ խորհրդարանի ամբիոնը դատարան չէ։ Եթե որևէ գույքի վերաբերյալ կան իրավական հիմնավոր կասկածներ, դրանք պետք է քննվեն դատարանում՝ ապացույցների և օրենքի շրջանակում։ Երբ իշխանության ներկայացուցիչները հրապարակային հայտարարություններով նախօրոք ձևակերպում են «դատավճիռներ», դա ոչ թե իրավական պետության, այլ քաղաքական ճնշման վտանգավոր նախադեպ է ստեղծում։

Նման հայտարարությունները նաև բացահայտում են իշխանության քաղաքական նյարդայնությունը։ Վերջին տարիներին իշխանական խոսույթում ձևավորվել է մի պրիմիտիվ մեխանիզմ․ ցանկացած ազդեցիկ ընդդիմադիր նախաձեռնություն ներկայացվում է որպես «տրոյական ձի», «հին համակարգի վերադարձ» կամ «քողարկված վտանգ»։ Սա քաղաքական պայքարի հին տեխնոլոգիա է, որը կիրառվում է այն ժամանակ, երբ իշխանությունը փորձում է նախապես վարկաբեկել մրցակիցներին՝ դեռ մինչև իրական քաղաքական մրցակցությունը սկսվելը։

Սակայն հասարակությունը լավ գիտի, թե ով է Գագիկ Ծառուկյանը և ինչ դեր է նա ունեցել Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում։ Տասնամյակների ընթացքում նրա գործունեությունը կապված է ոչ միայն քաղաքականության, այլ նաև բազմաթիվ սոցիալական նախաձեռնությունների, կրթության և սպորտի զարգացման ծրագրերի, ինչպես նաև հազարավոր աշխատատեղերի ստեղծման հետ։ Այդ փաստերը հնարավոր չէ ջնջել փողոցային պապուլիզմով:

Իրականում նման հայտարարությունները ավելի շատ խոսում են իշխանության ներքին անհանգստությունների մասին։ Իշխանությունը, որը վստահ է իր արդյունքներին և հանրային աջակցությանը, սովորաբար չի դիմում մշտական պիտակավորման լեզվին։

Ուստի «տրոյական ձիերի» մասին պատմությունները ավելի շատ նման են իշխանության նյարդային արձագանքին, քան լուրջ քաղաքական փաստարկի։ Այս ամենն իշխանության մոտալուտ պարտության անոնսն է: