Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՆԱՏՕ-ն գլուխը կորցրել է․ Մեդվեդև Մենք առաջարկում ենք բերքի երաշխավորված մթերում գյուղերում․ Գոհար ՂումաշյանԻրանի գործողությունները դատապարտվում են, իսկ ԱՄՆ-ի hարձակումներն անտեսվում են. ԼավրովԻրողություն, որը կփոխվի Սամվել Կարապետյանի վարչապետությամբ. Լենա ՄաթևոսյանՀՀ կառավարությունից հայտնում են, թե որ խմբի համար որքան կբարձրանա կենսաթոշակը Մեկնարկում ենք մեր նախընտրական ծրագրի հանրայնացումը. Նաիրի ՍարգսյանԵրաժշտական ուղին` նոր գործիքներով. «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցները երաժշտական գործիքներ ստացանՊարգևավճարների որոշումն է, որ ինձ «պերաշկի» ուտելու հնարավորություն է տալիս. Նիկոլ ՓաշինյանՈւժեղ Հայաստանում կլինի դատական իշխանություն՝ բառի լիարժեք իրավական բովանդակությամբ. Արթուր ԴանիելյանՍամվել Կարապետյանից վախերն արտահայտվում են այլևս 260 օր տևող ազատության ինտենսիվ ապօրինի սահմանափակմամբ. Արամ ՎարդևանյանԱլեգրին արձագանքել է «Ռեալ»-ը գլխավորելու վերաբերյալ տեղեկություններին ԱՄՆ-ն կզղջա միջազգային ջրերում իրանական նավը խորտակելու համար. Արաղչի «Նրա անունը բոլորիս սրտերում է».Հովհաննես Ծառուկյանը հերոս տղաների հետ խոնարհվել է Սպարապետի շիրիմինՔո սեփական բնակարանը՝ վարձակալության գնով. Սա Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էԱպօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումըԱրմլիզինգի պարտատոմսերը՝ բորսայում. Տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԱՄՆ-ը նախատեսում է Իրանի դեմ գործողությունն իրականացնել առնվազն 100 օր. Politico Սիրուշոյի նոր ֆոտոշարքն ու «Շուշան» հավաքածուն Չկասկածեք սա ևս հաղթահարելու ենք և հաղթանակներ շատ են լինելու. Արամ ՎարդևանյանՄիավորվում ենք՝ հաղթելու համար․ Ավետիք Չալաբյան
Հասարակություն

Պարգևավճարների որոշումն է, որ ինձ «պերաշկի» ուտելու հնարավորություն է տալիս. Նիկոլ Փաշինյան

Ես շատ ուրախ եմ ու գոհ եմ, որ այդ որոշումները կայացրել եմ, որովհետև այդ որոշումն է, որ ինձ հնարավորություն  է տալիս «պերաշկի» ուտել: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով պարգևավճարների մասին:

«Իմ կարծիքով՝ պետական կառավարման համակարգը սկսեց շատ ավելի մոտիվացված աշխատել, երբ մենք նախորդ տարվա մարտից ու ապրիլից սկսեցինք քննարկել արդյունքի վրա հիմնված վարձատրության համակարգը ներդնելու մասին: Մարտից սկսված՝ մեր ամբողջ պետական կառավարման համակարգն արդեն գիտեր,  որ վարձատրության համակարգ է փոխվելու:

Որպեսզի ընդդիմադիրները շատ չչարչարվեն՝ դե զգում եմ, որ տերմինաբանությունների մեջ շատ չեն կողմնորոշվում, նշեմ, որ ես հիմա խոսում եմ պարգևավճարների համակարգի մասին, այն համակարգի, որը միլիոնավոր դրամներ է բաշխում պետական պաշտոնյաների միջև:

Ես գիտեմ, որ երկրում ինստիտուցիոնալ կայացման ավելի բարձր մակարդակ կա, համակարգը մոտիվացված աշխատում է: Մենք՝ որպես պետություն, բավարար չափով լրջացել ենք, շնորհավորում եմ բոլորիս այդ կապակցությամբ»,- նշել է նա: