Մեկնարկում ենք մեր նախընտրական ծրագրի հանրայնացումը. Նաիրի Սարգսյան
Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնությունը մեկնարկում է իր նախընտրական ծրագրի հանրայնացումը։
«Սիրելի՛ հայրենակիցներ, ահա եկավ ժամանակը ձեր դատին հանձնելու «Հայաստանը ես եմ» նախաձեռնության՝ պետության վերակառուցման մեր ծրագիրը։ Ծրագիր, որն իրապես ներառական է և վերաբերելի յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր ընտանիքի, յուրաքանչյուր սոցիալական խավի, և յուրաքանչյուր ոլորտի։ Ծրագիր, որը տալիս է ոչ միայն ինչ, այլ նաև ինչպես հարցերի պատասխանները։ Մենք դատարկ խոստումներ չենք տալիս։ Մեր ծրագիրն իրագործելի է, ունի հստակ ճանապարհային քարտեզ՝ մարդ առ մարդ, ընտանիք առ ընտանիք, ոլորտ առ ոլորտ։ Մենք չենք խոսում վերացական Հայաստանի մասին։ Մենք խոսում ենք ձեր տան մասին, ձեր ընտանիքի անդամի մասին, ձեր արժանապատիվ աշխատանքի մասին, ձեր երեխաների ապագայի մասին, ձեր անվտանգության մասին։
«Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնությունը ծնվել է մեկ պարզ, բայց հզոր գաղափարից՝ Հայաստանը սկսվում է յուրաքանչյուրիցս։ Հայաստանը ես եմ։ Հայաստանը դու ես։ Հայաստանը մենք ենք։ «Հայաստանը ես եմ» նշանակում է՝ մերժել որևէ երկրի ձևավորած կեղծ դրական սպասումները, թե ինչ-որ պետություն կգա ու կփոխի մեր կյանքը։ «Հայաստանը ես եմ» նշանակում է՝ մենք ենք պետությունը։ Մենք ենք պատասխանատուն։ Մենք ենք փոփոխությունը։ «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը զուտ քաղաքական պայքար չէ հանուն իշխանության։ Սա պայքար է հանուն պատասխանատվության։
Հանուն այն գիտակցման, որ եթե մենք չկառուցենք մեր երկիրը, ոչ ոք այն չի կառուցելու մեր փոխարեն։ Հայաստանը սկսվում է անհատից՝ ինձնից և քեզնից։ Հայաստանը ես եմ։ Հայաստանը դու ես։ Հայաստանը մենք ենք։ Ահա և մեկնարկում ենք մեր ծրագրի հանրայնացումը, որտեղ թշակառուն ու ուսանողը, գործարարն ու աշխատողը, գիտնականն ու մանկավարժը, զինծառայողը, բժիշկն ու ճարտարապետը, գյուղաբնակն ու քաղաքաբնակը, բոլորը տեսնելու են վաղվա իրենց բարեկեցիկ ու կանխատեսելի օրը։ Մեր ծրագրի առանցքում մարդն է՝ իր արժանապատվությամբ, աշխատանքի արդյունքով և ապագայի հանդեպ վստահությամբ։
Միասին կառուցենք մեր երկիրը, երկիր, որտեղ բոլորը կապրեն և արժանապատիվ, և բարեկեցիկ և անվտանգ։ »,-նշել է նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։




















Այս Կուսակցության գրանցումով ես ինձ հետ չեմ տանում ո՛չ զայրույթ, ո՛չ ափսոսանք, միայն երախտագիտությու...
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Ադրբեջանն այլևս այն չէ, ինչ 1992-ին էր. այսօր այն ուժեղ պետություն է, որն ունակ է պաշտպանել իրեն. Ալ...
Սպիտակում «Mercedes» բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին
Կենսաթոշակը 50%-ով ավելացնելու մեր առաջարկը ռեալ է և հիմնված է հստակ հաշվարկների վրա․ Ցոլակ Ակոպյան
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը կնախագահի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը
Պրեմիերա․ Սուպեր Սաքո և Սուրո-«Հասնեմ քեզ»
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Հայաստան-Թուրքիա սահմանի «Ախուրիկ» անցակետը 2026թ-ից հսկում են միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահները
Քիմ Քարդաշյանը՝ համարձակ բոդիով և փետուրներով. նոր կադրեր Լոս Անջելեսում կատակերգության նկարահանումն...