Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ կառավարությունից հայտնում են, թե որ խմբի համար որքան կբարձրանա կենսաթոշակը Մեկնարկում ենք մեր նախընտրական ծրագրի հանրայնացումը. Նաիրի ՍարգսյանԵրաժշտական ուղին` նոր գործիքներով. «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցները երաժշտական գործիքներ ստացանՊարգևավճարների որոշումն է, որ ինձ «պերաշկի» ուտելու հնարավորություն է տալիս. Նիկոլ ՓաշինյանՈւժեղ Հայաստանում կլինի դատական իշխանություն՝ բառի լիարժեք իրավական բովանդակությամբ. Արթուր ԴանիելյանՍամվել Կարապետյանից վախերն արտահայտվում են այլևս 260 օր տևող ազատության ինտենսիվ ապօրինի սահմանափակմամբ. Արամ ՎարդևանյանԱլեգրին արձագանքել է «Ռեալ»-ը գլխավորելու վերաբերյալ տեղեկություններին ԱՄՆ-ն կզղջա միջազգային ջրերում իրանական նավը խորտակելու համար. Արաղչի «Նրա անունը բոլորիս սրտերում է».Հովհաննես Ծառուկյանը հերոս տղաների հետ խոնարհվել է Սպարապետի շիրիմինՔո սեփական բնակարանը՝ վարձակալության գնով. Սա Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էԱպօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումըԱրմլիզինգի պարտատոմսերը՝ բորսայում. Տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԱՄՆ-ը նախատեսում է Իրանի դեմ գործողությունն իրականացնել առնվազն 100 օր. Politico Սիրուշոյի նոր ֆոտոշարքն ու «Շուշան» հավաքածուն Չկասկածեք սա ևս հաղթահարելու ենք և հաղթանակներ շատ են լինելու. Արամ ՎարդևանյանՄիավորվում ենք՝ հաղթելու համար․ Ավետիք ՉալաբյանՄենք մասնակցելու ենք ԱԺ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «Առաջարկ Հայաստանին» ծրագրով. Մարտուն ԳրիգորյանՆոր ակցիա Երևան Մոլում՝ մարտի 8-ին ընդառաջ․ Idram&IDBank Որոշումը լրիվ նախընտրական կաշառք է, բայց որի համար փող չկա․ Հրայր ԿամենդատյանՊետական մարմինները պետք է լինեն անկախ և չենթարկվեն օրվա իշխանություններին․ Արմեն Մանվելյան
Հասարակություն

Արմլիզինգի պարտատոմսերը՝ բորսայում. Տեղաբաշխողը Կոնվերս Բանկն է

«Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ պարտատոմսերը մարտի 5-ին ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում: Ներդրողներն այսուհետ հնարավորություն ունեն մասնակցելու դրանց բորսայական առևտրին, այդ թվում` պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացրած Կոնվերս Բանկի միջոցով:

Բանկը մեկ օրում՝ փետրվարի 4-ին, տեղաբաշխել էր Արմլիզինգի՝ 1 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմս Հայաստանի ֆոնդային բորսայի հարթակում:

Արդյունքում, ընկերությունը դարձել է ՀՀ լիզինգի ոլորտի՝ պարտատոմսեր տեղաբաշխած և ցուցակած առաջին ընկերությունը;

 

Հաջողելու համար պետք է ճանապարհն անցնել վստահելի գործընկերոջ հետ

Կոնվերս բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանն ասում է. «Արմլիզինգի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է կարճ ժամկետում՝ 1 օրում, ինչը վկայում է թողարկողի ու տեղաբաշխողի նկատմամբ ներդրողների վստահության մասին;

Յուրաքանչյուր հաջողված թողարկման, տեղաբաշխման հիմքում պրոֆեսիոնալ կազմակերպված գործընթաց է՝ իրատեսական ծավալներ, հավասարակշռված պայմաններ և վստահություն: Այդ ճանապարհին կարևոր է ունենալ գործընկեր, որը ոչ միայն կազմակերպում է տեղաբաշխումը, այլև դառնում է վստահելի գործընկեր պլանավորումից մինչև շուկայի ստեղծում: Այդ փորձն ու համակարգված մոտեցումը տարիներ շարունակ ապահովում է Կոնվերս Բանկը՝ բիզնեսին տալով վստահ և արդյունավետ աճի հնարավորություն: Այսուհետ ևս Բանկն անելու է հնարավորինը Հայաստանում խորը իրացվելիությամբ կապիտալի շուկայի ձևավորման ուղղությամբ»:

 Պարտատոմսերի ցուցակմամբ սկսվում է Արմլիզինգի զարգացման նոր փուլը

Արմլիզինգի գլխավոր գործադիր տնօրեն Արսեն Բազիկյանն ասում է. «Ֆոնդային բորսայում պարտատոմսերի շրջանառության մեկնարկը խորհրդանշում է ընկերության մուտքը կապիտալի շուկա՝ նշանավորելով զարգացման նոր փուլ։ Կապիտալի շուկայի միջոցով ֆինանսական միջոցների ներգրավումը հնարավորություն է տալիս ձևավորել ֆինանսավորման աղբյուրների արդյունավետ և կայուն կառուցվածք, ապահովել երկարաժամկետ աճ, ինչպես նաև ամրապնդել բաց և հաշվետու կառավարման սկզբունքներ։ Վստահ ենք, որ պարտատոմսերի թողարկումը կնպաստի ներդրողների հետ վստահելի և երկարատև համագործակցության ձևավորմանը՝ ընդլայնելով մեր կարողությունները Հայաստանի տնտեսության առանցքային ոլորտների ֆինանսավորման ուղղությամբ»:

Սա ևս մեկ քայլ է երկրի ներդրումային գրավչության բարձրացման ուղղությամբ

 Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը նշել է. «Լիզինգային ֆինանսավորում տրամադրող ընկերության մուտքը կապիտալի շուկա ողջունելի քայլ է շուկայի ներդրումային գրավչության բարձրացման տեսանկյունից։ Այս նախաձեռնությամբ ընկերությունը ոչ միայն հնարավորություն է ստանում ներգրավել այլընտրանքային ֆինանսական միջոցներ իր ռազմավարական ծրագրերի իրականացման համար, այլև ձեռք բերել վստահություն համագործակցության ընդլայնման նպատակով՝ միաժամանակ ամրապնդելով իր դիրքերը թե՛ տեղական, թե՛ միջազգային ներդրողների շրջանում՝ որպես վստահելի ու հաշվետու գործընկեր»:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: