Սևան-Հրազդան Կասկադը հետևողականորեն արդիականացվում է
Սևան-Հրազդան Կասկադի հետևողական արդիականացումը դարձել է Հայաստանի էներգահամակարգի խափանման հաղթահարման ռեսուրսներից մեկը:
Դրանում համոզված է «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Զոհրաբյանցը:
Հանրապետության մոտ 10% էլեկտրաէներգիա արտադրող Սևան-Հրազդան Կասկադի (ՍՀԿ) հիմնական նշանակությունը Հայաստանի էներգետիկ ոլորտի համար (մինչև 728 միլիոն կիլովատտ-ժամ ) ընդգծված ձևով ի հայտ եկավ 10.07.2019թ. խոշոր վթարի ժամանակ: Կասկադը դարձավ երկրի էլեկտրամատակարարման հիմնական պահուստային աղբյուրներից մեկը, որը հնարավորություն ընձեռեց կարգավորել իրավիճակը: Հիշեցնենք, որ խափանման պատճառով այդ օրն ընդհատվել էր էլեկտրաէներգիայի արտադրությունը երկու խոշոր՝ Երևան ՋԷԿ և «Հրազդան-5» ջերմային էլեկտրակայաններում: Ընդ որում, Հայկական ԱԷԿ-ը մինչև 01.08.2019 գտնվում է պլանային նորոգման մեջ:
«Անհաղթահարելի ուժի պայմաններում ՍՀԿ անձնակազմը կարողացավ ժամանակին և արագ միացնել անջատված և պահուստային ագրեգատները: Գրագետ կառավարումը և համակարգված գործողություններն օգնեցին հաղթահարել գլոբալ ճգնաժամը: Որակյալ կադրերի հաջող գործողությունները պայմանավորված են ամենից առաջ նրանց արհեստավարժությամբ և Կասկադի հուսալիությամբ, որը մշտապես արդիականացվում է և պահպանվում աշխատանքային վիճակում»,- ասում է Ռոման Զոհրաբյանցը:
«ՄԷԿ» ՓԲԸ մշակված և հաստատված՝ 50մլն. ԱՄՆ դոլարի չափով ներդրումային ծրագիրը Սևան-Հրազդան Կասկադի զարգացման համար ուղղված է ժամանակակից սարքավորումների, նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, վերանորոգման և շահագործման ծախսերի նվազեցմանը, էլեկտրաէներգիայի արտադրության ավելացմանը և կայանների հուսալիության բարձրացման մասշտաբային աշխատանքների իրականացմանը: Կասկադում այդպիսի մասշտաբային վերակառուցումներ նախկինում երբեք չեն իրականացվել: Եվ, իհարկե, բոլոր կատարված աշխատանքները հանգեցրել են ոչ միայն արդյունավետության, այլ նաև հուսալիության և բնապահպանական արդյունքների բարձրացմանը:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան