TRIPP. վստահության ճգնաժամ և անորոշ հեռանկարներ. Սուրեն Սուրենյանց
Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից անցկացված վերջին հարցումը բացահայտում է մի կարևոր իրողություն․ հայաստանյան հասարակության մեջ չկա վստահություն TRIPP նախագծի՝ այսպես կոչված «Թրամփի ուղու» նկատմամբ։
Թեև իշխանությունը վերջին ամիսներին փորձում է այն ներկայացնել որպես տարածաշրջանային խաղաղության, Հայաստանի ապաշրջափակման և նույնիսկ պետականության պահպանման կարևոր գործիք, հանրային տրամադրությունները ցույց են տալիս բոլորովին այլ պատկեր։
Հարցման տվյալներով՝ հարցվածների 34 տոկոսը կտրականապես դեմ է TRIPP-ի իրականացմանը, ևս 13 տոկոսը՝ մասամբ է դեմ։ Միաժամանակ նախագծին լիովին աջակցում է հարցվածների 24 տոկոսը, իսկ 20 տոկոսը՝ մասամբ։ Այս թվերը փաստում են, որ հասարակության մեջ չկա վստահ և կայուն կոնսենսուս այս նախաձեռնության շուրջ։
Ավելին, զգուշավոր կամ բացասական վերաբերմունքը գերակշռում է։
Սա նշանակում է, որ հասարակության զգալի հատվածը չի ընդունում իշխանության այն պնդումը, թե TRIPP-ը ինքնին ապահովելու է խաղաղություն, Հայաստանի պետականության կայունություն կամ տարածաշրջանային հաղորդակցությունների իրական ապաշրջափակում։ Այս անվստահությունը ունի նաև ավելի խորքային պատճառներ։ TRIPP-ը հայկական ռազմավարական մտածողության արդյունք չէ։ Այն ձևավորվել է մեծ տերությունների աշխարհաքաղաքական հաշվարկների շրջանակում, որտեղ Հայաստանը հանդես է գալիս որպես տարածք, որի միջոցով փորձ է արվում իրականացնել տարածաշրջանային կոմունիկացիոն և քաղաքական նախագծեր։ Այդ պատճառով հասարակության մեջ ձևավորվում է ինտուիտիվ զգացողություն, որ նախաձեռնությունը ավելի շատ ծառայում է արտաքին խաղացողների շահերին, քան Հայաստանի երկարաժամկետ ռազմավարական նպատակներին։
Միաժամանակ նախագծի ապագան կախված է ոչ միայն Հայաստանի ներքաղաքական քննարկումներից, այլ նաև տարածաշրջանում արագ զարգացող աշխարհաքաղաքական գործընթացներից։ Իրանի շուրջ աճող լարվածությունը և ռազմական էսկալացիայի մեծացման հավանականությունը արդեն իսկ TRIPP-ի հեռանկարը դարձնում են առավել անորոշ։
Եթե ԱՄՆ-ն և Իսրայելը կարողանան ռազմավարական հաջողություն արձանագրել և Իրանում ձևավորվի Վաշինգտոնի և Թել Ավիիվի համար ավելի լոյալ իշխանություն, տարածաշրջանային կոմունիկացիոն նախագծերի ամբողջ տրամաբանությունը կարող է վերանայվել։ Այդ դեպքում TRIPP-ի ներկայիս աշխարհաքաղաքական նշանակությունը կարող է նվազել, քանի որ Իրանի գործոնը՝ որպես տարածաշրջանային հակակշիռ, էականորեն կթուլանա։
Եթե հակառակը՝ Իրանը կարողանա դիմակայել արտաքին ճնշմանը և պահպանել իր ռազմավարական դիրքերը, ապա ԱՄՆ-ը դժվար թե կարողանա ապահովել այնպիսի քաղաքական և անվտանգության երաշխիքներ, որոնք անհրաժեշտ են նման նախագծերի կայուն իրականացման համար։ Այդ դեպքում TRIPP-ը կարող է մնալ քաղաքական հայտարարությունների և դիվանագիտական քննարկումների մակարդակում։
Սակայն այս անորոշությունը ունի նաև անվտանգային հետևանքներ Հայաստանի համար։ Եթե տարածաշրջանային կոմունիկացիոն նախագծերը երկար ժամանակ մնում են կասեցված կամ կախված վիճակում, մեծանում է հավանականությունը, որ Ադրբեջանը փորձի իր օրակարգը առաջ մղել ոչ թե բանակցությունների, այլ ուժային ճնշման միջոցով։ Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ Բաքուն իր ռազմավարական նպատակների առաջմղման համար մշտապես օգտագործում է ռազմական գերակայության գործոնը։
Այս պայմաններում TRIPP-ի ճակատագիրը կարող է որոշվել ոչ այնքան Երևանի կամ նույնիսկ Բաքվի որոշումներով, որքան այն լայն աշխարհաքաղաքական մրցակցության արդյունքում, որն այսօր ձևավորում է ամբողջ Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի ապագան։




















Այս Կուսակցության գրանցումով ես ինձ հետ չեմ տանում ո՛չ զայրույթ, ո՛չ ափսոսանք, միայն երախտագիտությու...
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Սպիտակում «Mercedes» բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին
Պրեմիերա․ Սուպեր Սաքո և Սուրո-«Հասնեմ քեզ»
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily m...
Քիմ Քարդաշյանը՝ համարձակ բոդիով և փետուրներով. նոր կադրեր Լոս Անջելեսում կատակերգության նկարահանումն...