Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պետք է ունենանք ազգային պետական շահը պաշտպանող թեկնածու․ Աննա ԿոստանյանԻշխանությունը երբ հրաժարական տա, բանտ են ընկնելու, ամենադաժան պատիժն են ստանալու. Արշակ Կարապետյան Չեխիայի Հանրապետությունում հարևանները արդեն կիսում են էլեկտրաէներգիան և խնայում «Քաղպայմանագիրը» շարունակելու է զտումները ընտրական ցուցակում Սադրանք «մոլոտովի կոկտեյլով» Մտահոգիչ միտումներ. Ամերիկյան հարցումների «մութ կողմը» Ինչ-որ մի շատ լավ տեղեկացված աղբյուր ինձ հուշում է, որ այս պահին իրական թվերը հետևյալն են. Արման ԱբովյանTRIPP. վստահության ճգնաժամ և անորոշ հեռանկարներ. Սուրեն Սուրենյանց Ծնողները ստիպված են լինելու ամեն օր երեխաներին այլ համայնքի դպրոց տանել․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը Հայաստանին ներքաշո՞ւմ է Իրանի դեմ պատերազմ Այն մասին, թե ինչ բարիկադ է առաջացել այս ընտրությունների ընթացքում, և նրա որ կողմում ենք գտնվում մենք. Ավետիք ՉալաբյանԴպրոց փակելը հարված է գյուղի ապագային․ Լիլիթ ԱրզումանյանՊահանջում ենք բարձրացնել թոշակները 50 տոկոսով. Հրայր ԿամենդատյանԿթույլատրե՞ն իրական մրցակցություն․ Նարեկ Կարապետյանը վստահ է՝ հիմնական ընդդիմությանը չեն կարող արգելել մասնակցել ընտրություններին Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի բնակարանային հեղափոխությունը մեկնարկում է. Նարեկ ԿարապետյանՈւժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ» Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ» «Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ» Գյուղացին պետք է վաճառի իր բերքը հենց գյուղում․ «Ուժեղ Հայաստան»-ը առաջարկում է ստեղծել մթերման կայանների համազգային ցանց
Քաղաքականություն

Սադրանք «մոլոտովի կոկտեյլով»

Համացանցում երեկ մի տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի քաղաքացի փորձում հրկիզել Ազգային անվտանգության ծառայության շենքը։ Բավականին երկար կանգնելով շենքի դիմաց՝ նա այրում է «մոլոտովի կոկտեյլը», նետում ԱԱԾ դարպասների վրա։ Հանցագործություն կատարելու կասկածանքով մեկ անձ ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին, հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։ Ընդ որում, կասկածյալի ինքնությունը չի հաղորդվում, բայց իշխանական լրատվամիջոցները շտապեցին հայտարարել, թե ԱԱԾ շենքի ուղղությամբ «մոլոտովի կոկտեյլ» նետողը Սամվել Կարապետյանի աջակից է, որը եկել է Ռուսաստանից։

Այն, որ այս սադրանքը կարող է կազմակերպված լինել և իրականացվել իշխանությունների կողմից, որևէ կասկած չկա։ Ոչ Սամվել Կարապետյանին, ոչ էլ նրա աջակիցներին ձեռք չի տալիս նման սադրանքներ հրահրելը, ավելին, դա գործող իշխանությունների ձեռագիրն է։ Խորհրդարանական ընտրություններից առաջ մտահոգված լինելով գործարար, բարերար Սամվել Կարապետյանի և նրա թիմի կտրուկ առաջընթացից՝ փորձելու են նման սադրանքներով անընդհատ ինչ-որ բաներ կազմակերպել։

Ի վերջո, տեղի ունեցածի մեջ իշխանությունների շահագրգռությունը ավելի քան երևում է, որովհետև Ազգային անվտանգության ծառայության շենքը ամենապաշտպանվածներից մեկը պետք է լինի Հայաստանում, մինչդեռ որևէ մեկը չի մոտենում հենց փողոցում նախապատրաստվող և վառվող շիշ նետող անձին՝ ըստ էության ապացուցելով, որ նախապես տեղյակ են եղել կատարվելիքի վերաբերյալ։

Սոնա Գալստյան