Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Ժամանց

Ինչպե՞ս ստիպել տղամարդուն մտածել միայն քո մասին

Սիրահարված կինը կարող է մշտապես մտածել իր սիրելի տղամարդու մասին. Նա երազում է, հանդիպում է ակնկալում, հանդիպում է պլանավորում, մտածում է միասին ժամանակ անցկացնելու մասին և այլն:

Եվ նա ցանկանում է, որ իր սիրելին էլ իր մասին մշտապես մտածի. Դրան հասնել՝ կարելի է մի քանի միջոցներով:

Թույլ տվեք, որ նա զգա ձեր «անհասանելիությունը». Ստիպեք նրան հադիպում փնտրի ձեզ հետ, մտահոգվի և նյարդայնանա: Ձեր պահվածքով և խոսքերով դուք պետք է ցույց տաք նրան, որ դուք այնպիսի կին եք, ում պետք է նվաճեն: Ձևացրեք, իբր դուք շատ զբաղված եք և մի կողմ եք դնում ձեր անհետաձգելի գործերը՝ նրան տեսնելու համար: Առիթ տվեք տղամարդուն, որ ձեզ հետ հանդիպում փնտրի, նվաճի ձեր ուշադրությունը, դժվարություններ հաղթահարի: Եթե դուք կարողանաք ամեն ինչ այնպես դասավորել, որ նա իրեն հաղթող զգա, ում բաժին է հասել առաջին մրցանակը, ապա դրանով նա ձեզ կկապնվի:

Ձեր տղամարդը պետք է վստահ լինի, որ ձեր կյանքը հագեցած է, լի է հետաքրքրություններով: Եթե նա վստահ լինի, որ դուք միայն նստած նրա զանգին եք սպասում, ապա նույն պահին կդադարի ձեր մասին մտածել. Ինչի համար նա անի դա, եթե այսպես թե այնպես նա գիտի որտեղ եք և ինչով եք զբաղվում: Այդպիսի կանանց հանդեպ հետաքրքրությունը շուտ են կորցնում: Դուք պետք է պահպանեք այն լեգենդը, իբր դուք զբաղված անձնավորություն եք և պահանջված եք ամենուր՝ ձեզ սպասում են ձեր ընկերները, դուք շատ երկրպագուներ ունեք և անընդհատ ինչ-որ գործեր են առաջանում:

Ջանացեք միշտ խորհրդավոր լինել տղամարդու համար՝ ֆլիրտ արեք, կոկետություն, կիրառեք այլ կանացի որակներ և հնարքներ, որպեսզի տղամարդու հետաքրքրվածությունը ձեզանով չմարի: Եթե նույնիսկ ձեր հարաբերությունները շատ ամուր են, դա առիթ չէ, որպեսզի թույլ տաք ձանձրույթն ու սովորական վիճակը փչացնեն ձեր ռոմանտիկ հարաբերությունները:

Նրա ցանկացած արարքը, նվերը, ուշադրության նշանը դուք պետք է անպայման գնահատեք և միշտ ցույց տաք նրան, որ դուք զգացված եք: Ընկերական շրջապատում փորձեք միշտ գովել ձեր սիրելիին, մեջ բերեք նրա արած արտահայտությունները և խելացի մտքերը, ամեն կերպ ցույց տվեք, թե որքան եք հպարտանում ձեր սիրած տղամարդով:Օրվա ընթացքում հիշեցրեք ձեր մասին սիրալիր հաղորդագրություններով, սիրային նամակներով, ինչ-որ իրերով՝ որոնք դուք, իբր, պատահաբար մոռացել եք նրա մոտ: Սիրելի տղամարդուն աննշան խանդի առիթներ տվեք. Ակնարկներ արեք, ստիպեք, որ նա անհանգստանա, իսկ հետո ձեր սեքսուալ հագուստի (ծաղկեփնջի, աշխատավայրում երկար մնալու) համար անմեղ բացատրություն տվեք: Միշտ նրան լարվածության մեջ պահեք՝ չմոռանալով ցույց տալ, որ դուք միայն նրան եք պատկանում: