Փաշինյանի պարանոյան հասավ ԶԼՄ–ներին ու հասարակ քաղաքացիներին
Հոգևորականների և քաղաքական գործիչների դեմ քրեական հետապնդումների սկսվելուց հետո շատերը կարծիք էին հայտնում, որ իշխանության թիրախում հայտնվելու են նաև զանգվածային լրատվամիջոցներն ու պարզապես հասարակ քաղաքացիները, որոնք սոցցանցերում քննադատում են Նիկոլ Փաշինյանին։
Երեկ հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն վարույթ է հարուցել 2 տարի առաջ «Հրապարակ» օրաթերթում գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի խմբագրականի հիման վրա։ Խմբագրականը Արմինե Օհանյանը գրել էր շուրջ 2 տարի առաջ՝ 2024 թվականի վերջին։ Քրեական գործ հարուցվել է մեկ տարի առաջ, իսկ երեկ նրան կանչել էին հարցաքննության։ Ընդ որում, չի հաղորդվում, թե ինչ է գրել Արմինե Օհանյանը, բայց վերջինիս մեղադրում են զանգվածային լրատվամիջոցների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Այս կերպ փորձում են ահաբեկել «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագրին։
Ուշ երեկոյան էլ արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը հայտնեց, որ 5 երեխաների ներկայությամբ, որոնցից 3-ը մանկահասակ են, Նոր Հաճնում գտնվող իր բնակարանից ձերբակալվել և Դիլիջանի քննչական կենտրոն են տեղափոխել արցախցի զոհված զինծառայողի քրոջը։ Ձերբակալելու պատճառը իբր ֆեյսբուքյան հարթակում Փաշինյանի հասցեին հնչեցված բռնության կոչն է եղել։ Ավելի ուշ կնոջը ազատ են արձակել, բայց պարտադրել են կրկին ներկայանալ Քննչական կոմիտե։ Խորհրդարանական ընտրություններին մոտենալու զուգահեռ Փաշինյանի պարանոյան գնալով սրվում է, և ցանկացած արտահայտություն, որը դուր չի գալիս գործող իշխանություններին, դառնում է քրեական գործ սկսելու պատճառ։
Իրականում սա ընդամենը ցույց է տալիս գործող իշխանությունների լրջագույն վախերը սեփական ժողովրդից, ուստի հարկավոր է շարունակել լարվածության մեջ պահել գործող իշխանություններին։ 3 միլիոն մարդու ձերբակալելն անհնարին կլինի։ Միայն այս կերպ է հնարավոր ազատել Հայաստանում իշխանությունը զավթած օկուպացիոն կապիտուլյանտ ռեժիմից։
Սոնա Գալստյան




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Մենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ