Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչպե՞ս հասնել Արցախի վերահայացմանը և թույլ չտալ Հայաստանի հետագա թուլացումըԻնչպիսին կլինի Հայաստանը, երբ Սամվել Կարապետյանը լինի Հայաստանի վարչապետ. Ուժեղ ՀայաստանԱրարատԲանկ․ «Հայկական առասպելներ և պոեմներ» գրքի հասույթը՝ «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամին76 օրից ունենալու ենք Ուժեղ Հայաստան` Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ. Ալիկ ԱլեքսանյանԶՊՄԿ-ն միացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական դարձած դրամահավաք-արշավինԱդրբեջանական նոր դիրքը սպառնում է մեր մոտակա գյուղերին, ճանապարհին և դիրքերին․ Ավետիք ՔերոբյանԵրբ քաղաքական գործիչը սկսում է չափից շատ ներողություն խնդրել, նա ոչ թե մեղքերն է քավում, այլ ժամանակ է շահում հաջորդ սխալի համար. Հրայր ԿամենդատյանԱրմինեի նման մայրերի ձեռքերում է մեր ազգի ճակատագիրը. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչու է յուրաքանչյուր արժանապատիվ քաղաքացի ու ազգային կառույց սարսափ դարձել այս վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանՄենք չենք լինելու թույլ` ո՛չ անվտանգության, ո՛չ տնտեսության ոլորտում. փոփոխությունը սկսվում է. Նարեկ Կարապետյան Տնտեսական վերածննդի ուղին․ արտադրությունից մինչև բարձր աշխատավարձ 700 երիտասարդ մեկ հարթակում. Team-ը կրթությանն ու մարզերի զարգացմանն ուղղված «Հզոր համայնք»-ի կողքին է Անհավասար խաղի կանոններ. իշխանությունը՝ մրցակիցներից վախեցած ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Տեսան, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին չեն կարողանում սասանել՝ դադարեցին քրիստոնյա խաղալ և որոշեցին կիրակնօրյա պատարագներին այլևս չգնալ. Արտակ ԶաքարյանՌոբերտ Ամստերդամի հայտարարությունըՆարեկ Կարապետյանը արձագանքել է Նիկոլ Փաշինյանին Շրջափակված ու հյուծված Արցախի համար վերջին ու հուսահատ մարտ տված տղաներն են, որոնց մեծ մասի գերեզմաններն անգամ անտեր մնացին ու այսօր պղծվում են. Դավիթ ՍարգսյանԱյսօր մետրոյում Փաշինյանին պատասխանող Արցախցի կինը պարզապես հիացմունքի է արժանի. Ավետիք ՉալաբյանՀայ մայրիկի հետ, տղայի ներկայությամբ մատ թափ տալով խոսացողը պետք է չլինի մեզ վարչապետ. չլինի ու վերջ․ Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

Մենք չենք լինելու թույլ` ո՛չ անվտանգության, ո՛չ տնտեսության ոլորտում. փոփոխությունը սկսվում է. Նարեկ Կարապետյան

«Մեր ձևով» քաղաքական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն անդրադառնում է հասարակության սպասելիքներին, երկրի անվտանգությանն ու տնտեսական զարգացման առաջնահերթություններին։

Կարապետյանի խոսքով՝ բազմաթիվ քաղաքացիներ ժամանակին աջակցել են գործող իշխանություններին՝ ակնկալելով փոփոխություններ, որոնք, սակայն, նրա գնահատմամբ, չեն արդարացել։ «Մեծ մասը, հույսով, այս մարդկանց աջակցել է, որովհետև ինչ-որ սպասելիքներ է ունեցել, հետո չեն արդարացել այդ սպասելիքները, բայց որպեսզի հասկանաք, թե որքան չեն արդարացել, մի քիչ պատմեմ»,– նշել է նա։

Անդրադառնալով անվտանգության ոլորտին՝ Կարապետյանը թվային համեմատություն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև. «Երբ որ ինքը եկել է իշխանության, Հայաստանը Ադրբեջանից 2,5 անգամ ավելի քիչ զենք ուներ, հիմա գիտեք՝ ինչքան անգամ քիչ զենք ունի՝ ութ»։

Տեսանյութում նա խոսել է նաև տնտեսական քաղաքականության կարևորության մասին՝ ընդգծելով, որ առաջնահերթությունը պետք է լինի տնտեսության զարգացումը։ «Որ ասում ենք՝ տնտեսություն պիտի կառուցենք, ասում են՝ չէ, պետք է քաղաքականությունից խոսել։ Տնտեսություն պիտի կառուցենք, որ մարդիկ վարկերի տակից դուրս գան, բարձր աշխատավարձով աշխատանք ունենան»,– նշել է նա։

Կարապետյանի խոսքով՝ աշխատատեղերի ավելացումը կարող է նպաստել նաև սոցիալական վիճակի բարելավմանը. «Եթե շատ աշխատատեղեր են լինում, աշխատավարձի չափը աճում է, վարկերը այսքան ծանր չեն լինում՝ սա է մեր տեսլականը»։