Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իշխանությունն աղավաղում է «ՀայաՔվեի» գաղափարները. Արեգ ՍավգուլյանՀայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ որևէ բովանդակության մասին չի պայմանավորվել․ Էդմոն Մարուքյան Ինչպե՞ս հասնել Արցախի վերահայացմանը և թույլ չտալ Հայաստանի հետագա թուլացումըԻնչպիսին կլինի Հայաստանը, երբ Սամվել Կարապետյանը լինի Հայաստանի վարչապետ. Ուժեղ ՀայաստանԱրարատԲանկ․ «Հայկական առասպելներ և պոեմներ» գրքի հասույթը՝ «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամին76 օրից ունենալու ենք Ուժեղ Հայաստան` Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ. Ալիկ ԱլեքսանյանԶՊՄԿ-ն միացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական դարձած դրամահավաք-արշավինԱդրբեջանական նոր դիրքը սպառնում է մեր մոտակա գյուղերին, ճանապարհին և դիրքերին․ Ավետիք ՔերոբյանԵրբ քաղաքական գործիչը սկսում է չափից շատ ներողություն խնդրել, նա ոչ թե մեղքերն է քավում, այլ ժամանակ է շահում հաջորդ սխալի համար. Հրայր ԿամենդատյանԱրմինեի նման մայրերի ձեռքերում է մեր ազգի ճակատագիրը. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչու է յուրաքանչյուր արժանապատիվ քաղաքացի ու ազգային կառույց սարսափ դարձել այս վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանՄենք չենք լինելու թույլ` ո՛չ անվտանգության, ո՛չ տնտեսության ոլորտում. փոփոխությունը սկսվում է. Նարեկ Կարապետյան Տնտեսական վերածննդի ուղին․ արտադրությունից մինչև բարձր աշխատավարձ 700 երիտասարդ մեկ հարթակում. Team-ը կրթությանն ու մարզերի զարգացմանն ուղղված «Հզոր համայնք»-ի կողքին է Անհավասար խաղի կանոններ. իշխանությունը՝ մրցակիցներից վախեցած ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Տեսան, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին չեն կարողանում սասանել՝ դադարեցին քրիստոնյա խաղալ և որոշեցին կիրակնօրյա պատարագներին այլևս չգնալ. Արտակ ԶաքարյանՌոբերտ Ամստերդամի հայտարարությունըՆարեկ Կարապետյանը արձագանքել է Նիկոլ Փաշինյանին Շրջափակված ու հյուծված Արցախի համար վերջին ու հուսահատ մարտ տված տղաներն են, որոնց մեծ մասի գերեզմաններն անգամ անտեր մնացին ու այսօր պղծվում են. Դավիթ Սարգսյան
Մշակույթ

ԱրարատԲանկ․ «Հայկական առասպելներ և պոեմներ» գրքի հասույթը՝ «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամին

ԱրարատԲանկը շարունակում է աջակցել քաղցկեղի և արյան չարորակ հիվանդությունների դեմ պայքարող երեխաների բուժմանը՝ համագործակցելով հիմնադրամի հետ տարբեր ծրագրերի շրջանակներում։

Այս անգամ նախաձեռնության առիթ դարձավ Mastercard-ի 2025 թվականն ամփոփող բացառիկ միջոցառման շրջանակում կազմակերպված բարեգործական աճուրդը, որի ողջ հասույթն ուղղվեց աճուրդի մասնակիցների կողմից ընտրված հիմնադրամներին։

Աճուրդի ընթացքում ԱրարատԲանկը ձեռք բերեց Զաբել Բոյաջյանի «Հայկական առասպելներ և պոեմներ» բացառիկ գիրքը՝ տպագրված 1916 թվականին Նյու Յորքում։ Ավելի քան մեկ դար առաջ հենց հեղինակի՝ Զաբելի ինքնատիպ նկարազարդումներով և տասնյակ թարգմանություններով տպագրված գիրքն արժեքավոր է ոչ միայն որպես ազգային ժառանգությունը ներկայացնող ստեղծագործությունների ժողովածու, այլև մեր ինքնությունն արտացոլող ու  սերունդներին փոխանցող արժեհամակարգ։ 

ԱրարատԲանկի նախաձեռնությամբ, աճուրդում հայտնի հայուհու գրքի ձեռքբերման հասույթն ուղղվել է «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին՝ իր կարևոր ներդրումն ունենալով նրանց ապաքինման գործում։   

Զաբել Բոյաջյանը ծնվել է 1872-ին, Դիարբեքիրում։ Հայրը՝ Թովմաս Բոյաջյանը, Օսմանյան կայսրությունում Անգլիայի փոխհյուպատոսն էր, իսկ մայրը՝ Քեթրին Ռոջերս Բոյաջյանը` անգլուհի, որը տիրապետում էր հայոց լեզվին։ Համիդյան ջարդերի ժամանակ հոր սպանությունից հետո, Զաբելը 1895 թվականին ընտանիքի հետ տեղափոխվում է Լոնդոն, որտեղ սովորում է Սլեյդ գեղարվեստի դպրոցում։ Հետագայում դառնում է կայացած նկարչուհի, գրող եւ թարգմանչուհի:

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից