ԵՄ-ն մի քանի խմբեր է գործուղելու Հայաստան
Եվրամիությունն արդեն հայտարարել է, թե ապրիլի սկզբին փորձագետների 9-14 հոգանոց առաքելություն կուղարկի Հայաստան՝ օգնելու իշխանություններին դիմակայելու հիբրիդային սպառնալիքներին և օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաներին։ Եվրամիությունում համարում են, որ Հայաստանը բախվել է ինտենսիվ հիբրիդային գործողությունների, որոնց նպատակն է՝ «խաթարել ժողովրդավարական ինստիտուտները և հասարակության վստահությունը»։
Բրյուսելն այս գործողությունների մեջ թվարկել է օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաները և միջամտությունը, կիբեռսպառնալիքներն ու ընտրական գործընթացների ապօրինի ֆինանսավորումը։ Առաքելությունը Հայաստանում 10-15 օր կանցկացնի, հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Անվտանգության խորհրդի գրասենյակի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Ներքին գործերի նախարարության, ՊԵԿ-ի հետ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, առաքելությունն այսքանով չի ավարտվելու։
Մի քանի առանձին խմբեր էլ Հայաստան են ժամանելու Մոլդովայից և Լեհաստանից, որոնք ուղիղ կաշխատեն գործող իշխանության և «Քաղպայմանագրի» հետ՝ խորհրդատվական աջակցություն ցուցաբերելով։ Մի խումբ էլ ժամանելու է Հունգարիայից, որտեղ այս օրերին ընտրական քարոզարշավ է ընթանում, իսկ ապրիլի 12-ին կայանալու են խորհրդարանական ընտրությունները։ ԵՄ-ն Հունգարիայում փորձում է տապալել Վիկտոր Օրբանի կառավարությունը՝ իրեն ավելի լոյալ կուսակցության բերելով իշխանության։ Իսկ արդեն ապրիլի կեսերից այդ քարոզչական խմբերը տեղափոխվելու են Հայաստան՝ օգնելու Նիկոլ Փաշինյանին։
Աննա Մարգարյան




















Իսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի
2–րդ դասարանցի երեխան «որովայնի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ
Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն Ասլանյան
Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայ...
Այսօր մետրոյում Փաշինյանին պատասխանող Արցախցի կինը պարզապես հիացմունքի է արժանի. Ավետիք Չալաբյան
Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց
Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է
Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ
Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի
Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակա...