Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Անեկդոտ Նիկոլի զենքի մասին. Արշակ Կարապետյան Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք Երևանի մամուլի շենքն այլևս մամուլինը չէ Ի՞նչ էր փնտրում Փաշինյանը Պուտինի հետ զրույցում Փաշինյա՛ն, Արթուր Ավանեսյանը քեզ կսովորեցնի՝ ինչպես պաշտպանել ձյունածածկ տարածքը Արդեն երկար ժամանակ է՝ Հայաստանում քաղաքականությունը փոխվել է, և այլևս չի օգտագործվում «բռնի տեղահանված» ձևակերպումը. Էդմոն ՄարուքյանԱմենաանարդյունավետ խորհրդարանը՝ ըստ պաշտոնական թվերի Ահաբեկելով ստիպելու են ընտրել. Աննա Կոստանյան Սոցիալական ծրագիր. զանգվածային սպորտ. Հրայր ԿամենդատյանRedwire ընկերությունը ներկայացրել է նոր ELSA արևային վահանակը զանգվածային արբանյակային արտադրության համար Ամերիաբանկն այս տարի Հայաստանի լավագույն բանկն է` ըստ Global Finance ամսագրի ՀԷՑ-ը չի ծառայելու ՔՊ-ին. Վարդան ԱլոյանԽաղաղություն մեր տարածաշրջանում կարող է լինել, եթե Հայաստանը կանգնի Ռուսաստանի կողքին. Մհեր ԱվետիսյանԱրցախի վերահայացումը. վտա՞նգ թե՞ անվտանգություն. Աննա Կոստանյան Մեր ժողովուրդը ուզում է խաղաղություն, բայց կայուն, երկարատև ու երաշխավորված. Արթուր ՄիքայելյանԱյն մասին, թե ինչու Ալիևը այլևս իրական հնարավորություն չունի իր կամքը Հայաստանին պարտադրելու. Ավետիք ՉալաբյանՀայաստանի դեմ պատերազմ կարող է լինել միայն մեկ դեպքում. Վահե Հովհաննիսյան Հայաստանը վախի և պրագմատիզմի միջև. Տիգրան Դումիկյան Անվտանգություն՝ տնտեսության հիմքի վրա․ «Ուժեղ Հայաստան»-ի առաջարկած ուղին Խաղաղության պատրանքը և անվտանգության ճգնաժամը
Քաղաքականություն

Արդեն երկար ժամանակ է՝ Հայաստանում քաղաքականությունը փոխվել է, և այլևս չի օգտագործվում «բռնի տեղահանված» ձևակերպումը. Էդմոն Մարուքյան

Էդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

Արդեն երկար ժամանակ է՝ Հայաստանում քաղաքականությունը փոխվել է, և այլևս չի օգտագործվում «բռնի տեղահանված» ձևակերպումը։ Արցախցիները ստացել են փախստականի կարգավիճակ և, հետևաբար, ունեն դրանից բխող իրավունքներ, այդ թվում՝ նաև վերադարձի իրավունք։

Վարչապետը, ով գոռգոռում էր արցախցու վրա, դա անում էր նաև այն պատճառով, որ Ադրբեջանը միջազգային հանրության հետ համապատասխան աշխատանք է տարել, և այդ մոտեցումը նաև պարտադրվել է մեր իշխանություններին․ այլևս չպետք է օգտագործվի «էթնիկ զտում» ձևակերպումը, չպետք է ասվի, որ արցախցիները բռնի տեղահանվել են։ Փոխարենը առաջ է մղվում այն թեզը, թե նրանք իրենց կամքով են դուրս եկել կամ պարզապես փախել են։ Ալիևն էլ հայտարարում է, որ նրանք իրենց կամքով են հեռացել՝ իբր ինքը ի՞նչ կարող էր անել։

Այս կառավարությունը կառավարվում է Ադրբեջանից, և հենց դրանով է պայմանավորված պետական քաղաքականության փոփոխությունը։

Բոլորը կենտրոնացել են վարչապետի պահվածքի՝ նրա էմոցիաների, ժեստերի, երեխայի ներկայությամբ մորը վիրավորելու վրա, սակայն դրա սոցիալ-հոգեբանական հիմքերը կապված են Ադրբեջանից եկող հրահանգների հետ։ Այն հանգամանքի, որ այլևս չի թույլատրվում արցախցիների վերաբերյալ օգտագործել «էթնիկ զտված» կամ «բռնի տեղահանված» ձևակերպումները։