Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի դեմ Ամերիկայի և Իսրայելի կողմից սանձազերծված պատերազմը անխուսափելիորեն ավարտվելու է Իրանի լիակատար հաղթանակով. Խաչիկ ԱսրյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 12 միլիարդ ՀՀ դրամի կորպորատիվ պարտատոմսերC360 քարտեր. Մի քանի քարտ՝ մեկ գնովՀայաստանում գործում է դեղերի թանկացման մաֆիա. Հրայր ԿամենդատյանՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին Հայաքվեի սոցիալական ծրագրի չորս հիմնասյունները. Հրայր ԿամենդատյանԻշխանությունն ընտրել է ժողովրդին ահաբեկելու ճանապարհը․ Աննա ԿոստանյանՄենք ճիշտ էինք, դուք՝ սխալ․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության մերժված առաջարկը դարձավ օրենքի փոփոխություն. Նաիրի Սարգսյան Արցախի վերահայացումն անհերքելի իրավունք է՝ ազգային առաջնահերթություն, և դա փոխելն անհնար է. Աննա ԿոստանյանՆիկո՛լ խեղկատակ, Ապրիլի 24-ին քո վերջն է լինելու, դու պիտի հեռանաս մինչև ընտրութուններ․ Գրիգորյան Տիեզերքում արևային վահանակներն աշխատում են առնվազն 5 անգամ ավելի արդյունավետ Մեր հստակ պահանջը Եվրոպական միությանից՝ իրավունքի գերակայություն և հավասարություն բոլորի համար. Ռոբերտ Ամստերդամ ԶՊՄԿ-ի նոր ներդրումը՝ կենսունակ համայնքների զարգացման համար Սահմանադրությունը վերաձևվում է ադրբեջանաթուրքական թելադրանքով․ Արեգ Սավգուլյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա մարտի 26-ին, ժամը 15:30-ին«Նոր Դարաշրջան» կուսակցությունը մտադիր է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին Քարոզարշավ՝ պատերազմի սպառնալիքի տակ. ինչո՞ւ է Փաշինյանը հրաժարվում էթնիկ զտման փաստից Նոր օդանավակայան Հրազդանում և էժան պարտք. «ՀայաՔվե»-ի ծրագիրն իրատեսակա՛ն է Երբ ներքաղաքական լարվածությունը դառնում է միջազգային քննարկման առարկա Պատմության ջնջման վտանգը. արդյո՞ք հերթը հասել է նաև ազգային հիշողությանը
Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին․ «Նախագահն ասաց ակնհայտ մի բան՝ սոցցանցերում տարօրինակությունները միշտ շատ դիտում են հավաքում, չկապելով դա որևէ անձի հետ։ Բայց Փաշինյանը ինչ-որ պատճառով դա ցավագին ընդունեց։

Հա՛նգստացիր, թո՛ւյլ տղա, զռալու գործում մրցակից չունես։

Գարուն է, սրացումները կարող են արտահայտվել գոռգոռալու, աման-չամանը փշրելու, շորերը ճղելու, զռալու և այլ ձևերով։ 

Դա կշարունակվի մինչև հունիսի 8-ի առավոտ, երբ փոստատարը գժանոցի պավեստկեն բերի»։

Հիշեցնենք, «Մեծ քաղաքականություն» փոդքասթի երրորդ թողարկման ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով ընտրական գործընթացն անլրջացնելու փորձերին, էժանագին շոուներին, ասել էր․ 

«Ոնցոր ինքնանպատակ է դարձել դիտումներ հավաքելը, և կապ չունի, թե այդ դիտումը դու հավաքում ես ինչ կարգի կոնտենտի վրա: Հիմա մի բան ասեմ, միգուցե կիսակատակ, կիսալուրջ, ավելի՝ դեպի լուրջ, քան դեպի կատակ․ եթե որևէ քաղաքական գործիչ, հայտնի դեմք Հայաստանում, կոպիտ ասած՝ էշի պես զռա և հավեսով զռա, կարծում եմ, դիտումները միլիոններ կխփի։ Եթե դիտումներ հավաքելու գործիքը սա է, և մարդ պատրաստ է նաև նման կերպ դիտումներ հավաքել՝ թող հավաքի։

Ես իրենց հասկանում եմ, անկեղծ ասած․ ի՞նչ պիտի ասեն, օրինակ, լուրջ դիսկուրսի ժամանակ, ո՞նց պիտի բացատրեն, թե Արցախը խի՞ հանձնվեց, խի՞ իրենց այս ութ տարվա ընթացքում երեք պատերազմ բերեցին․ 5000 զոհի պատասխանն ո՞վ պիտի տա և բազմաթիվ, բազմաթիվ, բազմաթիվ այլ հարցեր»։