«Ռուսթավի 2»-ի նախկին ղեկավարը գրանցել է իր նոր հեռուստաալիքը
Ընդդիմադիր վարկանիշային «Ռուսթավի 2» հեռուստաալիքի նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան գրանցել է իր նոր հեռուստաալիքը: Իր ֆեյսբուքյան էջում Գվարամիան ցույց է տվել Վրաստանի արդարադատության նախարարության ձեռնարկատիրական իրավաբանական անձանց ռեեստրից քաղվածքը, հայտնում է «Նովոստի Գրուզիա» -ն:
Նոր հեռուստալիքը կոչվում է «Մտավարի արխի» («Գլխավոր ալիք»): Փաստաթղթի համաձայն՝ «Գվարամիան» ոչ միայն նրա գլխավոր տնօրենն է, այլեւ բաժնետոմսերի հիմնական փաթեթի սեփականատերը (51 տոկոս): «Մտավարի արխի» 49 տոկոսը գրանցված է Կախաբեր Անջապարիձեի անունով:
Կախաբեր Անջապարիձեն «Ինտեր Մեդիա պլյուս» ընկերության սեփականատերերից մեկն է, որը «Ռուսթավի 2»-ի կապալառու էր եւ զբաղվում էր գովազդի ժամանակի վաճառքով:
Անջապարիձեն «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից 2008–2012 թվականներին եղել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր էր: 2005-2008 թվականներին նա նաեւ աշխատել է Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի վարչակազմում:
Ընդհանուր առմամբ «Մտավարի արխիի» ղեկավարությունը կազմված է «Ռուսթավի 2»-ի նախկին աշխատակիցներից: Այսպիսով, հեռուստաընկերության տնօրեններ են նշանակվել հեռուստաընկերության նախկին իրավաբաններ Դմիտրի Սաձագլիշվիլիին եւ Թամտա Մուրադաշվիլիին: Իրակլի Նիժարաձեն, որը վերջին տարիներին «Ռուսթավի 2»-ի ֆինանսական տնօրենն էր, նույն պաշտոնը զբաղեցրել է նոր հեռուստատեսությունում:
Գործարար Կիբար Հալվաշին հուլիսի 18-ին Նիկա Գվարամային գլխավոր տնօրենի պաշտոնից հեռացրել էր անմիջապես այն բանից հետո, երբ Վրաստանի արդարադատության նախարարությունը նրա անունով պաշտոնապես գրանցել էր «Ռուսթավի 2» հեռուստաալիքը: Երկու շաբաթ անց Գվարամիան հայտարարել էր նոր ալիք բացելու մտադրության մասին, որը կդառնա Վրաստանում «գլխավորը և լավագույնը»:
Դրանից քիչ հետո Գվարամիան դարձել էր «Ռուսթավի 2»-ի փողերի եւ ունեցվածքի յուրացման քրեական գործի մասնակից: Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել հուլիսին ՝ հեռուստաալիքի ինը տոկոս բաժնեմասի նախկին սեփականատիրոջից՝ Նինո Նիժարաձեից ստացված բողոքի հիման վրա:
Արդեն օգոստոսի 9-ին Նիկա Գվարամիային պաշտոնապես «լիազորությունների չարաշահման» հոդվածով մեղադրանք էր առաջադրվել:
Դատարանը Գվարամիային ազատ է արձակել 40 հազար լարի գրավի դիմաց եւ արգելել նրան առանց դատախազությանը նախազգուշացնելու հեռանալ երկրից




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան