Լաոսում վթարի է ենթարկվել երեխաներով ավտոբուսը. զոհվել է Չինաստանից առնվազն 13 երեխա
Չինաստանից տասնյակ երեխաներով տուրիստական ավտոբուսը Լաոսում վթարի է ենթարկիվել. ողբերգական ճանապարհային պատահարի հետեւանքով զոհվել է առնվազն 13 պատանի ուղեւոր, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Չինաստանից 44 ուղեւորի տեղափոխող ավտոբուսը ճանապարհից դուրս է եկել Վիետյանոմի եւ երկրի հյուսիսում գտնվող Լուանգ-Պրաբանգ տուրիստական քաղաքի միջեւ եւ վթարի ենթարկվել, հայտնել է Լաոսում Չինաստանի դեսպանությունը:
Ողբերգության հետեւանքով զոհվել է 13 երեխա, եւս 31-ը վիրավորվել, որոնցից 2-ը ծանր վիճակում են: Իսկ ավտոբուսի վարորդը եւ ուղեկցորդը մակերեսային վնասվածքներ են ստացել:
Դեսպանությունից հայտնել են, որ տուժածներին օգնության է շտապել «Չին ժողովրդի ազատագրության բանակ» կազմակերպության բժիշկների խումբը, որոնք Լաոսում էին մասնագիտական միջոցառման մասնակցելու նպատակով:
Վիրավորներից ոմանց հոսպիտալացրել են Լուանգ-Պրաբանգի հիվանդանոցում:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան