Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Աշխարհ

ԱՄՆ-ը պատրաստ Է վարկեր տրամադրել Իրանին, եթե Թեհրանը «փոխի գործելակերպը»

ԱՄՆ-ը պատրաստ Է ֆինանսական միջոցներ տրամադրել Իրանին, եթե այդ երկրի իշխանությունները փոխեն իրենց գործելակերպը և կատարեն Վաշինգտոնի առաջադրած պայմանները: Այդ մասին Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել Է NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որի տեքստն օգոստոսի 27-ին տարածել Է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Մենք ցանկանում ենք, որ Իրանը նորմալ երկիր լինի: Մենք ցանկանում ենք, որ Իրանի ժողովուրդը հաջողության հասնի իր ղեկավարության գործելակերպը փոխելու հարցում»,- ասել Է նա: «Երբ դա արվի, մենք ուրախ կլինենք Իրանի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ և նրանց տրամադրել ռեսուրսներ ու կապիտալ, որոնք անհրաժեշտ են, որ նրանք հաջողակ երկիր դառնան»,- հայտարարել Է Փոմպեոն՝ պատասխանելով այն հարցին, թե Վաշինգտոնը պատրաստ Է արդյոք Իրանին հատկացնել կարճաժամկետ վարկեր, որոնք այդ երկրին թույլ կտան հաղթահարել ԱՄՆ-ի պատժամիջոցների տնտեսական հետևանքները:

Մինչդեռ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը նախօրյակին հայտարարել Է, որ Իրանի և ԱՄՆ-ի նախագահներ Հասան Ռոուհանիի և Դոնալդ Թրամփի հանդիպումը հնարավոր չԷ, քանի դեռ Վաշինգտոնը չի վերադարձել միջուկային գործարքի դրույթների կատարմանը:

«Բիարից ուղևորության ժամանակ ես ասացի, որ Իրանի նախագահի եւ Թրամփի միջև հանդիպումը հնարավոր չԷ, քանի դեռ ԱՄՆ-ը չի վերադառնա «5+1» ձեւաչափին (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամները + Գերմանիան) և չի սկսի կատարել միջուկային գործարքի (դրույթները)»,- Զարիֆի խոսքը մեջբերում Է հեռուստառադիոհաղորդումների IRIB կորպորացիան:

Նա հավելել Է, որ «մինչև դա տեղի չունենա, երկկողմ բանակցությունները չեն կայանա»: Նախարարի խոսքով՝ «այն, ինչի մասին այդ կապակցությամբ ասել են ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչները, մնում Է միայն իրենց գործը»: «Մեր դիրքորոշումը հստակ Է՝ ԱՄՆ-ը եւ Թրամփը վիժեցրել են պայմանագիրը, որը դարձել երկրների միջև երկարատև բանակցությունների արդյունքն Էր, ուստի այժմ անհրաժեշտ Է կատարել անցյալ պայմանավորվածությունները: Այդ ուղղությամբ մենք ԱՄՆ-ի կողմից ընդունելի գործողություններ չենք տեսնում»,- ընդգծել Է Զարիֆը:

Օգոստոսի 26-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է, որ անհրաժեշտ Է համարում Ռոուհանիի և Թրամփի հանդիպման անցկացումը: Ֆրանսիայի նախագահի կարծիքով, այդ քայլը «կօգնի կանգնեցնել իրադրության Էսկալացումը և նպատակներ իրագործել»: Ի պատասխան ԱՄՆ-ի նախագահը հայտարարել Է, որ Ռոուհանիի հետ պատրաստ Է հանդիպել համապատասխան պայմանների առկայության դեպքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: