Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Ժամանց

«Իմ թանկագին տղամարդ…». 40-ամյա կնոջ հոգու ճիչը. սա պետք է կարդան բոլոր կանայք, որպեսզի ավելի խելացի դառնան և իմանան իրենց արժեքը

Այս հոգու ճիչն ուղղված բոլոր տղամարդկանց»,- գրել է Լիլյա Ախրեմչիկը՝ հաջողակ հոգեբան, գեղեցիկ և խելացի կին։ Հնարավոր է, այս բառերը ձեզ հետ կապ չունեն, սակայն արժե, որ յուրաքանչյուրը կարդա դրանք․ տղամարդիկ, որպեսզի օրինակ չվերցնեն այդպիսի «մաչոներից», իսկ կանայք, որպեսզի ավելի խելացի լինեն և իրենց արժեքն իմանան։

Եվ այսպես՝ կանանց հրովարտակ.

«Իմ թանկագին տղամարդ…

Բավական տևական ժամանակ ազատ կին լինելով՝ հիմա, տղամարդկանց հետ շփվելով, հիմնականում միայն ձանձրույթ եմ զգում։ Եվ դա դեռ նուրբ զգացմունք է, քանի որ երբեմն պարզապես սիրտս է խառնում նրանից, թե որքան կանխատեսելի և միօրինակ են տղամարդիկ։

Մի՞թե նրանք իրոք կարծում են, որ, 40 տարեկան դառնալով, ես ոչ մեկից և երբեք չեմ լսել սեքսի առաջարկություն։ Այսինքն՝ ես իրոք չեմ հասկանում՝ ինչպես կարելի է վստահ լինել, որ դա սարսափելի գայթակղիչ առաջարկություն է, որն անում է (հատկապես անհասկանալի է) ոչ առանձնապես հմայիչ տղամարդը։

Երբ դու «…անց» տարիքում ես, դու լսել և կարդացել ես այն բոլոր հնարավոր ձևերով և համադրություններով։ Ավելին՝ դու նույնիսկ գիտես, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները։ Երբ տղամարդը կհայտնվի, երբ կանհետանա, երբ նորից կհայտնվի երեք շաբաթից կամ երեք ամսից, կարծես ոչինչ էլ չի պատահել։

Սցենարը նախօրոք պարզ է։ Սիրելիս, դու հասկանում ես, որ դա ձանձրալի է։ Սրճարան, ռեստորան… Ինձ բիլիարդ խաղալու հրավիրել կամ կատուների ցուցահանդեսի… Ես հասկանում եմ, թե ինչի է դա տանում, բայց արա այն, ինչ ինձ է հետաքրքրիր։ Պարզապես հենց առաջին րոպեից ցույց տուր, որ ես նշանակություն ունեմ։ Եվ դա արդեն այնքան էլ ձանձրալի չի լինի։ Եվ դու արդեն մի քիչ յուրահատուկ կլինես։

Որպես հոգեբան՝ ես հասկանում եմ, որ բնազդներն են առաջնորդում։ Բայց իրոք որ, տղամարդիկ երբեմն պրիմիտիվ կենդանիների են հիշեցնում։

Ձեզանից լավագույնները, որոնցից իրոք կուլտուրայի և քաղաքակրթության հոտ է գալիս, իրականում գրավիչ, համեղ և հրապուրիչ որձեր են, հանուն այդ շփման երբեմն կարելի է զոհաբերել սեփական հետաքրքրությունները, ժամանակն ու ազատությունը, բայց այդպիսիք շատ քիչ են։ Իրոք, շատ քիչ։

Նույնիսկ չկա մեկը, ում հետ կարելի է հաճույքի համար խաղալ։ «Արի ծանոթանանք ավելի մոտիկից»։ «Ինչքա՞ն մոտ»։ «20 սմ» (դու կատարյալ ապու՞շ ես, սիրելիս)։ «Ականջիս Շեքսպի՞ր ես կարդալու» (դեռևս փորձում ես փրկել իրավիճակը)։ «Շեքսպիրի հարցում այնքան էլ լավ չեմ, բայց ուրիշ հարցում եմ լավ» (կատարյալ ապուշ է)։ Դե հերիք է ձեր «արժանիքը» որպես մեծագույն գանձ ներկայացնեք։ Եթե իրոք ուզում ես ճիշտն իմանալ, թե ինչն է ինձ գրգռում, ես քեզ կպատասխանեմ։ Խելքը։ Լսո՞ւմ ես ինձ, խելքը։

Սիրելիս, երբ ես 40 տարեկան եմ, ինձ առանձնաես չի հուզում՝ ունես դու փորիկ, թե ոչ, իսկ ինչ չափսի են քո բիցեպսները։ Ինձ ավելի շատ հուզում է, թե ինչի մասին ենք մենք խոսելու մինչև և հետո, ինչի ես դու հասել կյանքում, կարո՞ղ եմ արդյոք ես քեզ հարգել և նույնիսկ հիանալ։

Եվ եթե դու ուզում ես ինձ զարմացնել, զարմացրու ինձ քո մարդկային վերաբերմունքով։ Ես հասկանում եմ, որ քո առաջին ազդակն ինձ ուզելն էր։ Բայց չէ՞ որ դու ուղեղ ունես, միացրու այն և իմ մեջ մարդուն տես։ Նրբանկատ եղիր։

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ