Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Երևանի մամուլի շենքն այլևս մամուլինը չէ Ի՞նչ էր փնտրում Փաշինյանը Պուտինի հետ զրույցում Փաշինյա՛ն, Արթուր Ավանեսյանը քեզ կսովորեցնի՝ ինչպես պաշտպանել ձյունածածկ տարածքը Արդեն երկար ժամանակ է՝ Հայաստանում քաղաքականությունը փոխվել է, և այլևս չի օգտագործվում «բռնի տեղահանված» ձևակերպումը. Էդմոն ՄարուքյանԱմենաանարդյունավետ խորհրդարանը՝ ըստ պաշտոնական թվերի Ահաբեկելով ստիպելու են ընտրել. Աննա Կոստանյան Սոցիալական ծրագիր. զանգվածային սպորտ. Հրայր ԿամենդատյանRedwire ընկերությունը ներկայացրել է նոր ELSA արևային վահանակը զանգվածային արբանյակային արտադրության համար Ամերիաբանկն այս տարի Հայաստանի լավագույն բանկն է` ըստ Global Finance ամսագրի ՀԷՑ-ը չի ծառայելու ՔՊ-ին. Վարդան ԱլոյանԽաղաղություն մեր տարածաշրջանում կարող է լինել, եթե Հայաստանը կանգնի Ռուսաստանի կողքին. Մհեր ԱվետիսյանԱրցախի վերահայացումը. վտա՞նգ թե՞ անվտանգություն. Աննա Կոստանյան Մեր ժողովուրդը ուզում է խաղաղություն, բայց կայուն, երկարատև ու երաշխավորված. Արթուր ՄիքայելյանԱյն մասին, թե ինչու Ալիևը այլևս իրական հնարավորություն չունի իր կամքը Հայաստանին պարտադրելու. Ավետիք ՉալաբյանՀայաստանի դեմ պատերազմ կարող է լինել միայն մեկ դեպքում. Վահե Հովհաննիսյան Հայաստանը վախի և պրագմատիզմի միջև. Տիգրան Դումիկյան Անվտանգություն՝ տնտեսության հիմքի վրա․ «Ուժեղ Հայաստան»-ի առաջարկած ուղին Խաղաղության պատրանքը և անվտանգության ճգնաժամը Հայաստանը՝ մեծ փոթորկի եզրին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումները՝ գլոբալ հարթակից Արևելք, թե Արևմուտք. մենք պետք է որոշենք՝ ուզում ենք ունենալ պետությո՞ւն, թե՞ պարզապես դրա արտաքին տեսքը. «Փաստ»
Հասարակություն

Հելենի վերջին նամակը…

Անմեկնելի խոր կսկիծով տեղեկացա Էլենի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարի մասին…

Հիշեցի էլեկտրոնային փոստով ինձ հասցեագրված նրա վերջին գրությունը:

«Հարգելի ընկ. Վարդանյան,
կից ֆայլով Ձեզ ենք ուղարկում «Գիտելիքի կառավարում» առարկայի  առարկայական ծրագիրը, որը հարմարեցվել է ԲՈՒՀ-ի պահանջներին և հաստատվել:
 Խնդրում ենք, քննության տոմսերը/թեստերը  կազմել ըստ հաստատված առարկայական ծրագրի, (բացառությամբ եթե առարկայական ծրագրերում նշված է վերջնական ստուգման «Նախագծային» տարբերակը) (առարկայական ծրագիրը դրվել է նաև TEAMS-ում):
 Հարգանքով,
Հելեն Դադայան
Կառավարման ամբիոնի մեթոդիստ, «Եվրասիա» միջազգային համալսարան»

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Բառեր չեն գտնվում՝ Աստծո թագավորություն այս չքնաղ աղջնակի, վառ անձնավորության վաղաժամ մուտքի առնչությամբ…

Չնայած իր անցած կարճատև ակադեմիական ճանապարհին, նա արդեն կրթական գործընթացի կազմակերպման ու համակարգման հմուտ մասնագետ էր, ինչով նշանակալի դյուրացնում էր «Եվրասիա» միջազգային համալսարանի պրոֆեսորա-դասախոսական համակազմի աշխատանքը: Հաճելի էր նրա հետ շփվելը. նա լուսավոր, չափազանց բարեհամբյուր անձնավորություն էր:

Ուր էր, թե Հելենն էլ իր հարազատների նման գտնվեր Արցախում՝ շրջափակման մեջ, չշտապեր թողնել իր գործընկերներին…

Ցավալիորեն՝ նույնիսկ այս անմեղ, վտանգ չներկայացնող հայուհու աճյունն Արցախ տեղափոխելը դիտվում արտառոց, դժվար հաղթահարելի մի բան…
Թող հոգիդ հանգիստ հանգչի լինի, սքանչելի Հելեն…

Գագիկ Վարդանյան
«Եվրասիա» միջազգային համալսարանի Կառավարման ամբիոնի պրոֆեսոր

Հ.Գ. Եթե այս տողերը գրվեին թղթի վրա, ապա դա կդառնար անընթեռնելի, արցունքներից…