Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանը պատգամավորներին հանձնարարել է անցնել կոշտ հարձակման ընդդիմության դեմ Սահմանադրության մեջ միակողմանի փոփոխություններ անելն Ադրբեջանի և այսօրվա իշխանության գերնպատակն է, ինչն աղետալի հետևանքներ կարող է ունենալ մեր պետության համար․ «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության անդամ Անեկդոտ Նիկոլի զենքի մասին. Արշակ Կարապետյան Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք Երևանի մամուլի շենքն այլևս մամուլինը չէ Ի՞նչ էր փնտրում Փաշինյանը Պուտինի հետ զրույցում Փաշինյա՛ն, Արթուր Ավանեսյանը քեզ կսովորեցնի՝ ինչպես պաշտպանել ձյունածածկ տարածքը Արդեն երկար ժամանակ է՝ Հայաստանում քաղաքականությունը փոխվել է, և այլևս չի օգտագործվում «բռնի տեղահանված» ձևակերպումը. Էդմոն ՄարուքյանԱմենաանարդյունավետ խորհրդարանը՝ ըստ պաշտոնական թվերի Ահաբեկելով ստիպելու են ընտրել. Աննա Կոստանյան Սոցիալական ծրագիր. զանգվածային սպորտ. Հրայր ԿամենդատյանRedwire ընկերությունը ներկայացրել է նոր ELSA արևային վահանակը զանգվածային արբանյակային արտադրության համար Ամերիաբանկն այս տարի Հայաստանի լավագույն բանկն է` ըստ Global Finance ամսագրի ՀԷՑ-ը չի ծառայելու ՔՊ-ին. Վարդան ԱլոյանԽաղաղություն մեր տարածաշրջանում կարող է լինել, եթե Հայաստանը կանգնի Ռուսաստանի կողքին. Մհեր ԱվետիսյանԱրցախի վերահայացումը. վտա՞նգ թե՞ անվտանգություն. Աննա Կոստանյան Մեր ժողովուրդը ուզում է խաղաղություն, բայց կայուն, երկարատև ու երաշխավորված. Արթուր ՄիքայելյանԱյն մասին, թե ինչու Ալիևը այլևս իրական հնարավորություն չունի իր կամքը Հայաստանին պարտադրելու. Ավետիք ՉալաբյանՀայաստանի դեմ պատերազմ կարող է լինել միայն մեկ դեպքում. Վահե Հովհաննիսյան Հայաստանը վախի և պրագմատիզմի միջև. Տիգրան Դումիկյան
Քաղաքականություն

Երևանի մամուլի շենքն այլևս մամուլինը չէ

Երևանի մամուլի շենքի փոխարեն պրեմիում դասի բազմաֆունկցիոնալ համալիրի կլինի։ Համապատասխան նախագիծը անշարժ գույքի խոշոր էքսպոյում ներկայացնելու են ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն և PROSPECT24 ՓԲԸ-ն։ 1981 թ. կառուցված շենքը տասնամյակներ շարունակ տուն է եղել տասնյակ լրատվամիջոցների համար, իսկ գործող իշխանությունն անցած տարիների ընթացքում մեկիկ-մեկիկ մաքրեց շենքը ԶԼՄ-ներից՝ խոստանալով իբր վերանորոգել այն։ Վերջիններից մեկն «Առավոտ» օրաթերթն էր, որը 1994 թվականից՝ 30 տարուց ավելի, աշխատում էր այդ շենքում։

«Առավոտին» անցած տարի հեռացրին շենքից, և այժմ իշխանությունը նախատեսում է Մամուլի շենքը դարձնել էլիտար հյուրանոց։ Մամուլի շենքի յուրացումն ու ձևափոխումը ոչ միայն իշխանությունների ագահության, այլև մամուլի դեմ արշավանքի խորհրդանիշ կարելի է համարել։ Փաշինյանի գլխավորած թիմում ամենաշատ լրագրողներն են, որ երբևէ եղել են իշխանության։

Ինքը՝ իշխող ուժի ղեկավարն էլ, «ոչ բարով», լրագրող է, երկարամյա խմբագիր։ Տրամաբանորեն այս իշխանությունը պետք է ամենաշահագրգռվածը լիներ խոսքի ազատության, մամուլի իրավունքների պաշտպանության հարցում, բայց իշխանության գալու առաջին իսկ օրերից փաշինյանական թիմը իսկական պատերազմ է հայտարարել անկախ մամուլին, փորձում է ճնշել բոլոր հնարավոր միջոցներով։

Մոնիկա Կիրակոսյան