Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մենք միշտ կվերհիշենք այն, ինչ դուք արեցիք մեզ համար․ Հայաստանը ուժեղ կլինի Ձեր շնորհիվ․ Նարեկ ԿարապետյանԻրանում մահապшտժի է ենթարկվել Իսրայելի հետախուզության համար լրտեսության մեջ մեղադրվող տղամարդըԽաչիկ Ասրյանը շնորհավորում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ Ազգային Բանակի կազմավորման տարեդարձի առթիվՍխալ է հարձшկվել Իրանի վրա. Իրանը պատրաստ է նորից բանակցել միջnւկային ծրագրի շուրջ. Թուրքիայի արտգործնախարարՍատարում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. ԵԽԽՎ նախագահ Հսկայական նավատորմ է ուղևորվում դեպի Իրան. ինչպես Վենեսուելայի դեպքում, այն պատրաստ է կատարել իր առաքելությունը. մի՛ թողեք, որ դա կրկնվի. Թրամփ Ռիոյում էլ ենք եղել, բայց այստեղ մասշտաբը միանգամայն այլ է, արձանն այնքան հզոր է. օտարերկրացի բլոգերները Հայաստան են եկել՝ տեսնելու Քրիստոսի արձանը (տեսանյութ) ԱՄՆ փոխնախագահի այցը խնդիրներ է ստեղծելու Փաշինյանի համար Մհեր Գրիգորյանը խիստ մտահոգ է «Թրամփի ուղուց» Իշխանության մեջ վախերն ավելանում են Արցախում էլ է այսօր խաղաղ, բայց հայ չկա․ սա Ադրբեջանի պայմաններով Հայաստանը թուրքական աշխարհի վասալ դարձնել է (տեսանյութ) Բանակի տոնը Համահայկական Ճակատը նշում է Եռաբլուր զինվորական պանթեոնում «Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամները՝ նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի գլխավորությամբ, այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոնՀայոց բանակը ոչ միայն պետության վահանն է, այլև Հայաստանի ապագա հաղթանակների հենարանը բոլոր ուղղություններով. Արման Վարդանյան Հուզված քաղաքացիները անկեղծ խնդրանք են ուղղել Նարեկ Կարապետյանին. այնպես արեք՝ նրանցից հետք անգամ չմնա Հակառակորդն ամեն օր նոր ստորաբաժանումներ ու զորամասեր է ձևավորում, իսկ Հայաստանը ոստիկանական ուժեր է համալրում. Սեյրան Օհանյան Սպասվում է մառախուղ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 2020-2023 թթ․ հետո դիրքային հավասարակշռությունը խախտվել է հօգուտ Ադրբեջանի․ Ավետիք ՔերոբյանՇնորհավոր մեր բանակի տոնը. Մենուա ՍողոմոնյանՄԱԿ-ի ղեկավարը կոչ է անում արագացնել «մաքուր էներգիայի հեղափոխությունը»
Ժամանց

Սոնան իմ թևերն է դարձել. պատերազմում ձեռքերը կորցրած Վարազդատի հարսանիքն է

Պսակադրությունը Արտաշատի եկեղեցում է, որից հետո զույգն ուղղաթիռով մեկնելու է Ծովագյուղ` հարսանեկան խնջույքին մասնակցելու։
Այս օրվան նրանք երկար են սպասել. պատերազմում ձեռքերը կորցրած Վարազդատ Սանեյանն ու իր սիրելին` Սոնան, ամուսնանում են։ 2021 թվականին` նրանց նշանադրությունից հետո, Sputnik Արմենիան այցելել էր Ծովագյուղ` Սանեյանների ընտանիք, զրուցել Վարոյի ու Սոնայի հետ։ Ծրագրում էին ամուսնանալ արդեն հաջորդ տարի, սակայն հանգամանքների բերումով հարսանիքը միայն 2,5 տարի անց է կայանում։
Потерявший руки в 44-дневной войне Вараздат Санеян с невестой Соной - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2023
Վարազդատն ու Սոնան

Ի՞նչ է փոխվել այս երկու տարվա ընթացքում

Վարոյի խոսքով` այս ընթացքում իր կյանքում մեծ փոփոխություններ չեն եղել։ Պրոթեզավորվել է, բայց պրոթեզների ֆունկցիոնալությունը լիարժեք չէ, ուստի հիմա չի օգտագործում։
«Անձնական կարիքներ հոգալ չեմ կարողանում. բիո–պրոթեզներ են, բայց սխալ են սարքված»,– ասում է Վարոն։ Հարսանիքից մի քանի օր հետո պետք է հանդիպի մասնագետների հետ` հասկանալու համար` պետք է թերությունը վերացվի՞, թե՞ պրոթեզն ամբողջությամբ փոխվի։
«Անկեղծ ասած` Սոնային ավելի լավ իմ թևերով եմ գրկում, քան թե պրոթեզներով»,– ժպտում է Վարոն։
Աշխատանք չի գտել. ասում է` տարբեր տեղեր դիմել է, բայց մտավախությամբ` արդյոք կարողանալու աշխատանքը լիարժեք կատարել, թե ոչ։ Որոշել է` ամուսնությունից հետո աշխատանքի հարցն էլ կլուծի։
Потерявший руки в 44-дневной войне Вараздат Санеян с невестой Соной - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2023
Վարազդատն ու Սոնան

Վեճեր

Վեճեր լինում են։ Վարոյի կարծիքով` դրանց հիմնական պատճառը հեռավորությունն է. ինքը Ծովագյուղում է, Սոնան` Արտաշատի Բերքանուշ գյուղում։ Վստահ է` ամուսնությունից հետո վեճերը կպակասեն։
«Կարևորը սերն է, հավատարմությունը, փոխըմբռնումը»,– նշում է Վարոն։
Սոնայի հետ միասին են 2017 թվականից, երբ աղջիկը դեռ դպրոցական էր։ Չնայած երիտասարդ տարիքին, բառի բուն իմաստով` միասին անցել են մի ամբողջ կյանք ու կռիվ։
Потерявший руки в 44-дневной войне Вараздат Санеян с невестой Соной - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2023
Վարազդատն ու Սոնան

Վարոյի թևավոր երջանկությունը

«Սոնան իմ թևերն է»,– ասում է Վարազդատը։
Ձայնը մեղմանում է։ Չէ՞ որ անգամ այս կարգավիճակում Սոնան իր կողքին մնաց։ Մեկմեկու խոստացել են իրար կողքի լինել մինչև կյանքի վերջ։ Սա Վարազդատին եռակի, քառակի ուժ է տալիս` հաղթահարելու մեծ ու փոքր խնդիրները, կյանքն ավելի թեթև ապրելու։
«Սոնան ինձ շատ է օգնում։ Ես իր հետ խոսել եմ, բացատրել եմ` հիմա ծնողներս ողջ են, ինձ առօրյա հարցերում օգնում են, բայց երբ որ մի օր չլինեն, ամբողջ դժվարությունն իր ուսերին է մնալու։ Սոնան ասում է` լավ է դա հասկանում. համաձայն է, պատրաստ է»։
Потерявший руки в 44-дневной войне Вараздат Санеян с невестой Соной - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2023
Սոնան Վարազդատի ու նրա եղբոր ընտանիքի հետ

Հարսանիք ու մեղրամիս

Ամուսնությունից հետո ապրելու են Վարոյի հայրական տանը` մեծ ու համերաշխ ընտանիքով։ Մեղրամիսը ծրագրում են Հայաստանում անցկացնել։
«Չեմ ցանկանում երկրից դուրս գնալ անգամ մեղրամսի համար։ Կյանքն այնքան կարճ է, ուզում եմ ընտանիքիս կողքին լինել։ Սոնան էլ է ինձ հետ համաձայն»,– նշում է Վարոն։
Հարսանիքը մեծ է լինելու` մոտ 500-հոգանոց։ Նախ օրհնություն են ստանալու Արտաշատի եկեղեցում, հետո ուղղաթիռով մեկնելու են Ծովագյուղ։
«Դե, առաջինը մեր տուն կմտնենք` ափսեներ կոտրել, մեղր ուտել, լավաշ և այլն. Էդ ադաթները կպահենք, կգնանք խնջույքի»։
Потерявший руки в 44-дневной войне Вараздат Санеян с невестой Соной - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2023
Վարազդատն ու Սոնան քավորի ու քավորկնոջ հետ