Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր Կամենդատյան
Հասարակություն

Ժաննա Անդրեասյանը չի ճշտել ցնցուղի գինը. «Ժողովուրդ»

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի մարզային վերջին այցերի ընթացքում սկանդալների ու զվարճալի միջադեպերի պակաս չի զգացվում: Փաշինյանը հունվարի 5-ին այցելել էր Արմավիրի մարզի Արագած բնակավայրի 348 աշակերտ ունեցող՝ Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոց:

Շրջայցի ընթացքում Փաշինյանը բազմաթիվ դժգոհություններ է ունեցել ջրի թույլ ամրացված ծորակներից, լոգարանի անորակ ցնցուղներից և այլն:

Ամենազվարճալին այն դրվագն էր, որ Նիկոլ Փաշինյանը դպրոցի ցնցուղներից մեկը քանդեց և տվեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ձեռքը՝ հանձնարարելով. «Տիկի՛ն Անդրեասյան, սա վերցրե՛ք և տեսե՛ք, թե տեխնիկական բնութագրով ինչ գնանոց է տրված, և սա ինչ արժե մեր շուկայում: Ամենայն լրջությամբ եմ ասում»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել ԿԳՄՍ նախարարություն՝ պարզելու՝ արդյոք նախարարը կատարել է Փաշինյանի այս կարեւոր հանձնարարականը, ճշտել է արդյոք ցնցուղի գինը, ի վերջո, որքան արժեր այն, և որքան էր հաշվվել ապրանքագրերում։

Նախարարության պատասխանից պարզ է դառնում, որ Ժաննա Անդրեասյանը չի ճշտել ցնցուղի գինը:

ԿԳՄՍՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթի հարցումն ուղղորդել են ՀՀ քաղաքաշինության կոմիտե։

«Հայտնում ենք, որ Արմավիրի մարզի Արագած բնակավայրի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցում Ձեր կողմից հիշատակվող միջադեպի մասին պատմող տեսանյութում արձանագրված է, որ խնդիրը գտնվում է Քաղաքաշինության կոմիտեի գործառույթների շրջանակում: Առաջարկում ենք պարզաբանում ստանալու նպատակով դիմել նշված կառույցին:

Միաժամանակ հայտնում ենք, որ նախորդ շաբաթ ՀՀ Լոռու և Արմավիրի մարզեր կատարած աշխատանքային այցի ընթացքում նորակառույց ուսումնական հաստատություններում մարզադահլիճների գույքի հետ կապված խնդիրները քննարկվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Նախարարի հանձնարարությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի խնդիրների գույքագրմամբ, լուծումների վերաբերյալ առաջարկների մշակմամբ»,-ասված է նախարարության պատասխանում:

Ի դեպ, ուշագրավ է, որ տարածված տեսանյութում երեւում է, որ Ժաննա Անդրեասյանը ցնցուղն այդպես էլ չի վերցնում Նիկոլ Փաշինյանի ձեռքից։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ՝ նրա փոխարեն Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանն է ցնցուղը վերցրել: Ի դեպ, մենք շրջել ենք շինանյութի խանութներով և պարզել, որ ցնցուղի գինը 500 դրամից է սկսվում, կա նաև 1000 դրամանոց, որը Փաշինյանի ձեռքում էր:

Որպես ամփոփում՝ նկատենք, որ Ժաննա Անդրեասյանը ոչ միայն ցնցուղը չվերցրեց՝ որպես արժանապատիվ կին, այլև չի կատարել Նիկոլ Փաշինյանի բանավոր հրահանգը:
Մենք, իհարկե, կներկայացնենք նաև Քաղշինկոմիտեի պարզաբանումը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: