Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովՓոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Պայքարը չի դադարել և մենք շարունակում ենք մեր հանրագրի ստորագրահավաքը. Հրայր ԿամենդատյանՓակվող դպրոցներ․ կրթական բարեփոխու՞մ, թե՞ ապաբնակեցման ծրագիր․ ի՞նչ անել. ՀայաՔվե ՀիմնասյուներԴեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում
Քաղաքականություն

Իշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում

Գործող իշխանությունները աննախադեպ արագություն են միացրել նոր Սահմանադրություն մշակելու հարցում։ Նույնիսկ երեկ «Քաղպայմանագիրը» վարչության նիստ է գումարել, որտեղ Փաշինյանի բացակայությամբ (վերջինս Փարիզում է՝ խմբ.) և Գևորգ Պապոյանի նախագահությամբ քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր։ Ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե նոր Սահմանադրության հանրաքվեն կարող է կայանալ 2027 թվականին, իսկ 2026 թ. ընթացքում կներկայացվի նոր տեքստը։ Օրերս արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել էր, որ Սահմանադրության տեքստի նախագիծը մարտին կհրապարակվի։

«Տեքստը գրեթե պատրաստ է։ Տեքստը հրապարակվելու է այն ցանկությամբ, որ կարծիքներ լինեն փոփոխության համար։ Այսինքն՝ բաց ենք լինելու յուրաքանչյուր առաջարկի առաջ»,- ասել է նախարարը։ Նրա խոսքով՝ դեռ չի քննարկվել և պատրաստ չէ նախաբանը, առաջին գլուխը։ «2-րդ և 3-րդ գլուխները միավորել ենք՝ դարձնելով մեկ գլուխ, որը նշանակում է, որ պետության պոզիտիվ պարտականությունը պաշտպանելն է քաղաքացիների իրավունքները։ Պետությունն ավելի մեծ բեռ է պատրաստ վերցնել»,- ասել էր Սրբուհի Գալյանը։ Նախարարը հավելել էր, որ Սահմանադրությունից հռչակագիրը հանելու հետ կապված դեռ որոշում չկա։

Գալյանի այս հայտարարությունը հնչել էր իր իսկ տեղակալ Տիգրան Դադունցի հայտարարությունից հետո, թե մարտին տեքստի հրապարակման հարցով դեռ վերջնական որոշում չունեն։ Իշխանությունը որևէ կերպ չի մեկնաբանում, թե որն է հապճեպության պատճառը։ Արդյո՞ք մտադիր են շուտ ավարտել նոր Սահմանադրության տեքստի մշակումը և այն հանրաքվեի դնել խորհրդարանական ընտրությունների հետ։ Եթե այդպես է, ապա Փաշինյանը շտապելու պատճառներ ունի։ Մյուս կողմից էլ գիտակցում են, որ առանձին սահմանադրական հանրաքվե անելու դեպքում ձախողվելու են, իսկ դա Ադրբեջանին լրացուցիչ կռվաններ կտա նոր էսկալացիա սկսելու համար։

Աննա Մարգարյան