Ինչու՞ Ուկրաինան սպանեց սեփական ռազմագերիներին․ վարկած
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի զինված ուժերը կարող էին խոցել գերեվարված ուկրաինացիներ տեղափոխող Իլ-76 ռազմական ինքնաթիռը առնվազն երեք պատճառով, այդ թվում՝ զինվորականներին վախեցնելու, որպեսզի նրանք չհանձնվեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ նոր տարածաշրջանների ինտեգրման համակարգող խորհրդի նախագահ Վլադիմիր Ռոգովը։
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ռեժիմը, որը խոցել է ռազմագերիներ տեղափոխող ինքնաթիռը, մի քանի նպատակ էր հետապնդում», - ՌԻԱ Նովոստիին ասել է Ռոգովը։
Նրա խոսքով, Կիևի նպատակ ուներ ցույց տալ արևմտյան կուրատորներին ռուսներին սպանելու ունակությունը, խափանել ռազմագերիների փոխանակման բանակցությունները և վախեցնել ուկրաինացիներին, որպեսզի նրանք չհանձնվեն։
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Իլ-76-ը կործանվել է Բելգորոդի մարզում, ինչի հետևանքով զոհվել են բորտում եղած 65 ռազմագերիներին ու նրանց ուղեկցող ևս 9 քաղաքացիները։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ինքնաթիռը խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ ԱՄՆ-ն Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել հետաքննել ռազմական ինքնաթիռի կործանման հանգամանքները։
Զելենսկին հանձնարարել է երկրի արտաքին գործերի նախարարությանը տրամադրել հասանելի տվյալներ Իլ-76-ի կործանման վերաբերյալ՝ նշելով, որ Կիևը պնդելու է միջազգային հետաքննություն անցկացնել։ Կրեմլում էլ արձագանքել են, որ դա հենց Ուկրաինայի կատարած հանցանքն է ու այդ լույսի ներքո միջազգային հետաքննություն անհրաժեշտ է։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է