Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԶՊՄԿ աջակցությամբ տարեկան շուրջ 150 երեխա անվճար թերապիա է ստանում Սորս տնակում Տոնական մթնոլորտ ու գարնանային տրամադրություն՝ «Հայաստան-Արցախ» ՀԵՄ գրասենյակում «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու Էդուարդ Գևորգյանը կներկայացնի Հայաստանը հեղինակավոր Berliner Klavierfesttage փառատոնին և ելույթ կունենա հանրահայտ Berliner Philharmoniker-ումԳառնու տաճարի բաղնիքը գյուղի անխնամ բիսեդկա է հիշեցնում. Ահազանգ Մի շարք գազալցակայանների սեփականատերեր խուսափել են շուրջ 2 մլրդ դրամի հարկային պարտավորությունից․ ՔԿ Give Me Sport-ը նշել է Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն դարպասապահին «Ատալանտա»-ն 4 անպատասխան գնդակ է ուղարկել «Յուվենտուս»-ի դարպասը Բաքվի դատարանում այսօր ցուցմունք է տվել Արկադի ՂուկասյանըԻշխանությունն արդեն սկսեց հայտարարագրի թեմայով լրացուցիչ գումար աշխատել. «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունՎերայի զավակներին ասել են՝ «պետք է համբերատարությամբ սպասեք», պարզվում է, ոչինչ չեն արել Ժողովրդավարությունը նախևառաջ պատասխանատվություն է․ Արմեն Մանվելյան Մեկ զոհ, հինգ վիրավոր. մեքենայի մեջ հայտնաբերվել է 68-ամյա ուղևորի այրված դիակը «Շատ անգամ տղաները արծվաքթերն են վիրահատում, ինչը նրանց զրկում է տարրական առնականությունից». Ռոզի Ավետիսովան՝ պլաստիկ միջամտությունների մասին Ակբա բանկը ստացել է «Հաճախորդների պաշտպանության հավաստագրման» ոսկե մակարդակԱմենամեծ խաբեությունը և սեփական ժողովրդի դեմ մանիպուլյացիան է, թե մինչև 300 հազար դրամ փոխանցումները չեն հարկվելու․ Նաիրի Սարգսյան Ցեղասպանության ուրացման գնով Թուրքիայի հետ հաշտվելն աղետ է․ Դավիթ ՍարգսյանՍիրիայում ընթացող ցեղասպանությունը պետք է դաս լինի նաև Հայաստանի համար Նիկոլ Փաշինյանը փորձում է փրկել Գյումրիի ընտրությունները Փոխել դատավարության ընթացքը․ Վահե Հովհաննիսյան Արևային վահանակների արագ մաշվածության խնդիրը լուծված է
Քաղաքականություն

Նոր ական պետության հիմքերի տակ. դեպի Նախիջևան ճանապարհի վերահսկողությունը կարող են տալ մասնավորին

Հայաստանի ԱԳՆ-ն հաստատում է տարածված տեղեկությունները, որ քննարկվում է դեպի Նախիջևան ճանապարհի վերահսկողությունը մասնավորին հանձնելու հարցը։ Փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում հավաստիացրել է՝ ճանապարհի վերահսկողությունը մասնավոր ընկերությանն արտապատվիրակելով Հայաստանի ինքնիշխանության սկզբունքը չի խախտվում, իսկ միջազգային մասնավոր ընկերությունը կարող է ուղղակի սպասարկել:

ՀՀ ԱԳՆ-ն նախօրեին հրաժարվել էր մանրամասներ հայտնել հնարավոր գործարքից, իսկ երեկ արդեն պնդում են, թե հայ սահմանապահները և մաքսավորներն այդ ճանապարհին աշխատանք իրականացնելու են։ Ավելին, Փաշինյանի իշխանությունը մասնավոր ընկերության ներգրավումն էլ դիտարկում է իր չարաբաստիկ «Խաղաղության խաչմերուկի» ծիրում։ Իշխանություններն այսկերպ հերթական ականն են դնում ՀՀ պետականության հիմքերի տակ։ Մասնավոր ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրելու իր քայլերի համար, իսկ Ադրբեջանի ռեսուրսները կարող են կանխակալության պատճառ դառնալ, օրինակ, կլորիկ կաշառքի դիմաց ճանապարհների սպասարկումն իրականացվի ոչ հօգուտ Հայաստանի։

Նման քայլով Հայաստանի իշխանությունները փորձում են խուսափել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի պահանջը կատարելու պարտավորությունից։ Ինքը՝ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, թե հայտարարության մյուս կետերը խախտվել են, հրաժարվում է կատարել 9-րդ կետը։ Բայց դա անելու մեկ տարբերակ կա՝ հետ կանչել ՀՀ ստորագրությունը, ինչից գործող իշխանությունները համառորեն հրաժարվում են։ 

Անուշ Մարգարյան