Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Շնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. Չալաբյան
Հասարակություն

Վերայի զավակներին ասել են՝ «պետք է համբերատարությամբ սպասեք», պարզվում է, ոչինչ չեն արել

«Հայկական պատվիրակությունը չի արձագանքում ծագումով հայ կնոջ՝ Վերա Աղասյանի դին հանձնելու հարցին»,- այս մասին հայտնել է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Շարաֆաթ Հասանովին՝ Ադրբեջանում անհայտ կորածների որոնումների վերաբերյալ Անհայտ կորածների միջազգային հանձնաժողովի գնահատման զեկույցի ներկայացման ժամանակ։

Վերա Աղասյանը հակառակ զավակների բազմաթիվ հորդորներին, 2023 թվականի իրադարձություններից հետո իր կամքով մնացել է Ստեփանակերտում։ Արցախում են  մնացել նաև Վերայի ազգակցական 2 բարեկամները։ 70-ամյա կինը եղել է նաև այդ տղամարդկանց հոգածության ներքո։ Ընտանիքի բարեկամը՝ MediaHub-ին ասաց, որ զավակները մոր դիակը տեղափոխելու համար բազմիցս դիմել են թե՛ կառավարությանը և թե՛ հայկական Կարմիր խաչին։ 

«Զավակներին հավաստիացրել են, որ քայլեր կատարում ենք, պետք է համբերատարությամբ սպասեք։ Արդեն, 5 ամիս է, սպասում ենք։ Բայց այսօր պարզվեց, որ Հայաստանի կառավարությունը չի էլ դիմել»,- ասաց բարեկամուհին։ 

Նրա խոսքով՝ Վերայի զավակները հոգեպես վատ վիճակում են ու այլևս չեն հավատում ՀՀ կառավարության որևէ խոստման։ 

«Հավաստիացրել են, որ ամեն ինչ անում են, մերոնք էլ հավատացել են, որ գործ ունեն թշնամու հետ, դրա համար համբերատարությամբ սպասել են։ Հիմա չեն ցանկանում խոսել ոչ մեկի հետ, կամ շփվել լրատվական դաշտի ներկայացուցիչների հետ»։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերի 20-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնեցին, որ օկուպացված Ստեփանակերտում հիվանդությունից մահացել է 1954 թվականին ծնված Վերա Վարաշակի Աղասյանը։ 

Բաքուն հայտնում է, որ զավակները ԿԽՄԿ-ի միջոցով տեղեկացվել են նրա մահվան ու հուղարկավորության մասին։ Կազմվել են դիակի տեղափոխման բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, և նույնիսկ այս տարվա փետրվարին հարցը ներկայացվել է հայկական կողմի ուշադրությանը, սակայն, մինչ օրս՝ գործնական ոչ մի քայլ չի կատարվել։